Լեդի Գագան և Բրեդլի Կուպերը միասին են ապրում. StarHit

03:44 • 13.07.19

Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան տեղափոխվել է ապրելու դերասան Բրեդլի Կուպերի բնակարան, որի հետ նկարահանվել է «Աստղը ծնվեց» ֆիլմում: Այդ մասին Известия-ի փոխանցմամբ՝ հայտնում է StarHit-ը` վկայակոչելով դերասանի ընկերոջը:

Ըստ աղբյուրի՝ աստղերի սիրավեպի մասին լուրերը հայտնվեցին 2018-ին՝ ֆիլմի էկրան բարձրանալուց անմիջապես հետո: Սակայն նրանք բազմիցս հերքել են դրանք և հայտարարել, որ իրենց կապում են բացառապես աշխատանքային հարաբերությունները:

Հունիսի 7-ին հայտնի էր դարձել, որ Կուպերը և ռուս մոդելը Իրինա Շեյքը չորս տարվա ամուսնական կյանքից հետո բաժանվել են:

Նշվում է, որ Լեդի Գագան զբաղեցրել է Շեյքի տեղ և տեղափոխվել դերասանի Նյու Յորքի բնակարան, հիմա զբաղված է տան ինտերիերով և արդեն պատվիրել է նոր կահույք: