Թրամփը հաստատել է «մեծ քսանյակի» գագաթնաժողովին Պուտինի հետ սպասվելիք հանդիպումը

22:58 • 12.06.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ճապոնիայում G20-ի գագաթնաժողովի ժամանակ հանդիպում կունենա իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ, գրում է РИА Новости գործակալությունը:

Մայիսին Թրամփը հայտնել էր Պուտինի հետ հանդիպման մտադրության մասին: Ավելի ուշ ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտնել էր գործակալությանը, որ Թրամփը դեռ չի ծանուցել Ռուսաստանի ղեկավարի հետ երկկողմ հանդիպման պատրաստակամության մասին:

Հիշեցնենք, որ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը կկայանա Ճապոնիայի Օսակե քաղաքում հունիսի 28-29-ը: