Նեյմարին բռնաբարության մեջ մեղադրող մոդելին հակադարձ մեղադրանք է առաջադրվել

19:50 • 13.06.19

Բրազիլացի մոդել Նաջիլե Տրինդադե Մենդես դե Սոուսայի նկատմամբ, որը ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին մեղադրում է բռնաբարության մեջ, հակադարձ մեղադրանքն է առաջադրվել։ Այս մասին հայտնում է Armsport-ը:

Սան-Պաուլուի ոստիկանությունում նրա դեմ զրպարտանքի մեղադրանքի պաշտոնական հայտ է ներկայացվել։ Մոդելն ավելի վաղ հայտնել էր, որ Նեյմարի դեմ ապացույցներ պարունակող պլանշետը գողացել են։

Ի պատասխան գողության մասին հարցին՝ նա ասել է․ «Ոստիկանություն կոռուպացված է։ Եթե ոչ, ուրեմն ես խելագար եմ»։ Նշենք, որ Նեյմարը հինգշաբթի օրը ցուցմունք կտա դատարանում։