Դատավորների մեջ կան մեծ թվով լուսավոր, հայրենասեր, իրենց գործի նվիրյալ մարդիկ. Հրայր Թովմասյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը Tert.am–ի հետ զրույցում ասում է, որ դատաիրավական բարեփոխումները շարունակական գործընթաց են և, բնականաբար, Հայաստանում ևս նման բարեփոխումների անհրաժեշտություն կա նաև այսօր: ՍԴ նախագահը նաև անդրադարձել է դատավորների վեթինգի թեմային՝ նշելով, որ ինքը հակված է կարծելու, որ Հայաստանում դատավորների նկատմամբ վեթինգ չի կիրառվելու։ Նրա կարծիքով՝ առկա խնդիրները հնարավոր է լուծել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները կատարելագործելու, ապագա հակակոռուպցիոն հանձնաժողովի ողջ ներուժն արդյունավետ օգտագործելու ճանապարհով: Հրայր Թովմասյանը վստահեցնում է, որ Հայաստանում դատավորների մեջ կան մեծ թվով լուսավոր, հայրենասեր, իրենց գործի նվիրյալ մարդիկ, որոնք մեծամասնություն են կազմում:
– Ինչպե՞ս կգնահատեք երկրում ստեղծված քաղաքական վիճակը և ի՞նչ կասեք դատարանների շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
– «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորը հրապարակային ելույթներում և ցանկացած այլ հանգամանքում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն: Ուստի, այս սկզբունքների պահպանման պարագայում քաղաքական իրավիճակի գնահատականն ամբողջական չի ստացվի, իսկ գնահատականներ տալ, որոնք ոչ ամբողջական լինելու պատճառով չեն ընկալվի, որոնք տարակարծիք մեկնաբանությունների տեղիք կտան, չեմ ցանկանա: Ինչ վերաբերում է դատարանների շուրջ ստեղծված իրավիճակին, հաշվի առնելով, որ մատնանշածս հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատական իշխանության գործունեության վերաբերյալ քննարկումները և հայտարարությունները, այդ թվում` հրապարակային, ապաքաղաքականացվածության սկզբունքի խախտում չեն համարվում, իմ դիտարկումները կարող եմ ներկայացնել:
Անկախության առաջին տարիներից սկսած՝ ես չեմ կարող առանձնացնել թեկուզ կարճատև որևէ ժամանակահատված, որի ընթացքում մենք դատական իշխանության ոլորտում արձանագրած լինենք հետընթաց: Բոլոր կառավարությունների, արդարադատության բոլոր նախարարների առաջնահերթ խնդիրը եղել է դատաիրավական բարեփոխումները: Եթե համեմատենք 90-ականների դատական իշխանությունը այսօրվա հետ, ապա դրական առումով փոփոխությունները ակնառու են` օրենսդրության որակը, դատավորների գիտելիքները, ընդունված որոշումների որակը, հիմնավորվածությունը, դատական իշխանության կազմավորման կարգը, շենքային պայմանները և այլն: Սակայն ոչ մի կառավարություն, ոչ մի արդարադատության նախարար չի ասել, որ դատական իշխանությունում առկա վիճակը մեզ գոհացնում է (նույնը, բնականաբար, կարելի է ասել նաև իշխանության մյուս ճյուղերի մասին) ու այլևս ոչինչ չկա անելու: Դատաիրավական բարեփոխումները շարունակական գործընթաց են, այդ մասին խոսում են անգամ Գերմանիայում և ԱՄՆ-ում և, բնականաբար, Հայաստանում ևս պետք է արձանագրենք, որ նման բարեփոխումների անհրաժեշտություն կա նաև այսօր:
- Ցանկանում եք ասել, որ բոլոր դատավորները բանիմաց են ու անկաշա՞ռ:
- Ես նման բան չասացի: Բոլոր իշխանությունների ժամանակ` մի դեպքում մի քիչ շատ, մյուս դեպքում քիչ, եղել են դատավորներ, որոնք դատապարտվել են հենց կոռուպցիոն հանցագործությունների համար, այն կարծիքին չեմ, որ այսօր նման դատավորներ ընդհանրապես այլևս չկան Հայաստանում: Բայց դատական իշխանության վերաբերյալ ընդհանրական դատողությունները վտանգավոր են, միգուցե այլ դեպքերում՝ ևս, սակայն այստեղ մենք գործ ունենք իշխանության մի ճյուղի հետ, որն ի տարբերություն քաղաքական իշխանության, չունի ամբիոն հրապարակայնորեն բոլոր մեղադրանքներին պատասխանելու համար:
– Ինչո՞վ եք պայմանավորում դատական իշխանության նկատմամբ ցածր վստահությունը:
– Բնավ էլ այն կարծիքին չեմ, որ այդ վստահությունը ցածր է կամ ավելի ճիշտ` ավելի ցածր է, քան այլ ոլորտների` ասենք առողջապահության, կրթության կամ ոստիկանական համակարգերի հանդեպ: Ես ճշգրիտ չգիտեմ, թե բնակչության քանի տոկոսն է վստահում դատարաններին, սակայն հաշվի առնելով հայցերի, դիմումների թվի անընդհատ աճը, հաշվի առնելով հանրային իշխանության դեմ կայացրած դատական ակտերի թվի աճը, կարելի է փաստել, որ վստահությունը բարձրանում է, արդյոք բավարա՞ր տեմպերով՝ չեմ կարող ասել: Հետաքրքիր է պարզել, թե դժգոհների քանի տոկոսն է դատարանի հետ շփվելու արդյունքում դժգոհ դատարանից և քանի տոկոսն է լսելով, կարդացածով ձևավորել իր դժգոհությունը. վստահ եմ, որ երկրորդ խումբն ավելին է, քան առաջինը: Մյուս կողմից ակնկալել, որ ազատազրկման դատապարտողից, հօգուտ ուրիշի քեզանից գումար գանձողից պետք է գոհունակություն սպասել, միամտություն է: Կա նաև մեկ այլ երևույթ, երբ այդ կարծիքը ձևավորում են առանձին փաստաբանները, որոնք ցանկացած պարտված գործի մեղավոր, իրենց հաճախորդի մոտ առնվազն, համարում են դատավորներին: Պիտի նկատեմ միաժամանակ, որ այս երևույթը փաստաբանական պալատի հետևողական աշխատանքի արդյունքում փոքրանում է: Մյուս կողմից, չի կարող չէ՞, որ բոլոր դատական ակտերից բոլորը դժգոհ լինեն, կան չէ՞ նաև մարդիկ, որոնք գոհ են, բայց նրանք դա չեն բարձրաձայնում. միգուցե և դրա անհրաժեշտությունը չկա, իսկ դժգոհողները բարձրաձայնում են, ու ստացվում է, որ բոլորը դժգոհ են, ինչն էլ բերում է այդ վստահության նվազմանը:
Դատավորի աշխատանքը ես համարում եմ հանրային իշխանության ոլորտում ամենաբարդն ու պատասխանատուն, և շատ կարևոր է, որ նրանք արժանանան իրենց բարձր կարգավիճակին ու պատասխանատվությանը համապատասխանող վերաբերմունքի, հարգանքի:
– Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, իշխանափոխություն, օրենսդիր և գործադիր իշխանությունն անցել է այլ քաղաքական ուժի: Արդյո՞ք դատական իշխանությունում այդ փոփոխությունները ևս չպետք է կատարվեն:
– Նկատի ունեք դատական իշխանությունը և՞ս անցնի այն քաղաքական ուժին, որը մեծամասնություն է օրենսդիրում և գործադիրում:
Եթե առաջնորդվում ենք այն կանխավարկածով, որ օրվա քաղաքական իշխանությունը պետք է իշխանություն լինի նաև դատարանում, ապա պետք է ազնիվ լինել ու Սահմանադրության մեջ այդպես էլ գրել, որ խորհրդարանական ընտրություններից կամ կառավարություն կազմավորելուց հետո վարչապետը մեկ ամսվա ընթացքում նշանակում է բոլոր դատավորներին. դա կլինի ազնիվ, բայց կլինի մեծագույն սխալ: Դա կլինի իրավական պետության տապանաքարը: Դատական իշխանության անկախությունն առաջին հերթին քաղաքական անկախությունն է, անկախ օրվա քաղաքական իշխանություններից: Հենց դրանով է պայմանավորված, որ դատավորների լիազորությունների ժամկետները շատ ավելի երկար են, քան նրանց նշանակող մարմնի լիազորությունների ժամկետը, և ամենակարևորը` դատավորները անկախ են, քանի որ ի տարբերություն քաղաքական իշխանության ներկայացուցիչների, դատավորներին քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատել չի կարելի:
