ՀՀ նոր իշխանությունն ուժեղացրել է իր դիրքերը պետական կառույցներում, բայց ոչ միշտ բարձր որակավորում ունեցող մասնագետների հաշվին․ Ալեքսանդր Բոժկո
Tert.am-ը ՀՀ-ում Ուկրաինայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյի հետ զրուցել է հեղափոխությունից մեկ տարի հետո Հայաստանի գրանցած արդյունքներից: Նա նշեց, որ, իհարկե, նոր իշխանությունը մեկ տարվա ընթացքում ուժեղացրել է իր դիրքերը պետական կառույցներում, բայց, ինչպես պարզվել է, դա ոչ միշտ է արել բարձր որակավորում ունեցող մասնագետների հաշվին:
-Պարո՛ն Բոժկո, արդեն մեկ տարուց ավելի է, Հայաստանը մտել է հետհեղափոխական փուլի մեջ: Ակնկալվում է, որ բարեփոխումներն արդեն իրենց հունի մեջ կընկնեն և արդյունքներ կտան: Շատ լավ ծանոթ լինելով հայկական իրականությանը՝ ի՞նչ տպավորություն եք ստանում կողքից․ կա՞ հստակ ռազմավարություն՝ երկրում տնտեսական, քաղաքական, դատաիրավական բարեփոխումներ անելու:
-Մեկ տարի առաջ մենք Հայաստանում ականատես դարձանք էմոցիոնալ բարձունքի, որը Հայաստանում կոչվեց թավշյա հեղափոխություն: Աջակցելով Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական ուժին՝ հայ ժողովուրդն այդպիսով արտահայտեց իր անհամաձայնությունը երկրում տիրող կարգերի, ինչպես նաև գործազրկության, ցածր աշխատավարձերի, դատական համակարգի անարդարության և երկրում բացակայող անհրաժեշտ բարեփոխումների նկատմամբ:
Բնական է, որ այդ էմոցիոնալ ֆոնի վրա հայ հասարակության մոտ առաջացավ նաև բոլոր ոլորտներում արագ փոփոխությունների մեծ սպասում: Այստեղից էլ և ձգտումը ժողովրդի մոտ, որ տեսնեն հեղափոխական փոփոխությունների պտուղները: Էմոցիաները՝ էմոցիաներ, բայց իսկ կյանքը, ինչպես մենք գիտենք, թելադրում է իրենը:
Ընդհանուր առմամբ, ես անցած տարին կանվանեի շատ կարևոր հայ հասարակության համար: Առաջին հերթին, բոլոր տեսակի օբյեկտիվ դժվարությունները հաշվի առնելով՝ պետք է նկատել, որ տնտեսության մեջ «ատկատ» չի եղել, ինչը շատ հազվադեպ է լինում իշխանափոխության ժամանակ, և երկրում պահպանվել է առաջընթացը զարգացման բոլոր ուղղություններում: Կառավարությունն ընտրել է մոնոպոլիաների դեմ պայքարի կուրս, և անգամ կան որոշակի շարժեր այս ասպարեզում:
Գլխավոր դատախազությունը հայտարարում է իր հակակոռուպցիոն գործունեության մեջ շոշափելի արդյունքների մասին: Քայլեր են ձեռնարկվել նաև երկրի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ: Նոր ղեկավարությունը վճռական հայտարարել է Հայաստանում ֆեոդալական կարգերի դադարեցման (հայաստանյան մի վերլուծաբանի արտահայտությամբ) և մի այնպիսի տիպի երկրի անցման մասին, որն աշխատում է հասարակության համար: Բայց գլխավորը՝ սկսվել է շատ դժվար աշխատանք՝ դեկլարացիոն հայտարարությունները կյանքի կոչելու գործընթաց: Հնարավոր է, որ դա տեղի է ունենում ոչ այդքան արդյունավետ և արագ, որքան որ ցանկալի կլիներ: Դրա համար անհրաժեշտ է եղել կարճ ժամանակամիջոցում ստեղծել կադրային և օրենսդրական բազա: Եվ պարզվեց, որ դրա հետ կապված առաջացել են որոշակի խնդիրներ:
