Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամին դանակահարողի ինքնությունը պարզվել է. կա բերման ենթարկված. Էդգար Ջանոյան

20:33 • 25.06.19

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին դանակահարողի ինքնությունը ոստիկանները պարզել են։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Նա նշեց նաև, որ կա բերման ենթարկված անձ։

«Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն»,-նշեց Ջանոյանը:

Հիշեցնենք, որ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Քիչ առաջ Ամիրյան փողոցում դանակահարել են Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին»: