Մարգարիտա Գասպարյանը չի հաղթահարել երկրորդ շրջանի արգելքը
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը պարտվել է Բիրմինգեմի մրցաշարի երկրորդ շրջանում։ Ինչպես հայտնում է Armsport-ը, Մարգարիտան 3:6, 6:7 (4:7) հաշվով զիջել է Խորվաթիայի ներկայացուցիչ Պետրա Մարտիչին և դուրս մնացել հետագա պայքարից։
Թենիսիստուհիները կորտում անցկացրել են 1 ժամ 36 րոպե․ այդ ընթացքում Գասպարյանը թույլ է տվել 4 կրկնակի սխալ և իրացրել է 2 բրեյք-փոյնթ՝ 4 հնարավորից, իսկ Մարտիչի ակտիվում գրանցվել է 3 էյս, 2 կրկնակի սպալ, 3 բրեյք-փոյնթ՝ 7 հնարավորից։
Բիրմինգեմի մրցաշարի կիսաեզրափակիչ փուլի ուղեգրի համար Մարտիչը պայքարելու է Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օստապենկոյի հետ, որը, իր հերթին, 6:3, 6:4 հաշվով առավելության է հասել Յոհանա Կոնտայի նկատմամբ։