Այո,՛ նոր իշխանությունը մեկ տարվա ընթացքում ուժեղացրել է իր դիրքերը պետական կառույցներում, բայց ինչպես պարզվեց, ոչ միշտ բարձր որակավորում ունեցող մասնագետների հաշվին: Նման խնդրի բախվել է նաև Ուկրաինան 2014-2018 թվականներին, երբ բարեփոխողների պոտենցիալը համալրվում էր դրսից հրավիրված կառավարիչների հաշվին` իմիջիայլոց, ոչ միշտ հաջող կադրերի: Ամենայն հարգանք տածելով Վրաստանում նրա կատարած բարեփոխումների նկատմամբ՝ պետք է նկատել՝ Միխեիլ Սաակաշվիլիի հետ հայտնի «էպոպեան» ի՞նչ արժեցավ: Ինչպես ինձ է թվում՝ խորհրդարանական ընտրություններն էլ իրենց ազդեցությունը չունեցան արագ փոփոխությունների վրա: Մի քաղաքական ուժի ճնշող մեծամասնություն լինելը՝ իր կողմից հայտարարված ամբողջ հեղափոխականությամբ, որը կոչված է ներկայացնելու հասարակության քաղաքականության սպեկտրը, նեղացրել է Ազգային ժողովի պոտենցիալը: Սա էլ երևի պատճառն է Ազգային ժողովի կողմից հասարակության համար բարեփոխումներ պատրաստող օրենքների համեստ արդյունքի: Նույնը վերաբերում է այն փաստաթղթին, որը պետք է ներկայացներ Հայաստանի զարգացման ռազմավարությունը, որտեղ գրված կլինեին Հայաստանի բարեփոխիչ քայլերն իր առաջ դրված խնդիրները լուծելու փուլային ծրագրով: Այդ իսկ պատճառով այս պահին հասարակության համար շոշափելի արդյունքների բացակայությունը, հատկապես հայաստանյան տնտեսության ոլորտում, միանգամայն հասկանալի է:
Աշխատատեղերի քանակը 50 հազարով ավելացնելը, ինչի մասին հայտարարում է Փաշինյանի կառավարությունը, իհարկե, լավ է, բայց իրավիճակը հիմնովին չի փոխում, հատկապես եթե հաշվի ենք առնում, որ տնտեսության բարելավումը կապված է երկիր արտասահմանյան ներդրումների հոսքի հետ, ինչը նաև օբյեկտիվ պատճառներով չի լինում: Մենք բոլորս տեղյակ ենք, օրինակ, Ամուլսարի շուրջ ստեղծված ոչ պարզ իրավիճակից: Սա ինձ հիշեցնում է 2009 թվականին Գագիկ Ծառուկյանի հրավերով Վիկտոր Յանուկովիչի այցը, որն այն ժամանակ դեռ նախագահ չէր, այլ «Ռեգիոնների առաջնորդ» կուսակցության ղեկավարը: Նա Հայաստան էր եկել հայկական ծագմամբ ուկրաինացի ազդեցիկ գործարարի ուղեկցությամբ: Հիշում եմ, որ ուկրաինացի գործարարների հետ հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը ամեն ջանք գործադրում էր՝ հետաքրքրելու այդ գործարարին, որ նա ներդրումներ անի Հայաստանի տնտեսության մեջ՝ «նկարելով» նրա համար բավականին գունավոր պատկեր, բայց նա, որպես պատասխան միայն ժպտաց և գլխով արեց:
Հետո ես հետաքրքրվեցի նախագահի առաջարկին նրա՝ բավականին զուսպ արձագանքի պատճառի մասին: Նա դա բացատրեց բավականին յուրահատուկ ձևով՝ «այո՛, ես կարող էի Հայաստան մտնել իմ կապիտալով, բայց վախենամ, որ ես այնտեղից դուրս կգամ ոչ միայն առանց կապիտալի, այլ նաև, կներեք արտահայտությանս համար, առանց անդրավարտիքի»: Իմիջիայլոց, շուտով այդ գործարարը ընդլայնեց իր բավականին հաջողակ գործունեությունը, բայց ոչ թե Հայաստանում, այլ՝ Արաբական Միացյալ Էմիրությունում:
Այդ իսկ պատճառով նոր իշխանությունների խնդիրը մնում է նույնը՝ աշխատել երկրում օրենսդրական այնպիսի մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ, որ այն լինի գրավիչ արտասահմանյան ներդրողների համար՝ հատկապես հայկական ծագմամբ: Եվ պետք է որքան հնարավոր է արագացնել բարեփոխումների անցկացումը բոլոր ոլորտներում, մասնավորապես դատականում, առողջապահությունում, կենսաթոշակային և այլ ոլորտներում: Եվս մեկ բան․ կարևոր է հասկանալ, որ հնարավոր չէ փոխել երկիրը՝ առանց հասարակության գիտակցությունը փոխելու: Դատելով հասարակական տրամադրություններում եղած պատերնալիզմով՝ շատերը կարծում են, որ ինչ-որ մեկը կգա և իրենց կյանքը կդարձնի ավելի լավը:
- Ի՞նչ կարծիք ունեք ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ․ որոշվել է վարել բալանսավորված քաղաքականություն, առավել զարգացնել հարաբերությունները Ռուսաստան հետ, արդյունավետ դարձնել ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին մեր անդամակցությունը: Մեկ տարվա ընթացում ի՞նչ դինամիկա եք տեսնում այս ուղղությունում մեր վարած քաղաքականությունից:
-Ես կարծում եմ, որ միջազգային հարթակում Հայաստանը կարողացել է ամրապնդել իր դիրքերը՝ շնորհիվ ինչպես Արևելքի, այնպես էլ Արևմուտքի հետ երկխոսության: Շատ լավ հասկանալով, թե ինչ նշանակություն ունի Ռուսաստանը Հայաստանի համար, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իրեն որպես ընդունակ դիվանագետ՝ այդ երկրի հետ բանակցություններ վարելու համար՝ երկիր, որն անհույս հիվանդ է տարբեր տեսակ կայսերապաշտական սինդրոմներով: Չնայած, իմ կարծիքով, իր կողմից արված զիջումը՝ հայկական կոնտիգենտի մասնակցությունը Սիրիայում, այն արդյունքը չի տվել, ինչ ինքն ակնկալում էր: Ցավոք, Ռուսաստանը նախկին խորհրդային միության երկրներին իրեն հավասար գործընկեր երբեք չի դիտարկել և չի դիտարկելու և նրանց հետ հարաբերություններում առաջնորդվելու է՝ միայն իր ազգային առաջնահերթությունները հաշվի առնելով: Դրան են ծառայում նաև իր նախաձեռնությամբ «ԵՎՐԱԶԵՍ»-ի և ՀԱՊԿ-ի ստեղծումը, ինչում համոզվելու հնարավորություն Հայաստանն ունեցել է ամբողջ ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ իրականում մնաց ագրեսորի հետ միայնակ՝ չնայած անդամ երկրներից մեկի վրա հնարավոր հարձակման դեպքում կիրառվող կոլեկտիվ անվտանգության մասին հոդվածի առկայությանը:
Հայաստանի համար այս կառույցների դեպքում մանևրելու կամ դրանց միջև բալանս գտնելու հնարավորություններն այնքան են, որքան կարող են իրենց թույլ տալ մեծ գործընկերները, ինչպես մենք տեսանք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման ժամանակ: Այստեղից պարզ է դառնում Ռուսաստանի կասկածամտությունը Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ, քանի որ Մոսկվան այստեղ տեսնում է թաքնված փորձ՝ իր վերահսկողությունից դուրս գալու՝ եթե ոչ հիմա, ապա ապագայում:
- Մյուս կողմից՝ նկատելի է, որ Եվրամիությունն աջակցում է Հայաստանում բարեփոխումների իրականացմանը․ ֆինանսական աջակցությունն է ավելացնում: Ի՞նչ եք կարծում՝ կհաջողվի՞ ՀՀ իշխանություններին զարգացնել իր հարաբերություններն Արևմուտքի հետ՝ չարժանանալով Ռուսաստանի դիմադրությանը: Ինչպե՞ս կարելի է պահել բալանսը:
-Ռուսաստանը մշտապես ձգտելու է սահմանափակել Արևմուտքի ազդեցությունը Հայաստանի վրա բոլոր ոլորտներում: Չէ՞ որ մենք բոլորս մեր կամքով կամ առանց մեր կամքի դարձել ենք Արևմուտքի և Ռուսաստանի միջև գլոբալ հակասությունների մասնակիցները․ վերջինս իր ամբողջ ուժով վախեցնելով ռուսական սպառնալիքներով՝ փորձում է խաղալ կա՛մ իր հարևանների, կա՛մ առանձին արևմտյան քաղաքական գործիչների հետ: Այս իմաստով՝ կարծում եմ՝ պետք չէ, որ Հայաստանը տուրք տա Ռուսաստանի ճնշումներին, ինչպես դա եղավ Իրան-Վրաստան տրանզիտ գազատարի կառուցման ժամանակ կամ 2013 թվականին՝ Եվրամիության հետ տնտեսական ասոցացման համաձայնագիրը ստորագրելուն պատրաստվելիս: Չգիտես ինչու, Հայաստանում հայ-ռուսական հարաբերությունները դիտարկում են Հայաստանի համար Ռուսաստանի կարևորության տեսանկյունից, բայց Հայաստանը ևս պակաս կարևոր չէ Ռուսաստանի համար՝ հատկապես հայկական պլացդարմի առկայության համատեքստում, որը Մոսկվայի համար ծառայում է իր հարավկովկասյան և մերձավորարևելյան քաղաքականությունն իրականացնելու համար:
