Իշխանության ներկայացուցչին վիրավորելը քրեականացնող աղմկահարույց նախագիծն Արմեն Խաչատրյանը հետ է կանչել

17:46 • 13.06.19

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հետ է կանչել իր կողմից շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին»  նախագիծը: Tert.am-ի այս տեղեկությունը հաստատեցին ԱԺ-ի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Նշենք, որ նախագծով առաջարկվում էր քրեականացնել իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին հրապարակայնորեն վիրավորելը`կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ: Ըստ առաջարկի՝ իրավական ապահովության երաշխիքներ պետք է սահմանել ոչ միայն ոստիկանության ծառայողների, այլև` բոլոր իշխանության ներկայացուցիչների համար:

Նախագիծը հանրային լայն դժգոհությունների տեղիք էր տվել:

Իշխանության ներկայացուցչին վիրավորելը քրեականացնող աղմկահարույց նախագիծն Արմեն Խաչատրյանը հետ է կանչել