Steam ծառայությունը հայտնել է «Sex with Stalin» օնլայն խաղի ստեղծման մասին
Steam տեսախաղերի ծառայությունը հայտնել է «Sex with Stalin» օնլայն խաղի ստեղծման մասին, որում գլխավոր կերպարը լինելու է խորհրդային քաղաքական գործիչ Իոսիֆ Ստալինը, հաղորդում է Известия-ն:
Ըստ աղբյուրի՝ խաղը հասանելի կլինի 2019 թ. հոկտեմբերի 10-ին: Նկարագրության մեջ նշված է, որ «երիտասարդ ճանապարհորդին հնարավորություն է ընձեռնվել հանդիպելու բոլոր ժամանակների մեծագույն բռնապետի հետ»:
Նշվում է նաև, որ խաղացողները կարող են վրեժխնդիր լինել «մեծ ահաբեկչության» կազմակերպչից՝ նրան նվաստացնելով մի քանի վարժությունով և տարբեր տեղերում`հարցաքննության սենյակում, ննջարանում, բռնապետի աշխատասենյակում:
Բացի այդ, խաղի ստեղծողները խոստանում են մի քանի ավարտ, որը կախված կլինի խաղացողի ընտրած սցենարից:
Ստալինի ծոռը՝ Յակով Ջուղաշվիլին նշել է, որ խաղի ստեղծման մեջ որևէ վատ բան չի տեսնում՝ հավելելով, որ իրեն այդ խաղը չի հետաքրքրում և չի անհանգստացնում: Մինչդեռ Պետդումայի պատգամավոր Օլգա Ալիմովան նշել է, որ այդ գործողությունները տրամաբանական չեն, և «այդ հարցով պետք է զբաղվեն բժիշկները»:










