ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց. ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն դեմ էին (տեսանյութ)
ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց խորհրդարանի կողմից: Նախքան այդ վարման կարգով խոսեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ իրենց առաջարկները չեն ընդունվել:
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հիշեցրեց, որ իրենք համահարթ սկզբունքին դեմ չեն եղել, դրականին դեմ չեն եղել, բայց սրանց լոկ ձևական փոփոխություններ են, իրենք դեմ են քվեարկելու:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի խոսքով էլ՝ նախագծում կան ընդունելի և ոչ ընդունելի դրույթներ, և եթե մյուս պատգամավորները դեմ են ամբողջական փաթեթին, ապա դեմ են նաև դրական փոփոխություններին:
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը դրվեց քվեարկության և առաջին ընթերցմամբ ընդունվեց 72 կողմ, դեմ 32, 0 ձեռնպահ ձայներով:
Ապա ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ և ամբողջական ընթերցմամբ դրվեց քվեարկության և ընդունվեց 104 կողմ, 0 ձեռնպահ ձայներով:










