Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը կշարունակվի վաղը՝ 14։00-ին (տեսանյութ)
16։10
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ բողոքի գործով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 20-ին՝ ժամը 14:00-ին:
Այսօրվա դատական նիստում վերաքննիչ բողոքները ներկայացրեցին մեղադրանքի կողմը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:
Միաժամանակ Սեդա Սաֆարյանը նաև ներկայացրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի վերաքննիչ բողոքը:
Վաղը կայանալիք դատական նիստում բողոքների վերաբերյալ առարկություններով հանդես կգա պաշտպանական կողմը:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:
Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:
15:50
Տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն ընդգծեց, որ որոշումը բողոքարկվել է ամբողջությամբ. այն վերաբերվում է առաջին ատյանի դատարանի մայիսի 20-ի՝ գործը Սահմանադրական դատարան ուղարկելու և Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու որոշմանը:
Նա նշեց, որ որոշումը Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի կողմից բողոքարկվել է քրեական դատավարության օրենսգրքի 31 հոդվածի 3-րդ և 275 հոդվածի 3-րդ կետերի հիմքով:
Ներկայացնելով բողոքը, Սաֆարյանն ասաց, որ դատարանը խախտել է որոշման առաջադրվող պահանջները, և բողոքարկվող որոշմամբ անդրադարձել է պաշտպանության կողմից ներկայացված անձեռնմխելիության պաշտպանության փաստարկին և դրա հիման վրա եզրահանգել, որ պետք է դիմել Սահմանադրական դատարան:
«Քոչարյանի կալանքը փոխելու դատարանի համոզմունքի պատրանքային լինելու փաստերը հետևյալն է՝ տուժող կողմը գտնում է, որ դատարանը խախտել է ներպետական և միջազգային նորմերի պահանջը, նախադեպային որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները»,- ասաց Սաֆարյանը:
Նա նշեց, որ քրեական գործի ուսումնասիրությունից կարելի է հաստատուն կարծիք ձևավորել Քոչարյանի ունակությունների մասին: Երբ հարցը դրվում է արդարադատությանը խոչընդոտելու նրա ունակությունների մասին, ապա հաստատուն է ռիսկի իրական, այլ ոչ թե պատրանքային եզրահանգումը:
«Դատավորների զգալի մասը նախկին նախագահ Քոչարյանի կողմից է նշանակվել, և նրանք ակնհայտորեն հակված են նրա շահերի պաշտպանությամբ, ուստի նրա նկատմամբ խափանման միջոցը փոխելով՝ դատարանը չի ապահովել սուբյեկտիվ դրսևորումների հնարավորությունը, այլ հնարավորություն է տվել նրան անձամբ զբաղվելու այդ հարցերով, ընդ որում, հենց դատարանում Քոչարյանի դրսևորած վարքագիծը չէր կարող դատարանի ուշադրությունից դուրս մնալ և օբյեկտիվորեն հասնել այն համոզման, որ Քոչարյանի վարքի նկատմամբ հնարավոր է վերահսկողություն»,-նշեց Սաֆարյանը:
Վերջինս հավելեց, որ քրեական նյութի գործերը ցույց են տալիս, որ նա կարողացել է ուժային կառույցների բոլոր աշխատակիցների վարքը բոլոր հակաօրինական եղանակներով իր համար ցանկալի ձևով օգտագործել:
«Դատական նիստը ընթացել է կոպիտ խախտումներով՝ մասնավորապես, դատարանը մեղադրյալ Քոչարյանին դիմել է բացառապես «պարոն»-ով: Երկարատև ընդմիջումների ժամանակ նա նրան թողնում էր դահլիճում, որը հակասում է գործող կարգին և դրանով ևս ընդգծվում էր Քոչարյանի կողմից դատական գործընթացի վրա ազդեցության չափը: Այս ամենից հետո չի կարող չգործել հիմնավոր համոզմունք առ այն, որ նա կազդի գործով մասնակցող մյուս անձանց վրա և այդ վարքագծով հանրությանը ցույց տալով իր անպատժելիության չափը:
Դատարանն իր պահվածքով օբյեկտիվ դիտորդի մոտ անգամ չի առաջացրել վստահություն: Դատարանն անգամ անգործություն է դրսևորել Ռոբերտ Քոչարյանի վարքի նկատմամբ իր օրինական լծակները օգտագործելու հարցում»,- նշեց նա:
Սաֆարյանի խոսքով՝ ընդունելի չէ դատարանի այն դատողությունը, թե Քոչարյանը կամովին է ներկայացել է ՌԴ-ից և հարցաքննվել: «Հայտնեմ, որ եթե Քոչարյանը փոքր-ինչ կասկած ունենար, որ իրեն վերագրված մեղադրանքի կապակցությամբ վարույթն իրականացվող մարմինը հանդգնություն և մտադրություն կունենա ապացույցների բավարարության հիմքով մեղադրանք առաջադրելու հարցում, երբեք կամովին չէր ներկայանա քննության, ինչպես Միքայել Հարությունյանը և մյուսները:
Բացի այդ, դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառելի է գտել անձնական երաշխավորությունը և որպես Քոչարյանի երաշխավոր է ընդունել այն անձանց, ովքեր ուղղակի կապ ունեն սույն քրեական գործի փաստերի և մի շարք ապօրինի հանգամանքների հետ և գործով կարող են ներգրավվել որպես կասկածյալներ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորությամբ էին հանդես եկել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը և գործող նախագահ Բակո Սահակյանը:
15:25
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով կաշառքին դրվագին՝ նշեց, որ առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել այն, որ մեղադրյալի որդու բանկային հաշիվներին մեծ գումարների մուտք է եղել, որոնց վերաբերյալ քննության ողջ փուլի ընթացքում որևէ ողջամիտ բացատրություն ձեռք չի բերվել:
Դատախազի խոսքով՝ այդ մասին լռել է նաև մեղադրյալը:
«Ինչպե՞ս կարող էր արդարադատությանը հակված դատավորի մոտ պարզաբանման անհրաժեշտություն չառաջանալ, թե գրեթե ողջ կյանքում պետական պաշտոն զբաղեցնելու պայմաններում, ընդ որում՝ այնպիսի պաշտոն, որոնք բացառում են օրենքով ձեռնարկատիրական գործունեություն ծավալելը, 2007 թվականից սկսած՝ երկու տարում մեղադրյալի 26-ամյա որդու բանկային հաշիվներին շուրջ 18 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի և արտարժույթների մուտքերը որտեղի՞ց են»,- ասաց Դավթյանը:
Դատախազը նաև անդրադարձավ դատական նիստերի ընթացքում դատավարության մասնակիցների դրսևորած որոշակի վարքագծին և կոչ արեց դատավոր Արմեն Դանիելյանին չտրվել սպառնալիքներին:
«Ձեզ հնչում են հորդորներ, սպառնալիքներ, որոնց ես չեմ կարող չանդրադառնալ։ Անմեղ ձևակերպումները, որ «ամեն մեկն իր արարքի համար ենթարկվելու է պատասխանատվության», բնականաբար, այլ նպատակներ են, մեր ենթադրությամբ, հետապնդում։ Ակնհայտ է, դա բացարձակ ճշմարտություն է, որ յուրաքանչյուրն իր արածի համար է պատասխան տալու, հենց այս դատավարությունը դրա վառ վկայությունն է։ Շատ խորհրդանշական է, որ այդ արտահայտությունը արվեց գործով մեղադրյալի կողմից»,- ասաց Դավթյանը:
Հիշեցնենք, որ Քոչարյանը դատավորին ասել էր. «Ձեր յախան թափ տվեք, այս գործից լավ հոտ չի գալիս»:
15։09
Առաջին ատյանի դատարանը անհիմն որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով անձնական երաշխավորությունը, գտնում ենք, որ ենթակա է բեկանման առաջին ատյանի դատարանի այդ որոշումը, Ռոբերտ Քոչարյանի համար միակ խափանման միջոցը կալանավորումն է: Այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Դատական ակտի վերլուծությունն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ առաջին ատյանի դատարանը խուսափել է սեփական գնահատականները հնչեցնել հիմնավոր կասկածի առնչությամբ: Զավեշատալի ենք համարում, որ գործը, ըստ էության, քննության համար վարույթ ընդունած դատավորը, ձեռքի տակ ունենալով ողջ գործի նյութերը, իր որոշման մեջ կրավորական կերպով արձանագրել է միայն հիմնավոր կասկածի առնչությամբ նախկին դատարանների դիրքորոշումները՝ ակնհայտորեն ունենալով նյութերի մեծ ծավալի տարբերություն»,- ասաց Արթուր Դավթյանը:
Արթուր Դավթյանը նշեց, որ շուրջ երեք օր քննություն իրականացնելով, որը քրեադատավարական գործընթացներում ավելի շատ դատական վիճաբանություններին է բնորոշ, դատարանը ընդամենը իր որոշումներում արձանագրումներ է արել նախկինում ընդամենը խափանման միջոցին անդրադարձած դատարանների դիրքորոշումներին: Ըստ նրա՝ սա ոչ այլ ինչ է, քան տվյալ գործով արդարադատություն իրականացզվելուց խուսափելու միտում:
«Բացի այդ որ դատարանն իր ձեռքի տակ ուներ գործի ողջ նյութերը, մենք մանրամասն ներկայացրել ենք մեղադրյալին մեղսագրված արարքներում հիմնավոր կասկածի առկայությունը: Փաստարկված, մանրամասն ներկայացվել է սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի նկարագրությունը՝ հանցավոր սխեմայի առանձին փուլերով և դրանք վկայող ապացույցներով:
Ողջ նախաքննության ընթացքում ցումցունք տալուց հրաժարված մեղադրյալի՝ դատարանում բավականին երկար պարզաբանումներ տալու պայամններում ինչպե՞ս կարող է գործով արդարադատության իրականացմանը ձեռնամուխ եղած դատավորին չհետաքրքրել գործի ըստ էության քննությունը:
Նույն մեղադրյալին մեղսագրված հաջորդ հանցագործությունը՝ կաշառքի դրվագով. մանրամասն ներկայացվել են գործում առկա ապացույցները, դրանց տրամաբանական կապն ու վերլուծությունը ի հիմնավորումն մեղադրանքի, մասնավորապես, կաշառք տվողի կաշառք տալու գործընթացին տեղյակ անձանց ցուցմունքները: Այս պայմաններում դատարանը բացարձակ սեփական դիրքորոշում չի հայտնել»,- նշեց նա:
Գլխավոր դատախազն ընդգծեց, որ Առաջին ատյանի դատարանը խուսափել է արդարադատություն իրականացնելուց՝ դրանով իսկ անհիմն ու ապօրինի դատական ակտ է կայացրել:
Ինչ վերաբերում է խափանման միջոցի հիմքերին, ապա գլխավոր դատախազն ասաց, որ բազմիցս ասել են՝ խափանման միջոցի կալանավորման ընտրությունն ինքնանպատակ չէ և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում մեղադրանքի կողմը հազար անգամ ծանրութեթև է անում նման որոշում կայացնելուց առաջ: Նա նաև նշեց, որ առկա են հանգամանքներ, որ մեղադրայլը կխոչընդոտի դատավարությանը:
14:30
Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ, միջնորդում եմ այն ամբողջությամբ բեկանել և կալանավորել Քոչարյանին. Պետրոս Պետրոսյան
Մայիսի 18-ի որոշումը կայացնելով, որով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվեց անձնական երաշխավորությամբ, դատարանը թույլ է տվել դատական սխալ, դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա. այս մասին դատարանում հայտարարեց գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը:
«Անհասկանալիորեն, առանց որևէ պատճառաբանություն բերելու՝ միտք է արտահայտել առ այն, թե իբր առկա են որոշակի կասկածներ Քոչարյանին վերագրված 300.1 հոդվածով նախատեսված այդ արարքի սահմանադրականության հարցը հետագայում ստուգելու առումով:
Փաստորեն դատարանը եկել է եզրակացության, որ գործով ձեռք բերվող փաստական տվյալներով առկա է Քոչարյանի առնչությունը, միաժամանակ գտնելով, որ իրավական որոշակիության առումով հետագայում պետք է ստուգման ենթարկվի Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը: Դատարանի նման հետևությունը չի համապատասխանում դատական ակտի պատճառաբանության չափանիշին, քանզի 300.1 հոդվածի սահմանադրականության կասկածի վերաբերյալ որևէ փաստարկ չի բերվել դատարանի կողմից»,- ասաց նա:
Պետրոս Պետրոսյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը նախնական դատական վարույթում քննելիս, լսելով և քննարկման առարկա դարձնելով մեղսագրվող հանցագործությունները, վերջինիս կողմից կատարելու հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ դատախազների փաստարկները, ըստ էության չի գնահատել:
«Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցանքը դատարանը հիմնավոր չի գտել ոչ թե դատարանում քննարկված փաստերի, այլ նույն հարցով նախկինում կայացված դատական ակտերի հիման վրա: Այն դեպքում, երբ պարտավոր են դրանք գնահատել ինքնուրույն՝ որպես անկախ և անկողմնակալ դատարան»,- նշեց դատախազը:
Ըստ նրա՝ խափանման միջոցի կիրառելի հիմքերի առկայության հարցում ևս դատարանը անվերապահորեն հիմք է ընդունել պաշտպանական կողմի բերած փաստարկն առ այն, որ Ռոբերտ Քոչարյանը նախաքննական մարմնի առաջին իսկ կանչով ինքնակամ ներկայացել է քննությանը, նույնիսկ արտերկրում գտնվելու պայմաններում:
«Քրեական վարույթից թաքնվելու և գործով անցնող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու բարձր ռիսկերի առկայության պայմաններում, մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ ազատության հետ չկապված որևէ խափանման միջոց, այդ թվում անձնական երաշխավորությունը գործուն երաշխիք համարվել չեն կարող»,– հայտարարեց նա և հավելեց.
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու մայիսի 18–ի որոշումն ամբողջությամբ բեկանել, կայացնել նոր դատական ակտ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառելով կալանավորումը»:
Լուսանկարում՝ Պետրոս Պետրոսյանը
13:30
Երբ խորհրդակցական սենյակից դուրս եկա, ինձ հանձնվել է նաև դիմում Ալումյանի, Սահակյանի և Խուդոյանի կողմից, որը կապված է մասնագիտական պարտականությունները կատարելու առնչությամբ առաջացած դժվարությունների հետ: Այս մասին ինքնաբացարկի դիմումը մերժելուց հետո հայտարարեց դատավոր Արմեն Դանիելյանը:
Նա մասնավորեցրեց, որ մեղադրյալ կողմի պաշտպանները խնդրել են դատավորին միջոցներ ձեռնարկել այս հարցի կապակցությամբ: Տեղեկացրեց նաև, որ պահանջն ուղղված է նաև ՀՀ գլխավոր դատախազին:
«Սույն դատական նիստում իմ գործողություններն ուղղված են եղել դատական նիստի բնականոն ընթացքը ապահովելուն: Մեկից ավելի անգամ դատարանը խնդրել է հարգանքի մթնոլորտում տեղի ունենան նիստերը»,- ասաց Դանիելյանը և հորդորեց բոլոր կողմերի՝ այդ թվում նաև պաշտպանական կողմի նկատմամբ դրսևորել հարգանք:
«Նրանք իրենց պարտականություններն են կատարում»,- ասաց նա:
Ապա՝ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը անդրադարձավ լրատվամիջոցների կողմից հրապարակված «Մարտի 1»-ի իրադարձություններից տուժող Բաբկեն Մկրտչյանի ներկայացուցիչ, փաստաբան Զորայր Հարությունյանի բաց նամակին՝ ուղղված դատավոր Արմեն Դանիելյանին:
Խուդոյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք նման դիմում կա և ինչու դատարանը վերջինիս հնարավորություն չի տվել մասնակցել դատական նիստերին: Նա մանրամասն ներկայացրեց փաստաբանի դիմումը, ինչը դուր չեկավ մեղադրող կողմին:
Դատախազներից մեկն ասաց՝ առարկում է և որ մեղադրյալի պաշտպանը չի կարող դատարանից պարզաբանումներ ակնկալել տուժողի կամ նրա ներկայացուցչի իրավունքի պաշտպանության, դրանց ապահովման կապակցությամբ:
«Այդ տրամաբանությամբ, մենք բոլոր ԶԼՄ-ների հրապարակումների, բաց ու փակ նամակների կապակցությամբ այստեղ պետք է քննարկում կազմակերպենք: Ես առաջարկում եմ դատավարության կողմերի մասնակիցներին չմոռանալ, թե մենք այստեղ ինչի համար ենք մասնակցում այս դատավարությանը և չփորձել այս դատավարությունը արհեստական մեկնաբանություններով ձգձգել»,- ասաց գործով մեղադրող դատախազը:
Դահլիճից բոլորը սկսեցին խոսել, ասել, որ համաձայն են դատախազի հետ: Դատավորն ու դահլիճում ներկա գտնվողները զուգահեռ սկսեցին խոսել ու կրկին խառնաշփոթ առաջացավ նիստերի դահլիճում:
Դատավորը հայտարարեց՝ ով խոսեց, կհեռացվի դահլիճից:
Դատախազը կրկնեց, որ պաշտպանը չի կարող իր կողմից չպաշտպանվող կողմերի պաշտպանությամբ զբաղվել, շահերը ներկայացնել: «Հետևաբար խնդրում եմ ապահովել մեր դատավարական լիազորությունների անցկացումը, մի ծանրաբեռնեք դատարանին բաց նամակներով: Եթե դատարանը ստացել է այդպիսի դիմում, ապա դրա հետ կապված քննարկումը չպետք է լինի այս դատական նիստում»,- ասաց դատախազը:
Դատավոր Դանիելյանն էլ իր հերթին նշեց, որ եթե այս կերպ շարունակվի, դատական նիստը վերածվելու է քննարկումների և ցանկացած հարց քննարկելու են՝ բացի բուն քննարկվող հարցից: «Ես հեռու եմ որևէ մեկին իրավունք չընձեռելու նկատառումներից, հնարավորության դեպքում ինչքան որ հնարավոր է, կընձեռեմ: Դիմումը ստանալու պահից սկսած՝ այդ անձի դիմումը գտնվում է ուսումնասիրության փուլում: Ես խոսք եմ տալիս՝ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետում կարձագանքի: Հիմա, որ փոխադարձ հայտարարություններ անընդհատ չհնչեն, մենք ունենք ձևաչափ, պետք է շարունակենք նիստը»,- ասաց Դանիելյանը:
12:30
Արմեն Դանիելյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝ ինքնաբացարկի մասին միջնորդությունը:
10:18
Ինչպես երեկ, այնպես էլ այսօր ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստին ներկա չէր:
Նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը հետաքրքրվեց, թե ինչու Քոչարյանը չի մասնակցում գործի քննությանը: Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը պատասխանեց, որ Ռոբերտ Քոչարյանը նպատակահարմար չի գտնում մասնակցելու դատավարությանը։
Դատավորը որոշում կայացրեց առանց Ռոբերտ Քոչարյանի շարունակել նիստը, ինչից հետո նրա պաշտպանները երրորդ անգամ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավոր Արմեն Դանիելյանին։
Ինքնաբացարկի միջնորդությունը հրապարակեց Խուդոյանը: Նա նշեց, որ դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու հիմքն այս անգամ նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի՝ հունիսի 18–ի դատական նիստում դրսևորած վարքագիծն է։
Խուդոյանը հիշեցրեց, որ հունիսի 18-ի դատական նիստում նախագահող դատավոր Դանիելյանը պարբերաբար ընդհատել է պաշտպաններին:
«Դատավորի գործողությունների արդյունքում սահմանափակվել են պաշտպանների իրավունքները, ինչը հիմք է տվել պաշտպանական կողմին պնդելու, որ նախագահող դատավորը կանխակալ վերաբերմունք ունի մեղադրյալների նկատմամբ։ Դատարանի նշած ոչ հստակ, ոչ վերջնական դիրքորոշումները մեզ շփոթության մեջ են գցում, հնարավորություն չեն տալիս կողմնորոշվելու»,-ասաց նա և հավելեց, որ այդ հիմքով էլ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնում:
Դատական նիստին ներկա ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այդ քայլը դատական պրոցեսը ձգձգելու միտում որակեց:
09:40
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին:
Դատական նիստին ներկա ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այդ քայլը դատական պրոցեսը ձգձգելու միտում որակեց:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդությունը քննելու: Նիստը կշարունակվի 12:30-ին:
09:26
Վերաքննիչ դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը:
Դատական նիստը վարում է դատավոր Արմեն Դանիելյանը:
Գլխավոր դատախազությունն ու տուժողը բողոքարկել են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու ու քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Նրանք պահանջում են որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Հայերը Հայաստանում 2050-ին կդառնան սփյուռք, փոքրամասնություն կլինենք․ Արտաշես Ալեքսանյան
Մինչև 18 տարեկաններն ինքնագլորները հատուկ վայրերում պետք է վարեն. քննարկում՝ ԱԺ-ում
Զիգզագ և Haier ընկերությունների գործակցության շնորհիվ՝ Հայաստանում բացվեց Haier-ի առաջին բրենդ շոփը
«Լռե՛ք ու լսե՛ք», «Ձեր չափերն անցնում եք, ես հանգիստ եմ», «Ինձ մի ընդհատեք». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Հայաստանում աշխատատեղեր կան, դրանք թափուր են ու գնալով մեծանում են. Փաշինյան
Հեղափոխություն, արտահերթ, հերթական ընտրություններ․ բոլոր գործիքներն էլ ուժի մեջ են․ Գեղամ Մանուկյան
Այստեղ ինչո՞ւ ռեստորան կամ հյուրանոց չլինի. Փաշինյանը՝ Ջերմուկում
Հունիսի 17-ը՝ հայրերի օր. հոր դերը երեխայի կյանքում պետք է բարձրացվի. Զարուհի Բաթոյան
«Հեռախոսից չօգտվող 50-ն անց տաքսիստն ինչպե՞ս է հարկը մուծելու», «50 տարեկանների մասին վատ կարծիք ունեք, զարգացած են». քննարկում՝ ԱԺ-ում
4,300 արցախցի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, 3,000-ն արդեն ստացել է. ՄՔԾ պետ
Մինչև 18 տարեկանների ամուսնությունները պետք է բացառենք. Ռուստամ Բաքոյան
Ես ակնկալում եմ արդարացման դատավճիռ. Հրայր Թովմասյան
Վաշինգտոնն ու Մոսկվան ակնարկում են արցախցիների վերադարձի մասին, Փաշինյանը «փոխանցումը» չի վերցնում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Այդպես էլ ինձ ոչ ոք բերման չենթարկեց, և լավ է դա, որովհետև այդտեղ իմ իրավունքները կխախտվեր․ Հրայր Թովմասյան
Ինչ այսօր տեղի է ունենում պատմության դասերի ընթացքում, լրջագույն պրոբլեմ է մեր պետության հետագա գոյության համար. Փաշինյան
Չի կարելի ՌԴ-ի հետ խոսել վիրավորանքի ու հեգնանքի լեզվով․ Փաշինյան
Հետ չենք կանչելու մեր ստորագրությունը «Նոյեմբերի 9»-ի փաստաթղթից․ Փաշինյան
Բաքվին առաջարկում ենք ստորագրել մինչև հիմա համաձայնեցված կետերն իբրև պայմանագիր․ Փաշինյան
Ո՞վ Ռուբեն Վարդանյանին գործուղեց ՀՀ, հետո՝ ԼՂ, ապա ասաց՝ լավ չենք ճանաչում՝ ինքը ով է. Նիկոլ Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձի հարցն այնպես, ինչպես դա ներկայացվում է, հակասում է ՀՀ պետական շահերին. Փաշինյան
Ասել եմ Պուտինին՝ այս փուլում Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով աշխատանքն ավելի արդյունավետ է․ Փաշինյան
Ցանկապատը ժանգոտ թողնելու համար համայնքը կկարողանա մարդու նկատմամբ վարչական լծակ կիրառել. Փաշինյան
Բոլոր ուսուցիչները 5 տարվա կտրվածքով պետք է վերապատրաստվեն՝ անկախ ատեստավորումից. Փաշինյան
Փաշինյանին գլոբալ արձակուրդ են ուղարկել, աշխարհում ոչ ոք նրան լուրջ չի ընդունում․ Լևոն Զուրաբյան
Նախորդ նիստին Տաթևիկ Գրիգորյանի ճառը նման էր դատական դեպարտամենտի ֆիլմի սցենարի տեքստի. Արամ Օրբելյան
Ես իմ ճառը կարդալու եմ մի դատավորի մոտ, որը կողմնակալ է. Հրայր Թովմասյանի պաշտպանը՝ Գրիգորյանին
Նոր ընտրություններում հաղթելով, Փաշինյանը Սյունիքն է տալու, 2021-ից հետո Արցախը տվեց․ Արտակ Զաքարյան
Քրիստոսի արձանը գրեթե պատրաստ է. Ծառուկյանը հետևել է արձանի կառուցման աշխատանքներին
Եկեք թախտի տակ պառկող ընկերությունների հետ պայմանագրերը խզենք, վախենում են ծանուցվեն․ Ավինյան
Ունենք 15 օր հին հարցերին պատասխան տալու համար, ինչից հետո կորոշենք՝ պատժի ինչ միջոցներ կիրառել․ Ավինյան
Փաշինյանն ու ընդդիմությունը պատրաստվում են ընտրությունների, նման տպավորություն կա․ Էդգար Ղազարյան
Հրայր Թովմասյանի գործի շրջանակներում ողջամիտ ժամկետները 4 տարի է՝ խախտվել են, այս քրգործն ընդհանրապես չէր կարող վարույթ ընդունվել․ Արամ Օրբելյան
«Ինձ ուղարկվող ծանուցումը ինչո՞ւ եք ուրիշ տեղ ուղարկել». Հրայր Թովմասյանի գործով դատական հաջորդ նիստին կներկայացվեն պաշտպանական ճառերը
Չեն կարողանում հովիվ գտնել, որ արածեցնեն կենդանիներին, դրա համար էլ ոլորտում խնդիր կա. Փաշինյան
Աշնանը ՀՀ-Ադրբեջան ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ շրջանակային համաձայնագիր կնքելու հավանականություն կա․ Հակոբ Բադալյան
«Մարդ չգիտի սրա մասին», «Սա հայկական Պոմպեյն է». Փաշինյանն այցելել է Հին Արտաշատի պեղումների վայր
Արի իմ տեղը կանգնի, ասա ինչ անենք, միայն ասում եք՝ կառավարությու’ն. Փաշինյանը՝ գյուղացուն
10 օր կալանավորված գործարարի բիզնեսը կործանման եզրին է, ՊԵԿ-ին պլան կատարելն ու բոնուսներն են հետաքրքրում․ Վահրամ Միրաքյան
Երևանը պիտի գնա դեպի կանաչ, էկոլոգիապես ավելի մաքուր ամբողջական տրանսպորտային համակարգի․ Ավինյան
Սպասելու ռեսուրս չունենք, 3 տարի մրցութային փուլում է ծրագիրը. Ավինյանը՝ Կոնդի վերակառուցման մասին
- 20:45 • 06.09.24 Հայերը Հայաստանում 2050-ին կդառնան սփյուռք, փոքրամասնություն կլինենք․ Արտաշես Ալեքսանյան
- 16:04 • 06.09.24 Մինչև 18 տարեկաններն ինքնագլորները հատուկ վայրերում պետք է վարեն. քննարկում՝ ԱԺ-ում
- 20:00 • 05.09.24 Զիգզագ և Haier ընկերությունների գործակցության շնորհիվ՝ Հայաստանում բացվեց Haier-ի առաջին բրենդ շոփը
- 15:16 • 05.09.24 «Լռե՛ք ու լսե՛ք», «Ձեր չափերն անցնում եք, ես հանգիստ եմ», «Ինձ մի ընդհատեք». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
- 12:21 • 05.09.24 Հայաստանում աշխատատեղեր կան, դրանք թափուր են ու գնալով մեծանում են. Փաշինյան
- 20:53 • 04.09.24 Հեղափոխություն, արտահերթ, հերթական ընտրություններ․ բոլոր գործիքներն էլ ուժի մեջ են․ Գեղամ Մանուկյան
- 13:48 • 04.09.24 Այստեղ ինչո՞ւ ռեստորան կամ հյուրանոց չլինի. Փաշինյանը՝ Ջերմուկում
- 13:26 • 03.09.24 Հունիսի 17-ը՝ հայրերի օր. հոր դերը երեխայի կյանքում պետք է բարձրացվի. Զարուհի Բաթոյան
- 12:36 • 03.09.24 «Հեռախոսից չօգտվող 50-ն անց տաքսիստն ինչպե՞ս է հարկը մուծելու», «50 տարեկանների մասին վատ կարծիք ունեք, զարգացած են». քննարկում՝ ԱԺ-ում
- 12:00 • 03.09.24 4,300 արցախցի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, 3,000-ն արդեն ստացել է. ՄՔԾ պետ
- 11:53 • 03.09.24 Մինչև 18 տարեկանների ամուսնությունները պետք է բացառենք. Ռուստամ Բաքոյան
- 21:07 • 02.09.24 Ես ակնկալում եմ արդարացման դատավճիռ. Հրայր Թովմասյան
- 20:39 • 02.09.24 Վաշինգտոնն ու Մոսկվան ակնարկում են արցախցիների վերադարձի մասին, Փաշինյանը «փոխանցումը» չի վերցնում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 20:09 • 02.09.24 Այդպես էլ ինձ ոչ ոք բերման չենթարկեց, և լավ է դա, որովհետև այդտեղ իմ իրավունքները կխախտվեր․ Հրայր Թովմասյան
- 16:30 • 02.09.24 Ինչ այսօր տեղի է ունենում պատմության դասերի ընթացքում, լրջագույն պրոբլեմ է մեր պետության հետագա գոյության համար. Փաշինյան
- 14:51 • 31.08.24 Չի կարելի ՌԴ-ի հետ խոսել վիրավորանքի ու հեգնանքի լեզվով․ Փաշինյան
- 14:27 • 31.08.24 Հետ չենք կանչելու մեր ստորագրությունը «Նոյեմբերի 9»-ի փաստաթղթից․ Փաշինյան
- 13:53 • 31.08.24 Բաքվին առաջարկում ենք ստորագրել մինչև հիմա համաձայնեցված կետերն իբրև պայմանագիր․ Փաշինյան
- 13:42 • 31.08.24 Ո՞վ Ռուբեն Վարդանյանին գործուղեց ՀՀ, հետո՝ ԼՂ, ապա ասաց՝ լավ չենք ճանաչում՝ ինքը ով է. Նիկոլ Փաշինյան
- 13:29 • 31.08.24 ԼՂ հայերի վերադարձի հարցն այնպես, ինչպես դա ներկայացվում է, հակասում է ՀՀ պետական շահերին. Փաշինյան
- 13:08 • 31.08.24 Ասել եմ Պուտինին՝ այս փուլում Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով աշխատանքն ավելի արդյունավետ է․ Փաշինյան
- 13:05 • 29.08.24 Ցանկապատը ժանգոտ թողնելու համար համայնքը կկարողանա մարդու նկատմամբ վարչական լծակ կիրառել. Փաշինյան
- 11:49 • 29.08.24 Բոլոր ուսուցիչները 5 տարվա կտրվածքով պետք է վերապատրաստվեն՝ անկախ ատեստավորումից. Փաշինյան
- 20:46 • 28.08.24 Փաշինյանին գլոբալ արձակուրդ են ուղարկել, աշխարհում ոչ ոք նրան լուրջ չի ընդունում․ Լևոն Զուրաբյան
- 17:29 • 28.08.24 Նախորդ նիստին Տաթևիկ Գրիգորյանի ճառը նման էր դատական դեպարտամենտի ֆիլմի սցենարի տեքստի. Արամ Օրբելյան
- 17:28 • 28.08.24 Ես իմ ճառը կարդալու եմ մի դատավորի մոտ, որը կողմնակալ է. Հրայր Թովմասյանի պաշտպանը՝ Գրիգորյանին
- 20:33 • 26.08.24 Նոր ընտրություններում հաղթելով, Փաշինյանը Սյունիքն է տալու, 2021-ից հետո Արցախը տվեց․ Արտակ Զաքարյան
- 12:44 • 26.08.24 Քրիստոսի արձանը գրեթե պատրաստ է. Ծառուկյանը հետևել է արձանի կառուցման աշխատանքներին
- 11:14 • 26.08.24 Եկեք թախտի տակ պառկող ընկերությունների հետ պայմանագրերը խզենք, վախենում են ծանուցվեն․ Ավինյան
- 11:13 • 26.08.24 Ունենք 15 օր հին հարցերին պատասխան տալու համար, ինչից հետո կորոշենք՝ պատժի ինչ միջոցներ կիրառել․ Ավինյան
- 21:02 • 23.08.24 Փաշինյանն ու ընդդիմությունը պատրաստվում են ընտրությունների, նման տպավորություն կա․ Էդգար Ղազարյան
- 13:16 • 22.08.24 Հրայր Թովմասյանի գործի շրջանակներում ողջամիտ ժամկետները 4 տարի է՝ խախտվել են, այս քրգործն ընդհանրապես չէր կարող վարույթ ընդունվել․ Արամ Օրբելյան
- 13:11 • 22.08.24 «Ինձ ուղարկվող ծանուցումը ինչո՞ւ եք ուրիշ տեղ ուղարկել». Հրայր Թովմասյանի գործով դատական հաջորդ նիստին կներկայացվեն պաշտպանական ճառերը
- 12:27 • 22.08.24 Չեն կարողանում հովիվ գտնել, որ արածեցնեն կենդանիներին, դրա համար էլ ոլորտում խնդիր կա. Փաշինյան
- 20:46 • 21.08.24 Աշնանը ՀՀ-Ադրբեջան ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ շրջանակային համաձայնագիր կնքելու հավանականություն կա․ Հակոբ Բադալյան
- 15:53 • 21.08.24 «Մարդ չգիտի սրա մասին», «Սա հայկական Պոմպեյն է». Փաշինյանն այցելել է Հին Արտաշատի պեղումների վայր
- 14:24 • 21.08.24 Արի իմ տեղը կանգնի, ասա ինչ անենք, միայն ասում եք՝ կառավարությու’ն. Փաշինյանը՝ գյուղացուն
- 20:48 • 19.08.24 10 օր կալանավորված գործարարի բիզնեսը կործանման եզրին է, ՊԵԿ-ին պլան կատարելն ու բոնուսներն են հետաքրքրում․ Վահրամ Միրաքյան
- 12:31 • 19.08.24 Երևանը պիտի գնա դեպի կանաչ, էկոլոգիապես ավելի մաքուր ամբողջական տրանսպորտային համակարգի․ Ավինյան
- 12:05 • 19.08.24 Սպասելու ռեսուրս չունենք, 3 տարի մրցութային փուլում է ծրագիրը. Ավինյանը՝ Կոնդի վերակառուցման մասին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 16:13 • 10/09 BMW-ն հետ է կանչում 1,5 մլն ավտոմեքենա BMW-ի համար դա կհանգեցնի հարյուրավոր միլիոն եվրոների լրացուցիչ երաշխիքային ծախսերի: Ուստի ընկերությունը ստիպված է եղել վերանայել այս տարվա շահույթի իր կանխատեսումը։ Ընկերության արժեթղթերի գինն անմիջապես նվազել է 7%-ով, միտումը պահպանվում է նվազման։
-
Քաղաքականություն 11:26 • 10/09 ՀՀ-ն պատրաստ է Նախիջևանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցային կապ տրամադրել, բայց ոչ բոլորն են հակված օգտվել այս հնարավորությունից. Նիկոլ Փաշինյան Վարչապետը մեջբերեց նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, ըստ որի՝ ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդացության անվտանգությունը:
-
Քաղաքականություն 17:14 • 10/09 Ռուսաստանը պետք է պատրաստ լինի իրավիճակի ցանկացած զարգացման. Պուտին Ռուսաստանը պետք է պատրաստ լինի հետ մղելու ցանկացած ուղղությամբ ռազմական ագրեսիան՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու ազգային շահերը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դիմելով «Օվկիանոս2024» հրամանատա
-
Իրադարձային 10:34 • 10/09 Ինչպե՞ս են տարբերելու գաղտնիքի արտահոսքը միտումնավո՞ր էր, անփութությո՞ւն, թե՝ սխալմունք. Խաչատուր Սուքիասյանն՝ ԱԱԾ փոխտնօրենին Նախագծի նպատակը տեղական և պետական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում և իրավաբանական անձանց մոտ գաղտնիության ռեժիմի մակարդակի բարձրացումն է:
-
Իրադարձային 12:41 • 10/09 Լարված իրավիճակ՝ Աշտարակ-Երևան ճանապարհին. քաղաքացիներ են բերման ենթարկվել Գյուղի բնակիչները բողոքում են, որ Նաիրի համայնքի ղեկավարը՝ Նորայր Սարգսյանը, ավագանու նիստում որոշել է չեղարկել մի որոշում, ըստ որի՝ բնակիչներին գյուղնշանակության համար տրամադրված հողակտորների վրա շինթույլտվության իրավունքը բացառվում է։
-
Քաղաքականություն 16:13 • 10/09 Ի տարբերություն նոյեմբերի 9-ի, այս «խաղաղության պայմանագիր» կոչվածը, եթե ստորագրվի, լինելու է ամբողջական կապիտուլյացիա. քաղաքագետ Միքայելյանը թերահավատ է, որ այդ պայմանագիրը կստորագրվի: «Կասկածում եմ, որ այդ խաղաղության պայմանագիր կոչվածը կստորագրվի, որովհետև սուտ են այն պնդումները, թե խաղաղության պայմանագիրը գրեթե համաձայնեցված է»:
-
Մշակույթ 14:43 • 10/09 Կյանքից հեռացել է փիլիսոփա, թարգմանիչ Կարեն Սվասյանը Սվասյանի հեղինակությամբ հրատարակվել է մի քանի գիրք, այդ թվում՝ «Գյոթեի փիլիսոփայական աշխարհայացքը» (1983), «Լռության ձայներ. Ռիլկե, Վալերի, Բլոկ, Չարենց, Նարեկաց», Գյոթե» (1984 թ.), «Նիցշե կամ ինչպես են դառնում Աստված». երկու վարիացիա մեկ ճակատագրի համար» (1999թ.):
-
Իրադարձային 10:43 • 10/09 Վայոց ձորում բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց գոտի և կիսակողաշրջված հայտնվել դաշտում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163.5 կմ հատվածում «PILSAN» մակնիշի բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ինչի հետևանքով հայտնվել է դաշտում, կցորդիչն էլ կողաշրջվել է։
-
Իրադարձային 12:28 • 09/09 Ես ողջ եմ, կգամ ու ամեն ինչ կպատմեմ. օրեր շարունակ Սևանա լճում որոնվող տղամարդը զանգահարել է ընկերներին Նա արդեն հեռախոսային կապ է հաստատել նաև ոստիկանության Մաշտոցի և Մարտունու բաժինների ղեկավարների հետ ու հայտնել այն, ինչ-որ իր ընկերներին է ասել, թե կգամ ու պատճառը կասեմ։
-
Իրադարձային 12:33 • 09/09 Արդարադատության նախարարի տեղակալն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ մտերմության լուրերին «Շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս պաշտոնն ինձ վստահելու համար: Իմ ամենօրյա աշխատանքով կապացուցեմ Հայաստանի Հանրապետության և կառավարության որդեգրած ռազմավարություններին իմ նվիրվածությունը»,-ասել է նա:
-
Իրավունք 15:10 • 09/09 Եկել է մարդ, որ ինձ պաշտպանի, բայց ես չգիտեմ այդ մարդուն, համաշխարհային պատմության մեջ նման դեպք կա՞. Հրայր Թովմասյան Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանի պաշտպանական ճառից հետո, դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց, որ պետք է հանրային պաշտպան Զոյա Սակովան ներկայացնի պաշտպանական ճառը:
-
Քաղաքականություն 14:08 • 09/09 Խաղաղության պայմանագրի տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է, րոպե առաջ կարող ենք ստորագրել. Արարատ Միրզոյան «Այլ բան է, որ երբեմն ադրբեջանական կողմն այլ խնդիրներ է փորձում ներառել բանակցային գործընթաց: Մեր մոտեցումն այն է, որ մենք օր առաջ, րոպե առաջ կարող ենք արդեն համաձայնեցված տեքստը ստորագրել»,-ասաց Միրզոյանը:
-
Քաղաքականություն 16:33 • 09/09 Ադրբեջանի և Հայաստանի միջև Աստանայում բանակցություններ անցկացնելու առաջարկն ընդունելի է Բաքվի համար. Ալիև Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն Ալիևին ասել էր, որ պատրաստ է շարունակել Ալմաթիի հարթակը տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար:
-
Քաղաքականություն 19:22 • 09/09 Երևանը փորձում է կրճատել Բաքվի հետ հաշտության պայմանագրի տեքստը՝ այն արագ ստորագրելու համար․ Ադրբեջանի ԱԳՆ Համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար Հայաստանն առաջին հերթին պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որը հղում է անում մեր երկրի նկատմամբ տարածքային նկրտումներին:
-
Իրադարձային 12:26 • 09/09 Վրաստանում Ուկրաինայի հավատարմատարին հետ կանչելու որոշումը կապված է լվացքի մեքենաների գնելու հետ. Կոբախիձե «Մեր տեղեկություններով՝ սա քաղաքական ակտ չէ։ Կոնկրետ ներկայացուցիչը, որը, եթե չեմ սխալվում, ունի նաև դիվանագիտական կարգավիճակ, ձեռք է բերել կենցաղային իրեր։ Սա ոչ ադեկվատ է համարվել շարունակվող պատերազմի լույսի ներքո... Խոսքը լվացքի մեքենաների մասին է»,- ասել է Վրաստանի վարչապետը։
-
Իրադարձային 10:59 • 09/09 Հավեսով դեմ եք քվեարկում, բա չե՞ք մտածում՝ ինչի՞ն եք դեմ քվեարկում. ԱԺ-ն մերժեց Գեղամ Նազարյանի նախագիծը Հիշեցնենք, որ ԱԺ-ն 31 կողմ և 57 դեմ ձայներով մերժեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագիծը։
-
Քաղաքականություն 11:09 • 09/09 ԼՂ պաշտոնյա այլևս գոյություն չունի. Ալեն Սիմոնյանն առաջարկեց վերացնել ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը «Ես չեմ կարող ինչ-որ մարդկանց հետ նիստ հրավիրել, ես կարող եմ ՀՀ քաղաքացիների ընդունելության օր կազմակերպեմ: Դա է իմ միակ պարտականությունն այսօր»,-ասաց Սիմոնայնը:
-
Քաղաքականություն 17:54 • 09/09 Մերձավոր Արևելքը հայտնվել է մեծ տարածաշրջանային պատերազմի շեմին. Լավրով Նրա խոսքով՝ միջազգային հանրության՝ Գազայում մարտերը դադարեցնելու անկարողությունը հանգեցրել է ռազմաքաղաքական իրավիճակի կտրուկ վատթարացմանն ողջ Մերձավոր Արևելքում՝ Լիբանանի և Իսրայելի սահմանից մինչև Կարմիր ծով։ Իսրայելի ու Իրանի առճակատումը նոր վտանգավոր մակարդակի է հասել։
-
Իրադարձային 12:45 • 09/09 Արմավիրի մարզի տներից մեկի լոգարանում հայտնաբերվել է գործարարի մարմինը, կողքին էլ՝ Արցախի նախագահի կողմից որպես պարգև տրված ատրճանակը Ոստիկաններն ու քննիչները նշված տան լոգարանում հայտնաբերված տղամարդու դիակի մոտ հայտնաբերել են նաև ատրճանակ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպան է եղել՝ կրակելով իր վրա։
-
Իրադարձային 14:37 • 09/09 Մասնավոր պահնորդները դեպի Նախիջևան կարող են ուղեկցել բեռներն ու մարդկանց, որ մարդկանց մոտ անվտանգության զգացողությունը մի աստիճանով էլ ավելանա. Միրզոյան «Որևէ բան, որը ենթադրում է միջանցքի ստեղծում ու դրա վերահսկողության հանձնում որևէ այլ կողմի, չի քննարկվում: Մենք ասել ենք, որ ՀՀ-ի համար երրորդ ուժերի ներկայությունը կամ վերահսկողությունը բացառվում է, մեզ համար անընդունելի է»,- ասաց Միրզոյանը:
-
Իրադարձային 12:28 • 09/09 Ես ողջ եմ, կգամ ու ամեն ինչ կպատմեմ. օրեր շարունակ Սևանա լճում որոնվող տղամարդը զանգահարել է ընկերներին Նա արդեն հեռախոսային կապ է հաստատել նաև ոստիկանության Մաշտոցի և Մարտունու բաժինների ղեկավարների հետ ու հայտնել այն, ինչ-որ իր ընկերներին է ասել, թե կգամ ու պատճառը կասեմ։
-