Հարցն ունի այլ ասպեկտ: Տեսեք, կայացած իրավական, ժողովրդավարական պետություններում, որտեղ իշխանափոխությունը սովորական երևույթ է, որևէ մեկի մտքով չի անցնում քաղաքական իշխանության գալուն պես փոխել ողջ դատական համակարգը: Դուք պատկերացնու՞մ եք` այդ դեպքում ինչ կկատարվեր:
Սակայն նորանկախ երկրներում կամ հետխորհրդային երկրներում քաղաքական իշխանափոխության արդյունքում դատական իշխանափոխության դրսևորումներ կան: Դա առկա է եղել Վրաստանում, Ուկրաինայում, Չեխիայում, Ալբանիայում և մի շարք այլ երկրներում: Ակնհայտ է, որ այդ արագ փոփոխությունների փորձն այս երկրներում ոչ միայն առկա խնդիրները չի լուծել, այլ երբեմն հանգեցրել է ավելի բարդ, անգամ անլուծելի խնդիրների:
Եթե օրվա քաղաքական իշխանության նպատակը դատական իշխանությանն իրեն հնազանդեցնելն է կամ ժողովրդահաճո քայլեր կատարելը, ապա վստահեցնում եմ` երկարաժամկետ ապագայում դա փակուղային ու հետընթացի ճանապարհ է: Եթե խնդիրը դատական իշխանության բարեփոխումն է, ապա այստեղ տեղին է հին չինական իմաստնությունը՝ «դանդաղ շտապիր» կամ «անհանգստացիր հերթականությամբ»: Այստեղ հավասարակշռված, կշռադատված, խորը ուսումնասիրված քայլերի, գործողությունների ամբողջություն է անհրաժեշտ, որում շատ կարևոր է հենց դատական իշխանության ներգրավվածության հարցը: Բոլորին թվում է, թե իրենք գիտեն դատական իշխանությունում առկա խնդիրների լուծման բանալին: Վստահեցնում եմ` դատավորներից լավ այդ խնդիրների լուծման բանալին ոչ ոք չգիտի:
– Օրեր առաջ մի խումբ մարդիկ հավաքվել էին նաև Սահմանադրական դատարանի առաջ, ինչի՞ց էին նրանք դժգոհ:
– Ես ինքս մեծ ցանկություն ունեմ իմանալու, թե հավաքվածներն ընդհանրապես Սահմանադրական դատարանի ո՞ր որոշումներից էին դժգոհ և, մասնավորապես, իմ պաշտոնավարման ընթացքում ընդունված ո՞ր որոշումներից էին դժգոհ: Կցանկանայի նաև իմանալ` Սահմանադրական դատարանի առաջ հավաքված անձանցից քանի՞սն էին իրավաբան, քանի՞սն էին ՍԴ որևէ որոշում կարդացել ընդհանրապես: Իսկ եթե դժգոհ չեն կամ իրավաբան չեն, ապա կարո՞ղ եմ ես արդյոք մտածել, կամ օբյեկտիվորեն մարդկանց մոտ կարո՞ղ է նման տպավորություն ստեղծվել, որ այդ հավաքի նպատակը ոչ թե նախորդ որոշումներից դժգոհելն էր, այլ ապագա ընդունվելիք որոշումների վրա ազդելը: Եթե այդպես է, ապա դա հանցագործություն է, եթե որևէ մեկը մտածում է, որ իմ կամ Սահմանադրական դատարանի այլ դատավորների վրա նման կերպ կարող է ազդել, ապա մեծապես սխալվում է: Սահմանադրական դատարանի դատավորները նման դրսևորումներից ճնշվողը չեն, իզուր ջանքեր մի գործադրեք, նման վարքագիծը լավ տեղ չի տանելու: Ես չեմ պատրաստվում խորհրդակցական սենյակի պատուհանից նայել, թե բակում քանի մարդ կա հավաքված, ու որ մասը` ինչ որոշում է ուզում, որ ընդունեմ: Որոշում կայացնելիս ես և դատարանի մյուս դատավորները մեկ տեղ ունենք նայելու` Սահմանադրությանը: Բացի Սահմանադրությունից, այլ տեղ նայելու իրավունք չունենք, այլ տեղ նայելը իրավական պետության վերջն է, այլ տեղը, միգուցե, ժամանակի կարճ հատվածում դատարանի դիմացը հավաքվածների մի մասի հարգանքին արժանանալն է, սակայն երկարաժամկետ առումով այդ նույն ժողովրդի շահերի ոտնահարում է, եթե չասեմ դատավարություններ, բախումներ: Ի վերջո, ժողովրդի հավաքական կամքի արտահայտման այլ ձև, քան հանրաքվեն է, ինձ հայտնի չէ:
– Ինչպե՞ս եք վերաբերվում դատարանների դռները փակելուն:
– Հաշվի առնելով, որ տարբեր գնահատականներ կան, որակումներ կան, այդ թվում` իրավական որակումներ, որոնք կարող են դառնալ նաև Սահմանադրական դատարանի քննության առարկա, ես ձեռնպահ կմնամ գնահատական տալուց, ուղղակի կասեմ, որ դատարանների դռները փակել չի կարելի, անթույլատրելի է, և որ դա ինձ համար նման էր վատ երազի. հուսով եմ, որ այն այլևս երբեք չի կրկնվի:
– Իսկ ինչպե՞ս վարվել վատ դատավորների հետ:
– Կաշառակեր դատավորներին՝ դատապարտել ազատազրկման, կողմնապահ դատավորներին, իրենց գործը չիմացող դատավորներին՝ հեռացնել համակարգից, սխալ թույլ տված դատավորին՝ սխալի չափով պատժել: Վստահեցնում եմ, որ այս հարցում օրվա իշխանություններն ավելի լավ դաշնակից, քան ազնիվ, անաչառ դատավորներն են, չունեն:
– Ինչպե՞ս եք վերաբերվում անցումային արդարադատությանը, վեթինգին:
– Ցանկացած նոր ինստիտուտ պետք է համապատասխանի Սահմանադրությանը: Պատահական չէ, որ բոլոր փորձագետերը, բոլոր մասնագիտացած միջազգային կազմակերպությունները միաբերան պնդում են, որ բոլոր քայլերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Ավելին՝ այս փուլում չեմ կարող ասել, քանի որ գրեթե վստահ եմ, որ այդ կարգավորումները մի օր դառնալու են Սահմանադրական դատարանի քննության առարկա: Ուզում եմ ավելացնել միայն, որ, իմ կարծիքով, մեր Սահմանադրությունը դատական իշխանության ոլորտում առկա խնդիրների լուծման համար ունի չիրացված բավականին մեծ ռեսուրս, և մինչ նոր ինստիտուտների կիրառումը, կարծում եմ, լավ կլիներ այդ ողջ պոտենցիալը օգտագործել և չհաջողելու պարագայում նոր միայն փորձել գտնել նոր գործիքակազմեր: Միջազգային փորձագետները պնդում են, իսկ միջազգային փորձը վկայում է, որ վեթինգը ծայրահեղ միջոց է, ու այն կարող է կիրառվել, երբ մնացած գործիքակազմերն ի զորու չեն այլևս առկա խնդիրները լուծելու: Ես հակված եմ կարծելու, որ Հայաստանում դատավորների նկատմամբ վեթինգ չի կիրառվելու: Կարծում եմ, որ առկա խնդիրները հնարավոր է լուծել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները կատարելագործելու, ապագա հակակոռուպցիոն հանձնաժողովի ողջ ներուժն արդյունավետ օգտագործելու ճանապարհով:
– Ինչպե՞ս վարվել այն դատավորների հետ, որոնք նախորդ իշխանություններին ծառայություններ են մատուցել:
– Եթե ծառայություններ մատուցել ասելով նկատի ունեք իշխանության այս կամ այն ներկայացուցչի հրահանգով, պատվերով ապօրինի դատական ակտ կայացնելը, ապա թե՛ դատավորին և թե՛ պատվիրատուին բռնել ու դատել: Բայց բռնել, ապացուցել, հաստատել ու նոր դատել: Ընդհանրացումներն այստեղ տեղին չեն: Հիշենք, որ ամեն մի դատավոր անհատ է, ունի իր անձնական կյանքը: Բոլորին նույն կաթսան գցելու փորձը վտանգավոր է: Կարծում եմ` վտանգավոր է նաև մի ողջ համակարգ անվանել նախորդ իշխանությունների մնացորդ, այդ դեպքում նույն հաջողությամբ նախորդ իշխանության մնացորդ կարելի է անվանել ոստիկանությանը, դատախազությանը, քրեակատարողական ծառայությանը, դիվանագիտական կորպուսը, քննչական մարմիններին և այլն. դա, կարծում եմ, սխալ է:
Վստահեցնում եմ` դատավորների մեջ կան մեծ թվով լուսավոր, հայրենասեր, իրենց գործի նվիրյալ մարդիկ, ու այդ մարդիկ մեծամասնություն են կազմում:
– Արդյոք Արամ Օրբելյանը Ձեր սանի՞կն է, եթե այո, ապա այն փաստը, որ նա Ռոբերտ Քոչարյանի դատապաշտպանն է, չի՞ ազդի Ձեր դիրքորոշման վրա:
– Այո՛, Արամ Օրբելյանն իմ սանիկն է, ես իր և՛ մկրտության, և՛ պսակադրության քավորն եմ: Արամը, իր ընտանիքի մյուս անդամներն ինձ շատ հարազատ մարդիկ են, այդքանը: Արամ Օրբելյանը այս գործում նշանակություն, ազդեցություն չի կարող ունենալ, այնպես, ինչպես որևէ մեկը չի կարող ունենալ, այդ թվում՝ հայրս ու մայրս, կինս, երեխաններս: Այն պահին, երբ անձնական կյանքս, ընկերներիս, հարազատներիս չկարողանամ տարանջատել դատավորի անաչառ լինելու պարտականությունից, մեկ րոպե անգամ չեմ աշխատի որպես դատավոր: Ի վերջո, իմ անաչառությունը առաջին հերթին իմ ընտանիքին, իմ հարազատներին է պետք: Հայաստանը փոքր երկիր է, իրավական հանրությունում շատերն են իրար ընկեր, բարեկամ, իսկ մենք էլ այլ երկրներից դատավորներ չենք կարող ներմուծել (ժպտում է – Հեղ.), ուստի յուրաքանչյուր դատավոր պետք է տարանջատի ընկեր-բարեկամն իր պարտականությունից՝ արդարադատություն իրականացնելիս:
Ցավով եմ արձանագրում, որ հանրային ընկալման մեջ մեղադրյալն ու վերջինիս պաշտպանները առավելապես նույնականացվում են, և մեղադրյալի նկատմամբ հանրության կարծիքը, վերաբերմունքը սկսվում է տարածվել նաև դատապաշտպանների վրա. սա անընդունելի է, պետք է հստակ տարանջատել մեղադրյալի շահը վերջինիս պաշտպանների շահից:
Սահմանադրական դատարանի դատավորներից մեկի քավորն էլ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ է, մյուսի բարեկամուհին՝ քաղաքապետ, մյուսը նշանակվել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից: Այս ամենը Սահմանադրական դատարանի դատավորների համար գործը քննելիս ոչ թե երրորդական հանգամանք են, այլ ընդհանրապես հանգամանք չեն:
– Դատավորների միությունն այս ժամանակահատվածում երկու հայտարարություն է արել, Դուք համաձա՞յն եք այդ հայտարարությունների հետ:
– Փոքրիկ, միգուցե խմբագրական վերապահումներով, լիովին կիսում եմ այդ հայտարարությունների բովանդակությունը:
– Իշխանության բոլոր ճյուղերին էլ քննադատում են, ինչո՞ւ են դատավորներն այդքան ցավագին տանում իրենց հասցեին արված քննադատությունը:
– Քաղաքական իշխանությունը մեկ քաղաքական թիմ է, անգամ, երբ այն կոալիցիոն է, և անկախ այն հանգամանքից, թե այդ իշխանության որ օղակն է թերացել, քաղաքական իշխանությունը կոլեկտիվ պատասխանատվություն է կրում, ուստի ընդհանրական քննադատությունը գործադիր կամ օրենսդիր իշխանության հասցեին միանգամայն հասկանալի է: Նույնը չի կարելի ասել դատական իշխանության վերաբերյալ, քանի որ այստեղ չկա ու չի կարող լինել քաղաքական թիմ, քաղաքական ընդհանուր պատասխանատվություն, այստեղ յուրաքանչյուր դատավոր անկախ է նաև մնացած դատավորներից, և պատասխանատվությունը անհատականացված է, դատավորը չի կարող պատասխանատվություն կրել այլ դատավորի գործողությունների համար, չի կարող նաև քննադատվել մյուսի քայլերի համար:
Մյուս կողմից, եթե քաղաքական իշխանության նկատմամբ քաղաքական ճնշումներն օրինական գործիք են, ապա նույնը չի կարելի ասել դատական իշխանության պարագայում, միանգամայն հստակ այդ մասին ասված է դատավորների միության հայտարարության մեջ. «Հասարակության անդամները պարտավոր են հարգել դատավորի անկախության սկզբունքը և դատավորի կամ վերջինիս կայացրած դատական ակտերի վերաբերյալ իրենց քննադատությունը կառուցել այնպես, որ այն չվերածվի դատավորի նկատմամբ քողարկված ճնշումներ կատարելու, արդարադատության իրականացմանը միջամտելու, դատավորի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու միջոցի»:
Լիովին կիսում եմ նաև Դատավորների միության հայտարարությունում արված այն պնդումը, որ բոլոր հանրային պաշտոնատար անձանց շարքում դատավորներին տրված է իրենց հեղինակության ամենաբարձր պաշտպանությունը, իսկ նրանց հասցեին հնչող քննադատության ընդունելի շրջանակները պետք է ունենան ամենանեղ սահմանները: Այս համատեքստում հատկապես պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ դատավորներն ի պաշտոնե չունեն իրենց հանդեպ հնչող քննադատությանը պատասխանելու անհրաժեշտ գործիքակազմ: Այսինքն՝ դատավորներն այնպիսի պաշտոնատար անձինք են, որոնք իրավասու չեն պատասխանելու իրենց ուղղվող քննադատություններին:
Դատական իշխանությանը քննադատելուց առաջ, կարծում եմ, պետք է լուծել մի շարք հարցեր: Առաջին հերթին պետք է լուծել դատավորների գերծանրաբեռնվածության խնդիրը, ես դժվար եմ պատկերացնում այն դատավորի վիճակը, ում վարույթում մի քանի տասնյակ քրեական գործեր են, մի քանի հարյուր քաղաքացիական գործեր կամ հազարի հասնող վարչական գործեր: Մենք պետք է անդրադառնանք նաև դատավորների սոցիալական երաշխիքներին, գործադիր իշխանության տարբեր մարմիններ, ինչպես տեսանք, միլիոն դրամների հասնող պարգևավճարներ են կարողանում տալ, ես դրան դեմ չեմ, բայց ինչպե՞ս դա բացատրել դատավորին, որը, կարող է պարզվի, մեկ այլ մարմնի քարտուղարուհուց ցածր եկամուտ ունի:
– Վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշ դատավորներ հայտարարություն էին տարածել՝ կապված Ձեր երկու որոշումներում արված գնահատականների հետ, ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
– Երբ կարդում ես մամուլը, կամ երբ Դուք օգտագործում եք Ձեր որոշումը, այլ ոչ թե Սահմանադրական դատարանի որոշումը, սխալ տպավորություն եք ստեղծում, որ կարծես Սահմանադրական դատարանը Հրայր Թովմասյանն է: Ասեմ, որ դա թյուր կարծիք է: Ես Սահմանադրական դատարանի դատավորներից մեկն եմ, և իմ քվեարկության կշիռը հավասար է առանձին վերցված յուրաքանչյուր դատավորի քվեարկության կշռին և ոչ ավելին: Սահմանադրական դատարանը կոլեգիալ մարմին է:
Ինչ վերաբերում է բուն հարցին, ապա այնպես չէ, որ այս երկու ատյանները այլ երկրներում հաշտ ու խաղաղ են ապրում և տարաձայնություններ չունեն, բայց ինձ հայտնի չէ որևէ երկիր, որևէ դեպք, երբ այդ, այսպես ասած, «կռվում» հաղթողը Սահմանադրական դատարանը չլինի: Սահմանադրական դատարանի աշխատակազմն այդ հարցի կապակցությամբ հաղորդում տարածել է, ուստի ես ձեռնպահ կմնամ մյուս դատարանների դատավորների հայտարարությունները մեկնաբանելու կամ դրա մասին կարծիք հայտնելու գայթակղությունից:
Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտվում են հատկապես Սահմանադրության նորմերի վերաբերյալ իրավական դիրքորոշումներ, այլ ոչ թե գնահատական է տրվում որևէ դատավորի վարքագծին կամ մասնագիտական որակներին: Հետևաբար` դա որևէ կերպ ողջամտորեն չպետք է ընկալվի որպես որևէ դատավորի հեղինակազրկում:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Նիկոլ Փաշինյանի կարմիր գիծն անցնում է կառավարական «դաչաներ»-ի սահմանագծով․ Հայկ Մամիջանյան

Քոչարյանի, Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Խաչատրյանի ապօրինի գույքը 107 մլրդ է, կոռուպցիայի՞ց եք խոսում․ Կոնջորյան

ՀՀ-ում շուրջ 4,000 ուսուցիչ բարձրացրացված աշխատավարձ է ստանում. ԿԳՄՍ նախարար

Դասագրքերի QR կոդերի չեղարկման խնդիր չկա, վերահսկողությունը կիրականացնի նախարարությունը․ Անդրեասյան

Սնուփ Դոգի համերգը հավանաբար կարող է լինել մայիս-հունիս ամիսներին. Ժաննա Անդրեասյան

Ռուսական ալիքների փակման հարց չի քննարկվում, ամեն ինչ կախված է կոնսուլտացիաներից․ ԲՏԱ նախարար

Սա վատ պատմությունների շարքից է, եթե մի ամսում կարելի էր գործ անել, ինչու՞ եք ձգձգում․ Փաշինյան

Փաշինյանը ո՛չ ՀԱՊԿ-ից է դուրս գալու, ո՛չ ԵԱՏՄ-ից, ոչ էլ ռուսների դեմ գործողություն է անելու․Զաքարյան

Դատարանի դալիճում Նարեկ Մալյանին ծափահարություններով դիմավորեցին

Որևէ հակաիրավական արարք չեմ կատարել․ Նարեկ Մալյան

Ղարաբաղին մենակ թողնելու վերաբերյալ արձագանքներին կարող եմ մեկ բառով գնահատական տալ՝ երախտամոռություն. Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ն ունի ահռելի քաղաքական ու անվտանգային նշանակություն. Նիկոլ Փաշինյան

Այս պահին բեռնատարները հիմնականում անցնում են Լարսի անցակետով. Վահան Քերոբյան

2019-ին փակել ենք դատարանների դռները, որ բացենք արդարադատության դռները. Փաշինյան

Վենդետաների գործելակերպ չորդեգրելը մեր հեղափոխական պարտավորությունն է. Նիկոլ Փաշինյան

Միջազգային ընկերությունների դերը՝ ՀՀ տնտեսության և գիտության ոլորտում․ կայացավ SBD 2023-ը

3 տարի է մեր մասին ինչ կար ասելու՝ ասել եք, հիմա կլինի՞ առանց վիրավորանքի գործ անենք․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Ո՛չ Արևմուտքը, ո՛չ Հյուսիսը, ո՛չ Հարավը չեն կարող ՀՀ-ին հրահանգ իջեցնել․ Վահագն Ալեքսանյան

Ադրբեջանը բլեֆ է անում, երբ ասում է՝ հրաժարվում է «Զանգեզուրի միջանցք»-ի պահանջից․ Տիգրան Աբրահամյան

Հայրենադարձների կողմից հիմնված ՀԿ-ները՝ արցախցիներին կողքին․ Repat Armenia-ն համախմբել է բոլորին

Օրենքն ընդունելու դեպքում՝ ՌԴ նախագահին դատելո՞ւ էինք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Ալեն Սիմոնյանը՝ Արծվիկ Մինասյանին

«Քաղաքացիական պայմանագիր»-ը վերահաստատեց, որ լեգիտիմ չէ․ Արծվիկ Մինասյան

Ձեր կուսակիցների պահվածքը հայկական պառլամենտարիզմը ոչնչացնելուն ուղղված քայլ էր․ Արթուր Խաչատրյան

Փաշինյանը շրջում է մարզերում, որ հասկանա, թե որքան ձայն կունենան արտահերթի դեպքում․ Երվանդ Թարվերդյան

Խաղաղության պայմանագիրը կապիտուլյացիա է, Ադրբեջանի առջև նոր նվաճումների դռներ է բացելու․ Վրթանեսյան

Իշխանությունը չի ապահովել երկրի անվտանգությունը, ստիպված ժողովուրդն է դա անում. Թումանյան

Պետք է հեռացնել այն մարդկանց, ովքեր խոչընդոտում են Արցախի համար պայքարին․ Հովհաննես Իշխանյան

Ես այդպես էլ բանակում այդ 5-րդ շարասյունը չիմացա, իսկ հակառակորդը Ջերմուկում ամրանում է․ Տիրան Խաչատրյան

Առաջին դեպքն է, որ օրենքի նախագծի հեղինակը 58,000 քաղաքացի է. Էդգար Ղազարյանը՝ «Հայաքվե»-ի մասին

Եթե ՔՊ-ն հրաժարվում է մեր ներկայացրած օրենքի նախագծին կողմ քվեարկել, փաստորեն դեմ է քվեարկում իր կառավարության ծրագրին. Չալաբյան

Պայքարը սկսել ենք 18 հոգով, հաջորդ փուլի համար 50-100 հոգի է պետք 2-3 օրով․ Միքայել Նահապետյան

Անշարժ գույքի շուկայում գների նվազում տեղի չի ունենա․ Կադաստրի կոմիտեի ղեկավար

Համապատասխան լծակներով կդրդենք մեր քաղաքացիներին երթևեկել ՀՀ պետհամարանիշներով․ Նիկոլ Փաշինյան

Եվրոպան չի շտապում մեծ ֆինանսական փաթեթներ առաջարկել ՀՀ-ին, 1-2 ամիս հետո ՀՀ-ն կարող է նորից արագ պտտվել դեպի Ռուսաստան․ Վարդան Արամյան

Ռուսաստանը մեր տնտեսությունը գրավելուց հետո, արդեն տարածքներն է վերցնում․ Գագիկ Մելքոնյան

Արցախի հարցը չի լուծվել և ոչ մի ժամանակահատվածում չի կարող լուծված լինել․ Սամվել Բաբայան

Չէի ասի, որ քաղաքական տարրեր կան․ Վահան Քերոբյանը՝ Լարսում ստեղծված իրավիճակի մասին

Տղայական խոսակցություններով ու մատ թափ տալո՞վ են արտահանումը խթանում․ Թադևոս Ավետիսյան

Դիզայներ Ալյոնա Կոննովայի զգեստները՝ Հայաստանում․ MOMENT of WHITE հարսանեկան նորաձևության բրենդը նոր շունչ է բերել հայկական նորաձևության աշխարհ (լուսանկարներ, տեսանյութ)

Ռուսաստա՛ն, քո ի՞նչ գործն է՝ ՀՀ-ն որ ուղղությամբ է ուզում գնալ․ Հակոբ Ասլանյան
-
15:51 • 07.12.23 Նիկոլ Փաշինյանի կարմիր գիծն անցնում է կառավարական «դաչաներ»-ի սահմանագծով․ Հայկ Մամիջանյան
-
14:02 • 07.12.23 Քոչարյանի, Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Խաչատրյանի ապօրինի գույքը 107 մլրդ է, կոռուպցիայի՞ց եք խոսում․ Կոնջորյան
-
13:39 • 07.12.23 ՀՀ-ում շուրջ 4,000 ուսուցիչ բարձրացրացված աշխատավարձ է ստանում. ԿԳՄՍ նախարար
-
13:38 • 07.12.23 Դասագրքերի QR կոդերի չեղարկման խնդիր չկա, վերահսկողությունը կիրականացնի նախարարությունը․ Անդրեասյան
-
13:33 • 07.12.23 Սնուփ Դոգի համերգը հավանաբար կարող է լինել մայիս-հունիս ամիսներին. Ժաննա Անդրեասյան
-
12:59 • 07.12.23 Ռուսական ալիքների փակման հարց չի քննարկվում, ամեն ինչ կախված է կոնսուլտացիաներից․ ԲՏԱ նախարար
-
12:20 • 07.12.23 Սա վատ պատմությունների շարքից է, եթե մի ամսում կարելի էր գործ անել, ինչու՞ եք ձգձգում․ Փաշինյան
-
20:53 • 06.12.23 Փաշինյանը ո՛չ ՀԱՊԿ-ից է դուրս գալու, ո՛չ ԵԱՏՄ-ից, ոչ էլ ռուսների դեմ գործողություն է անելու․Զաքարյան
-
20:08 • 06.12.23 Դատարանի դալիճում Նարեկ Մալյանին ծափահարություններով դիմավորեցին
-
18:39 • 06.12.23 Որևէ հակաիրավական արարք չեմ կատարել․ Նարեկ Մալյան
-
17:33 • 06.12.23 Ղարաբաղին մենակ թողնելու վերաբերյալ արձագանքներին կարող եմ մեկ բառով գնահատական տալ՝ երախտամոռություն. Նիկոլ Փաշինյան
-
17:12 • 06.12.23 «Խաղաղության խաչմերուկ»-ն ունի ահռելի քաղաքական ու անվտանգային նշանակություն. Նիկոլ Փաշինյան
-
17:01 • 06.12.23 Այս պահին բեռնատարները հիմնականում անցնում են Լարսի անցակետով. Վահան Քերոբյան
-
12:18 • 06.12.23 2019-ին փակել ենք դատարանների դռները, որ բացենք արդարադատության դռները. Փաշինյան
-
12:12 • 06.12.23 Վենդետաների գործելակերպ չորդեգրելը մեր հեղափոխական պարտավորությունն է. Նիկոլ Փաշինյան
-
20:13 • 05.12.23 Միջազգային ընկերությունների դերը՝ ՀՀ տնտեսության և գիտության ոլորտում․ կայացավ SBD 2023-ը
-
17:46 • 05.12.23 3 տարի է մեր մասին ինչ կար ասելու՝ ասել եք, հիմա կլինի՞ առանց վիրավորանքի գործ անենք․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
-
15:52 • 05.12.23 Ո՛չ Արևմուտքը, ո՛չ Հյուսիսը, ո՛չ Հարավը չեն կարող ՀՀ-ին հրահանգ իջեցնել․ Վահագն Ալեքսանյան
-
15:50 • 05.12.23 Ադրբեջանը բլեֆ է անում, երբ ասում է՝ հրաժարվում է «Զանգեզուրի միջանցք»-ի պահանջից․ Տիգրան Աբրահամյան
-
12:39 • 05.12.23 Հայրենադարձների կողմից հիմնված ՀԿ-ները՝ արցախցիներին կողքին․ Repat Armenia-ն համախմբել է բոլորին
-
11:01 • 05.12.23 Օրենքն ընդունելու դեպքում՝ ՌԴ նախագահին դատելո՞ւ էինք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Ալեն Սիմոնյանը՝ Արծվիկ Մինասյանին
-
10:59 • 05.12.23 «Քաղաքացիական պայմանագիր»-ը վերահաստատեց, որ լեգիտիմ չէ․ Արծվիկ Մինասյան
-
10:37 • 05.12.23 Ձեր կուսակիցների պահվածքը հայկական պառլամենտարիզմը ոչնչացնելուն ուղղված քայլ էր․ Արթուր Խաչատրյան
-
20:53 • 04.12.23 Փաշինյանը շրջում է մարզերում, որ հասկանա, թե որքան ձայն կունենան արտահերթի դեպքում․ Երվանդ Թարվերդյան
-
14:42 • 04.12.23 Խաղաղության պայմանագիրը կապիտուլյացիա է, Ադրբեջանի առջև նոր նվաճումների դռներ է բացելու․ Վրթանեսյան
-
13:53 • 04.12.23 Իշխանությունը չի ապահովել երկրի անվտանգությունը, ստիպված ժողովուրդն է դա անում. Թումանյան
-
13:43 • 04.12.23 Պետք է հեռացնել այն մարդկանց, ովքեր խոչընդոտում են Արցախի համար պայքարին․ Հովհաննես Իշխանյան
-
13:23 • 04.12.23 Ես այդպես էլ բանակում այդ 5-րդ շարասյունը չիմացա, իսկ հակառակորդը Ջերմուկում ամրանում է․ Տիրան Խաչատրյան
-
13:21 • 04.12.23 Առաջին դեպքն է, որ օրենքի նախագծի հեղինակը 58,000 քաղաքացի է. Էդգար Ղազարյանը՝ «Հայաքվե»-ի մասին
-
13:02 • 04.12.23 Եթե ՔՊ-ն հրաժարվում է մեր ներկայացրած օրենքի նախագծին կողմ քվեարկել, փաստորեն դեմ է քվեարկում իր կառավարության ծրագրին. Չալաբյան
-
20:39 • 01.12.23 Պայքարը սկսել ենք 18 հոգով, հաջորդ փուլի համար 50-100 հոգի է պետք 2-3 օրով․ Միքայել Նահապետյան
-
13:49 • 30.11.23 Անշարժ գույքի շուկայում գների նվազում տեղի չի ունենա․ Կադաստրի կոմիտեի ղեկավար
-
13:08 • 30.11.23 Համապատասխան լծակներով կդրդենք մեր քաղաքացիներին երթևեկել ՀՀ պետհամարանիշներով․ Նիկոլ Փաշինյան
-
20:56 • 29.11.23 Եվրոպան չի շտապում մեծ ֆինանսական փաթեթներ առաջարկել ՀՀ-ին, 1-2 ամիս հետո ՀՀ-ն կարող է նորից արագ պտտվել դեպի Ռուսաստան․ Վարդան Արամյան
-
17:10 • 29.11.23 Ռուսաստանը մեր տնտեսությունը գրավելուց հետո, արդեն տարածքներն է վերցնում․ Գագիկ Մելքոնյան
-
16:48 • 29.11.23 Արցախի հարցը չի լուծվել և ոչ մի ժամանակահատվածում չի կարող լուծված լինել․ Սամվել Բաբայան
-
16:47 • 29.11.23 Չէի ասի, որ քաղաքական տարրեր կան․ Վահան Քերոբյանը՝ Լարսում ստեղծված իրավիճակի մասին
-
16:36 • 29.11.23 Տղայական խոսակցություններով ու մատ թափ տալո՞վ են արտահանումը խթանում․ Թադևոս Ավետիսյան
-
16:38 • 27.11.23 Դիզայներ Ալյոնա Կոննովայի զգեստները՝ Հայաստանում․ MOMENT of WHITE հարսանեկան նորաձևության բրենդը նոր շունչ է բերել հայկական նորաձևության աշխարհ (լուսանկարներ, տեսանյութ)
-
16:37 • 27.11.23 Ռուսաստա՛ն, քո ի՞նչ գործն է՝ ՀՀ-ն որ ուղղությամբ է ուզում գնալ․ Հակոբ Ասլանյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սպորտ 23:41 • 06/12 Թոփ-5-ից ոչ մեկը չեմպիոն չի դառնա, քանի որ ես եմ այստեղ․ Մախաչև «Արման Ծառուկյան, Դասթին Պորյե, Ջասթին Գետջեի, Չարլզ Օլիվեյրա. նրանք բոլորը լավն են, նրանք աշխարհի թոփ-5-ն են, բայց նրանցից ոչ մեկը գոտի չի ստանա, քանի դեռ ես այստեղ եմ։ Այսքանը» ,-գրել է Մախաչևը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։
-
Իրավունք 10:46 • 07/12 Մոսկվայաբնակ 83-ամյա հայ կինը դիմել է դատարան՝ պահանջելով, որ Պուտինը որդեգրի իրեն Մոսկվայում 83ամյա բնակչուհի Սուսաննա Թապալցյանը հայց է ներկայացրել Տվերսկոյի շրջանային դատարան՝ Ռուսաստանի նախագահին իրեն որդեգրել պարտավորեցնելու խնդրանքով։ Այս քայլին նրան դրդել են մեծ պարտքերը Այս մասին
-
Իրադարձային 10:07 • 07/12 Վենետիկում չինացի զբոսաշրջիկների անկարգ պահվածքի պատճառով գոնդոլան կողաշրջվել է (տեսանյութ) Վենետիկ այցելող զբոսաշրջիկների գլխավոր հետաքրքրություններից մեկը հանրահայտ գոնդոլաներով շրջելն ու քաղաքով հիանալն է: Սակայն մի խումբ զբոսաշրջիկների անկարգ պահվածքի հետևանքով գոնդոլաներից մեկը կողաշրջվել է, ինչի հետևանքով մարդիկ հայտնվել են ջրում:
-
Իրադարձային 10:43 • 07/12 Հայաստանի հարկատուների հաշվին գործող Հանրայինի եթերում երեկ երեկոյան արդեն թուրքական բացահայտ քարոզչություն էր. Գեղամ Մանուկյան Հայաստանի հանրային հեռուստաընկերության հյուրն էր թուրքական ամենիշխանական, ոչ պետական եւ կրոնական ուղղվածությամբ TGRT հեռուստաընկերության միջազգային լուրերի բաժնի տնօրենը։
-
Իրադարձային 09:39 • 07/12 Պեսկովը բացատրել է՝ ինչու են կnրծանիչներն ուղեկցել Պուտինի ինքնաթիռն ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում (տեսանյութ) ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ Աբու Դաբի և Էր Ռիադ մեկնող Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը ուղեկցվել է ռուսական Սու35Ս կործանիչներով, քանի որ պետության ղեկավարը գտնվել է անհանգիստ տարածաշրջանում
-
Քաղաքականություն 14:09 • 07/12 Ռոբերտ Քոչարյանի, Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Խաչատրյանի ապօրինի գույքը 107 միլիարդ է, կոռուպցիայի դեմ պայքարողնե՞ր եք ներկայանում. Կոնջորյան (տեսանյութ) Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամներից էր այն ժամանակ ֆինանասների նախարար Գագիկ Խաչատրյանը, այսօր Դատախազությունը նրանից ապօրինի ծագման գույքի մասին օրենքով հայցադիմումով պահանջում է 50 միլիարդ դրամ, 210 անշարժ գույք, և այլն:
-
Ժամանց 17:22 • 07/12 11-ամյա բրիտանացին ահռելի լոքո է որսացել՝ սահմանելով ռեկորդ (լուսանկարներ) 11ամյա բրիտանացին մոտ 70 կգ քաշով լոքո է բռնել՝ գերազանցելով Եվրոպայի տարածքում երեխայի կողմից բռնված քաղցրահամ ջրի ամենամեծ ձկան ռեկորդը։ Ինչպես նշում է dailymailcoukը, լոքոն, որին տղան որսացել է Իսպանիայում ար
-
Քաղաքականություն 12:11 • 07/12 ՌԴ-ի ԱԳՆ-ից ոչ մի ծպտուն չենք լսել, երբ Ադրբեջանը մեր տարածաշրջանում ինչ ուզում, անում էր. Ալեն Սիմոնյան Ռուսական կողմը մեծ աղմուկ բարձրացրեց, որ Հայաստանը հումանիտար օգնություն ուղարկեց Ուկրաինա, երբ Ադրբեջանը բազմիցս օգնություն է ուղարկել, բայց ոչ մի ծպտուն Ռուսաստանի «արդարացի» ԱԳՆ-ից չլսեցինք
-
Գիտություն/տեխնիկա 16:40 • 07/12 Չինաստանում՝ մոտ 2,5 կմ խորության վրա, շահագործվել է աշխարհում ամենախոր ստորգետնյա լաբորատորիան Չինաստանում սկսել է աշխատել ամենախոր ստորգետնյա լաբորատորիան Գիտական բունկերը գտնվում է գերմաքուր գոտում՝ 2,4 կմ խորության վրա։ Այնտեղ կուսումնասիրվի մութ նյութըՆերկայում սա աշխարհի ամենախորը և ամենամեծ ստոր
-
Իրադարձային 09:47 • 07/12 67-ամյա պրոֆեսորը կրակ է բացել Նևադայի համալսարանում. կան զոհեր Լաս Վեգասի Նևադայի համալսարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս մեկը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է Կրակողը վնասազերծվել է ոստիկանների կողմից, հայտնում է CNNըՈստիկանությունը պար
-
Իրադարձային 15:26 • 06/12 Մոսկվան ողջունում է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը. Զախարովա Մոսկվան «ողջունում է» Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանի խոսքերը։ Դեկտեմբ
-
Քաղաքականություն 16:42 • 06/12 Եթե ցանկանայինք օկուպացնել Հայաստանի տարածքը, կանեինք. դա Ադրբեջանի համար մեծ խնդիր չէ. Ալիև Ադրբեջանի նպատակը Հայաստանի տարածքն օկուպացնելը չէ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ երբեմն Ադրբեջանին անհիմն մեղադրում են դրա համար«Եթե մենք ցանկանայինք դա անել, կանեինք։ Ե
-
Իրադարձային 09:31 • 06/12 Փախի՛ր Ռուսաստանից, փրկի՛ր քեզ և հայոց պետականությունը․ Սաակաշվիլին՝ Փաշինյանին Ուզում եմ նորից կրկնել Հայաստանի վարչապետի համար. հարգելի՛ Նիկոլ, փախի՛ր։ Փախի՛ր արագ, առանց հետ նայելու ՀԱՊԿ-ից, ԵվրԱզԷՍ-ից, վազիր դեպի Եվրամիություն, ՆԱՏՕ, դեպի նոր տարածաշրջանային միություններ։
-
Սպորտ 23:41 • 06/12 Թոփ-5-ից ոչ մեկը չեմպիոն չի դառնա, քանի որ ես եմ այստեղ․ Մախաչև «Արման Ծառուկյան, Դասթին Պորյե, Ջասթին Գետջեի, Չարլզ Օլիվեյրա. նրանք բոլորը լավն են, նրանք աշխարհի թոփ-5-ն են, բայց նրանցից ոչ մեկը գոտի չի ստանա, քանի դեռ ես այստեղ եմ։ Այսքանը» ,-գրել է Մախաչևը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։
-
Քաղաքականություն 12:05 • 06/12 Հայաստանը մոտ է խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունքի ընդունմանը. Ալիև Հայաստանը մոտ է խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունքի ընդունմանը այս մասին, haqqinazի փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը«Նրանք կարող են դրանք հիմք ընդունել Եթե հայկական կողմը դա
-
Իրադարձային 15:49 • 06/12 Չէինք ցանկանա, որ հայ ժողովուրդը խաբվեր իր, այսպես կոչված, «արևմտյան ընկերներին». Զախարովան ֆրանսիական Bastion-ը «ոչ լիկվիդային» է որակել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով այլ երկրների հետ Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը, հայտարարել է «Չէինք ցանկանա, որ Հայաստանի ժողովուրդը խաբվեր իր, այսպես կոչված, «ա
-
Իրադարձային 16:09 • 06/12 Գուցե Հայաստանը կարծում է՝ իր նոր խորհրդականները՝ Փարիզը, Վաշինգտոնը, Բրյուսելը, ավելի հետաքրքիր, ավելի լավ, ավելի արդյունավետ բան կառաջարկեն. Զախարովա ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել է, որ Մոսկվան Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է բանակցությունների Ռուսաստանի Դաշնությունում և երրորդ երկրներում։«Մենք երկրներին հրավերն
-
Իրադարձային 19:33 • 06/12 Այս ամիս կատարված տարեկան 12,000 դրամ վճարը տարածվելու է միայն դեկտեմբերի ընթացքում կայանման վրա․ Երևանի քաղաքապետարան Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2024 թ. ավտոկայանատեղերի դրույքաչափերը կսահմանվեն Երևանի ավագանու 2023 թ. դեկտեմբերի 26-ին կայանալիք հերթական նիստի ընթացքում։
-
Իրադարձային 11:32 • 06/12 Ամբողջ աշխարհում կան մարդիկ, այդ թվում՝ էթնիկ հայեր, որոնք օգնության կարիք ունեն. Բլինկեն Ամբողջ աշխարհում կան մարդիկ՝ էթնիկ հայեր, ռոհինջաներ, սուդանցիներ և այլք, որոնք օգնության կարքի ունեն, և ԱՄՆն ցանկանում է երաշխավորել, որ կարող է օգնել նրանց Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկ
-
Տնտեսություն 09:50 • 06/12 Չինաստանը գործարկել է աշխարհում առաջին 4-րդ սերնդի ատոմային էլեկտրակայանը Չինաստանը գործարկել է աշխարհում առաջին 4րդ սերնդի ատոմաային էլեկտրակայանը ԱԷԿ Այս մասին հայտնել է ՉԺՀի էներգետիկայի պետական վարչությունը։Շիդաուանի օբյեկտը՝ բարձր ջերմաստիճանով գազով հովացվող ռեակտորով գտնվում է արևե
-
Իրադարձային 10:01 • 06/12 Կիմ Չեն Ընն արտասվել է մայրերի համագումարի ժամանակ (տեսանյութ) Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն արտասվել է մայրերի V համահանրապետական համագումարի զեկույցը լսելիս, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռուստատեսության ցուցադրած կադրերին։Լրատվամիջոցը ցույց
-
Քաղաքականություն 00:35 • 06/12 Հայաստանին զինելու փորձերը սպառնում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը․ Բայրամովը՝ Աբդոլլահիանին Բայրամովը զրուցակցին տեղեկացրել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի հեռանկարների, «Հայաստանի կողմից ստեղծված խոչընդոտների» (չակերտները՝ Tert.am-ի), ինչպես նաև Արցախում «հակաահաբեկչական միջոցառումներից» (չակերտները՝ Tert.am-ի) հետո տարվող աշխատանքների մասին։
-
Իրադարձային 12:20 • 06/12 Ռազմական փորձագետ և հայագետ ներկայացող ադրբեջանցու՝ Երևանում նկարահանած տեսանյութը 2017 թվականի է. ԱԱԾ ՀՀ ԶԼՄ-ներին և ազգաբնակչությանը հորդորում ենք զերծ մնալ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածվող և չստուգված, հերյուրանքներ պարունակող տվյալներն ու նյութերը հրապարակելուց՝ հասարակության շրջանում անհարկի լարվածություն և խուճապ չառաջացնելու համար:
-
Իրադարձային 15:26 • 06/12 Մոսկվան ողջունում է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը. Զախարովա Մոսկվան «ողջունում է» Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանի խոսքերը։ Դեկտեմբ
-
Ժամանց 13:00 • 03/12 40 տարով փոքր պրոդյուսերի հետ հանդիպող Շերը կանանց խորհուրդ է տվել «կյանքում գոնե մեկ անգամ ժամադրվել իրենցից երիտասարդ տղամարդու հետ» Հայտնի երգչուհի Շերը, որը սիրային հարաբերությունների մեջ է իրենից 40 տարով փոքր տղամարդու հետ, խորհրդով է կիսվել կանանց հետ 77ամյա աստղի կարծիքով՝ բոլոր կանայք պետք է կյանքում առնվազն մեկ անգամ ժամադրվեն իրենցից երիտաս
-
Գիտություն/տեխնիկա 12:34 • 04/12 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը չի բավարարում անհրաժեշտ պայմանները, մասնագետները խնդրում են կասեցնել կիրառումը Դասագրքի տեքստում գերակայում են վարկածային մոտեցումները։ Պատմություն առարկայի դասավանդման ընթացքում պետք է բացառվեն չստուգված վարկածներն ու ենթադրությունները, բուն տեքստը պետք է հիմնված լինի անառարկելի փաստերի վրա»։
-
Քաղաքականություն 16:42 • 06/12 Եթե ցանկանայինք օկուպացնել Հայաստանի տարածքը, կանեինք. դա Ադրբեջանի համար մեծ խնդիր չէ. Ալիև Ադրբեջանի նպատակը Հայաստանի տարածքն օկուպացնելը չէ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ երբեմն Ադրբեջանին անհիմն մեղադրում են դրա համար«Եթե մենք ցանկանայինք դա անել, կանեինք։ Ե
-
Ժամանց 15:08 • 04/12 Ստամբուլում ատամնաբուժարանի հավաքարարը ներկայացել է որպես բժիշկ ու հեռացրել պացիենտի առջևի ատամները Ստամբուլի կլինիկաներից մեկում հավաքարարը ներկայացել է որպես ատամնաբույժ ու հեռացրել պացիենտի ատամները, ինչի հետևանքով տղամարդը ավելի քան մեկ ամիս սաստիկ ցավերի մեջ է եղել Ըստ Ստամբուլի քաղաքացիական դատարան ներկայացված
-
Իրադարձային 14:11 • 03/12 Չենք կարող հավերժ էյֆորիայի մեջ ստել մեր ժողովրդին. Զելենսկին կվճարի իր սխալների համար. Կլիչկոն հաստատել է, որ իրավիճակը «փակուղային» է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ճշմարտությունն է ասել, երբ The Economistին տված հարցազրույցում նա Ռուսաստանի հետ պատերազմում առկա իրավիճակը որակել է որպես փակուղի։ Նման գնահատական է տվել Կիև
-
Իրադարձային 09:31 • 06/12 Փախի՛ր Ռուսաստանից, փրկի՛ր քեզ և հայոց պետականությունը․ Սաակաշվիլին՝ Փաշինյանին Ուզում եմ նորից կրկնել Հայաստանի վարչապետի համար. հարգելի՛ Նիկոլ, փախի՛ր։ Փախի՛ր արագ, առանց հետ նայելու ՀԱՊԿ-ից, ԵվրԱզԷՍ-ից, վազիր դեպի Եվրամիություն, ՆԱՏՕ, դեպի նոր տարածաշրջանային միություններ։
-
Իրադարձային 17:42 • 01/12 Պուտինն իր խոսքի տերն է, բայց կարող է «սառել» նրանց նկատմամբ, ովքեր չեն պահում իրենց խոստումները. Նազարբաևը կիսվել է հուշերով Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին նկարագրել է որպես խոսքի և գործի մարդ, որը միշտ բարեխղճորեն կատարում է իր խոստումները, բայցև կարող է «սառել» նրանց նկատ
Իրավունք
-
11:02 • 07.12.23 Բաքվում սկսվել է պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դատավարությունը
Տնտեսություն
-
12:28 • 07.12.23 Ղրղզստանը ԵՄ-ին խոստացել է հետևել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
-
09:32 • 07.12.23 ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ որոշ զինատեսակների համատեղ արտադրություն կսկսի
Սպորտ
-
18:05 • 07.12.23 Հայաստանը կմասնակցի ՈՒԵՖԱ Ռեգիոնների գավաթին
-
15:11 • 07.12.23 Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Գրան Պրիում
Մամուլի տեսություն
-
09:13 • 07.12.23 Ալավերդուց անցան Գյումրուն․ «Հրապարակ»