Ես աբովյանցիների առաջ պարզ ճակատով եմ, պատրաստ եմ թե՛ բարոյական, թե՛ իրավական դաշտում պատասխանել հարցերին. քաղաքապետը՝ ԱԱԾ-ի բացահայտումների մասին (տեսանյութ)

10:43 • 09.06.19

Աբովյան քաղաքի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը չի ցանկանում գնահատական տալ ԱԱԾ բացահայտումներին՝ Աբովյանի քաղաքապետարանում կաշառք ստանալու, կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու դեպքերի հետ կապված։ Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ հարցը գտնվում է իրավական դաշտում։

«Ամեն դեպքում, ես աբովյանցիների առջև պարզ ճակատով եմ, կարող եմ և՛ իրավական,  և՛ բարոյական դաշտում պատասխանել»,- ասաց նա։

Գևորգյանը, խոսելով իր պաշտոնավարման մասին, հայտարարեց, որ անցած 4 տարվա ընթացքում բավականին աշխատանք են կատարել Աբովյան քաղաքում։

«Մենք փորձել ենք այնպես աշխատել, որ ոչ թե առաջ լինենք նմանատիպ բնակչություն ունեցող քաղաքներից, այլ շատ դեպքերում մենք առաջ են Երևան քաղաքից։ 4 տարի աշխատել եմ, և համայնքն ունեցել է 100 տոկոս կատարողական։ 4 տարվա ընթացքում բյուջեի որևէ տեղով պարտք չի եղել: Այս տարիների ընթացքում բավականին ծրագրեր ենք ունեցել և կյանքի ենք կոչել»,- նշեց Վահագն Գևորգյանը։

Վերջինս տեղեկացրեց, որ այս պահին էլ Աբովյան քաղաքում 20-ից ավել լայնածավալ աշխատանք է իրականացնում։ Գևորգյանը շեշտեց՝ ունի կիսատ գործ և առաջադրվում է, որ իր աշխատանքը շարունակի։

Մանրամասները՝ տեսանյութում։