Մեգան Մարքլը թենիսի Ուիմբլդոնի մրցաշարին ոչ պատշաճ տեսքով է ներկայացել

03:20 • 11.07.19

Բրիտանացի արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը հերթական անգամ խախտել է էթիկետի կանոնները՝ թենիսի Ուիմբլդոնի մրցաշարին ներկայանալով ջինսե տաբատով, Газета-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Times-ը:

Աղբյուրը նշում է, որ Մարքլն անտեսել է թենիսի կորտերում սահմանված դրես կոդը, ինչպես նաև հրամայել է աշխատակիցներին պաշտպանել իրեն լուսանկարիչների հետապնդումներից:

Կորտերի աշխատակիցները դքսուհուն անվանում են գիշերային մղձավանջ:

Նշվում է, որ Մեգանն ասել է, որ նրան չի հետաքրքրում ուրիշների կարծիքը, և ինքն այդտեղ է՝ տեսնելու իր վաղեմի ընկերուհուն՝ թենիսիտուհի Սերենա Ուիլյամսին: