Ալիևը զանգահարել է Պուտինին ու քննարկել երկու երկրների միջև «ակտիվ զարգացող» համագործակցությանը վերաբերող հարցեր

14:01 • 03.06.19

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է երկու երկրների միջև համագործակցությանը և երկկողմ շփումներին առնչվող հարցեր: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է minval.az-ը:

«Քննարկվել են ակտիվ զարգացող ռուս-ադրբեջանական համագործակցությանը և տարբեր մակարդակներում սպասվող շփումներին վերաբերող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: