Նստացույց՝ ԱԺ-ի դիմաց. «Ահազանգ» նախաձեռնությունը Հարկային օրենսգրքում փոփոխությունների դեմ ակցիա է իրականացնում (տեսանյութ)

12:46 • 19.06.19

«Ահազանգ» նախաձեռնության ներկայացուցիչները նստացույց են սկսել Ազգային ժողովի դիմաց։

Այդ մասին նրանք տեղեկացրել են նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։ «Մեկնարկեց մեր նստացույցը  Ազգային ժողով ի դիմաց։

Հիշեցնենք, այսօր նախատեսված է հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի երկրորդ ընթերցումը։

Կոչ ենք անում այս հարցով մտահոգվող բոլոր անհատներին և կազմակերպություններին միանալ մեզ»,-ասված է նրանց տարածած հաղորդագրության տեքստում։

 

Նստացույց՝ ԱԺ-ի դիմաց. «Ահազանգ» նախաձեռնությունը Հարկային օրենսգրքում փոփոխությունների դեմ ակցիա է իրականացնում (տեսանյութ)