Իրադարձային 13:05 • 05/09 Օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կրկին կբարձրանա Մարզերում սեպտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 6-ին՝ առանձին հատվածներում ինտենսիվ։ Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
-
Սպորտ 15:57 • 08/09 «Չելսի»-ի հետ խաղը կմտնի հայկական ֆուտբոլի պատմության մեջ․ Չանչարևիչ Հայաստանի ազգային հավաքականի և «Նոա»-ի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչն Ազգերի լիգայի առաջին տուրի՝ Լատվիայի նկատմամբ 4:1 հաշվով տարած հաղթանակից հետո Metaratings.ru-ին տված հարցազրույցում խոսել է Կոնֆերենցիաների լիգայի առաջիկա խաղերին նախապատրաստվելու մասին:
-
Քաղաքականություն 14:01 • 06/09 Մոսկվայի և Սուխումի հարաբերությունը լարվել են. ինչու են Աբխազիայում խոսում «առճակատման» մասին. RTVI Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից դադարեցրել է Աբխազիայի ուսուցիչներին, բժիշկներին և իրավապահներին սոցիալական վճարումները, ինչպես նաև այս տարի արդեն էլեկտրաէներգիան կվաճառի սովորական գնով։ Այս մասին հայտարարել է մասամբ ճանաչված հանրապետության ԱԳՆ ղեկավար Սերգեյ Շամբան։
-
Իրադարձային 12:33 • 09/09 Արդարադատության նախարարի տեղակալն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ մտերմության լուրերին «Շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս պաշտոնն ինձ վստահելու համար: Իմ ամենօրյա աշխատանքով կապացուցեմ Հայաստանի Հանրապետության և կառավարության որդեգրած ռազմավարություններին իմ նվիրվածությունը»,-ասել է նա:
-
Քաղաքականություն 18:31 • 04/09 Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին Ադրբեջան մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում. Ադրբեջանից արձագանքել են Ֆրանսիայի ԱԳՆ-ն խորհուրդ չի տվել նաև մեկնել Հայաստանի հետ սահմանակից շրջաններ, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածք և նախկին հարակից շրջաններ»,- ասված է հաղորդագրության մեջ։
-
Քաղաքականություն 15:11 • 04/09 Խորհուրդ ռուսներին՝ Զանգեզուրի հետ կապված. երևակայական միջանցքը չի ստեղծվելու. իրանական Tasnim գործակալություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած այցից հետո Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կրկնվող հայտարարությունները Հարավային Կովկասում հաղորդակցության երթուղու վերաբերյալ պահանջում են ռուս պաշտոնյաների համար Իրանի որոշ սկզբունքների հստակ շեշտադրում:
-
Սպորտ 17:36 • 06/09 Ես հավաքականի գլխավոր մարզիչն եմ, չեմ կարող խաղացողներ գնել․ Պետրակովը՝ կենտրոնական հարձակվողի դիրքի մասին «Ես հավաքականի գլխավոր մարզիչն են չեմ կարող խաղացողներ գնել։ Այո, հարձակման կենտրոնի հետ կապված խնդիրներ ունենք։ Վաղվա խաղում կտեսնենք, թե ինչ լուծում կկարողանանք գտնել այդ հարցի շուրջ։ Այսօր նաև կդիտենք երիտասարդական հավաքկանի խաղը»,-ասել է Պետրակովը։
-
Սպորտ 11:23 • 04/09 Դի Մարիան նշել է իր կարիերայի վատագույն մարզչին, ինչպես նաև կազմել լավագույնների եռյակը «Ամենավատը Վան Գալն է, ես դա կարող եմ վստահեցնել ձեզ առանց որևէ կասկածի: Լավագույնների թվում են Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյային, ինչպես նաև ներկայիս մարզիչ Լիոնել Սկալոնիին»,-ասել է Դի Մարիան:
-
Իրադարձային 20:45 • 08/09 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում հերթապահություն իրականացնող փրկարարներն օգնություն են ցուցաբերել 12 քաղաքացու Դեպքի վայրում հերթապահություն իրականացնող մարտական հաշվարկը պարբերաբար համապատասխան օգնություն է ցուցաբերել քաղաքացիներին, ոմանց մոտեցրել է շտապօգնության ավտոմեքենաներին, ոմանց՝ անվտանգ տարածք:
-
Մամուլի տեսություն 09:14 • 06/09 Ես եմ մասնակցել մրցույթին, հողը գնել, բայց հոդվածում ավելի շատ շոշափվում է հորս անունը, թիրախը ոչ թե ես էի, այլ հայրս. ոստիկանապետի որդի. «Ժողովուրդ» Սեպտեմբերի 5-ին Hetq.am-ը հրապարակել էր, որ կարիերային զուգահեռ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին սեփականաշնորհել է ոստիկանության կողմից օգտագործվող կայանատեղիի տարածքը, ապա զավթել է Երևան համայնքի հողամասը, ապօրինի շինարարություն արել, որը հետագայում օրինականացրել է։
Գիտություն/տեխնիկա
-
11:15 • 08.09.24 Մասկն ասել է՝ երբ տեղի կունենա առաջին թռիչքը դեպի Մարս
-
11:13 • 05.09.24 Երկրի մթնոլորտում երկնաքար է այրվել (տեսանյութեր)
Սպորտ
-
20:18 • 10.09.24 Հետաքրքիր փաստեր՝ Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ
-
19:39 • 10.09.24 Լիոնել Մեսսին ասել է, թե ում է համարում պատմության մեծագույն մարզիկը
-
17:03 • 10.09.24 Չինաստանում ցմահ որակազրկվել է 43 ֆուտբոլիստ
Իրավունք
-
15:11 • 10.09.24 Եվրոպական դատարանը Apple-ին պարտավորեցրել է 13 մլրդ եվրո հարկ վճարել
-
14:56 • 10.09.24 ԱԺ-ն վավերացրեց «Եվրաջասթի» համաձայնագիրը
Ժամանց
-
10:37 • 05.09.24 Apple Music. փորձելու լավագույն ժամանակն է