-Ուկրաինայում նախագահական ընտրություններից և Վլադիմիր Զելենսկիի ընտրվելուց հետո ակնկալվում էր, որ փոփոխություններ կլինեն հայ-ուկրաինական հարաբերություններում: Ժամանակին դրանց հետընթացը պայմանավորվում էր Ռուսաստանի հետ ունեցած մեր հարաբերություններով: Այս առումով ինչ-որ բան հիմա փոխվե՞լ է:
-Կարծում եմ՝ հայ-ուկրաինական հարաբերություններում փոփոխությունները կամ ավելի ճիշտ ասած՝ ջերմացումը բավականին երկար ժամանակ է հասունացել է՝ չնայած եղած որոշակի խնդիրներին, որոնց մասին Դուք հիշատակեցիք: Դրան մղում է նաև մեր ձգտումը՝ բարեփոխել մեր երկրները, ներկայիս փուլում դրանց զարգացմանը տալ մեծ դինամիկա, ընդհանուր քայլեր ձեռնարկել մեր հասարակություններին տարբեր եվրոպական ստրուկտուրաներում ինտեգրելու համար և վերջապես, դրան մղում է նաև՝ եվրոպական քաղաքակրթությանը մեր ժողովուրդների պատկանելությունը:
-Ուկրաինայի նորընտիր նախագահի հայտարարությունը, որ Պորոշենկոն չի եկել, բայց ինքը կգա Հայաստան, քննարկումների թեմա դարձավ Հայաստանում: Նա դեռ նոր է անցել իր պարտականությունների կատարմանը, սակայն Դուք տեսնու՞մ եք երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկար: Ու՞մ դաշտն է ընկած «գնդակը», ո՞ր կողմն առավել շատ պետք է աշխատանք տանի այդ ուղղությամբ:
-Հուլիսի 21-ին մեր երկրում տեղի ունեցան Ուկրաինայի Գերագույն խորհրդի արտահերթ ընտրություններ, որի ժամանակ «Ժողովրդի ծառա» կուսակցությունը, որը ղեկավարում է նախագահ Զելենսկին, լավագույն արդյունքները ցույց տվեց:
Հաշվի առնելով, որ Ուկրաինան խորհրդարանական երկիր է, պետք է նշել, որ նախագահ Զելենսկիի և նրա քաղաքական ուժի համար ընտրությունների արդյունքում կստեղծվի հնարավորություն՝ ձևավորել նաև գործադիր և օրենսդիր մարմիններ: Հենց դրանից հետո էլ մենք արդեն կկարողանանք քիչ թե շատ ամբողջական պատկերը ստանալ «ժողովրդի ծառաների» առաջնահերթությունների մասին՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մասով:
Իհարկե, անձնական գործոնը միջազգային քաղաքականությունում մեծ դեր է խաղում: Զելենսկիի Հայաստան հնարավոր այցը և բարձր մակարդակով երկկողմանի բանակցությունները, վստահ եմ, հայ-ուկրաինական հարաբերությունների ակտիվացմանը կնպաստեն:
Նման շոշափելի առաջմղում մեր հարաբերություններին հաղորդեց հեռավոր 1996 թվականին այն ժամանակվա Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի առաջին այցը, որը պատրաստելու հնարավորությունն ու դրան մասնակցելն ինձ բախտ վիճակվեց: Բայց, որպեսզի այցը տա սպասված արդյունքները, անհրաժեշտ է անցկացնել հայ-ուկրաինական միջկառավարական նիստ, որի ժամանակ պետք է նայել մեր մոտ եղած բոլոր խնդիրները: Իսկ մինչ այդ՝ պետք է նշանակել Հայաստանում Ուկրաինայի դեսպանին՝ նախագահի աշխատակազմի կողմից հետկանչված Ուկրաինայի դեսպան Պյոտր Լիտվինի փոխարեն: Այսինքն՝ ինչպես տեսնում ենք, դա այդքան էլ շուտ չի կարող լինել: Ինչ վերաբերում է ձեր հարցին, թե ում դաշտում է գտնվում գնդակը և կողմերից որին է առավել անհրաժեշտ հարաբերությունների բարելավումը, ապա ես կարծում եմ, որ պետք է լինի երկկողմանի հետաքրքրություն:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Իրադարձային 09:14 • 24/04 Այլևս երբեք․ մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ, պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը․ Փաշինյանի ուղերձը Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 10:42 • 24/04 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։
-
Քաղաքականություն 13:06 • 24/04 Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
-
Քաղաքականություն 11:38 • 24/04 Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հղել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։
-
Քաղաքականություն 13:12 • 24/04 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հռչակագրում ասվում է, որ կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։ Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։
-
Քաղաքականություն 16:53 • 24/04 Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է մի շարք պաշտոնյաների կողմնակալ հռետորաբանությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, որոնք նրանք անվանել են «հայ ժողովրդի ցեղասպանություն»։
-
Քաղաքականություն 15:39 • 24/04 ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել BBC-ին և մեկնաբանել է ապրիլի 23-ին Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
-
Իրադարձային 09:24 • 24/04 Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը․ Սերժ Սարգսյան Պատերազմի սպառնալիքով ու զանազան ճնշումներով Հայաստանի ներկայիս կառավարիչներին դարձնելով իրենց կամակատարը՝ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են օր առաջ ստանալ իրենց երազածը՝ ի հաշիվ հայ ժողովրդի և Հայաստանի:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Իրադարձային 09:14 • 24/04 Այլևս երբեք․ մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ, պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը․ Փաշինյանի ուղերձը Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 10:42 • 24/04 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։
-
Քաղաքականություն 13:06 • 24/04 Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
-
Քաղաքականություն 11:38 • 24/04 Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հղել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։
-
Քաղաքականություն 13:12 • 24/04 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հռչակագրում ասվում է, որ կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։ Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։
-
Քաղաքականություն 16:53 • 24/04 Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է մի շարք պաշտոնյաների կողմնակալ հռետորաբանությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, որոնք նրանք անվանել են «հայ ժողովրդի ցեղասպանություն»։
-
Քաղաքականություն 15:39 • 24/04 ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել BBC-ին և մեկնաբանել է ապրիլի 23-ին Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
-
Իրադարձային 09:24 • 24/04 Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը․ Սերժ Սարգսյան Պատերազմի սպառնալիքով ու զանազան ճնշումներով Հայաստանի ներկայիս կառավարիչներին դարձնելով իրենց կամակատարը՝ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են օր առաջ ստանալ իրենց երազածը՝ ի հաշիվ հայ ժողովրդի և Հայաստանի:
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Քաղաքականություն
-
22:07 • 24.04.24 Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
Տնտեսություն
-
22:02 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս (տեսանյութ)
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
23:34 • 24.04.24 Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ
-
23:16 • 24.04.24 ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղում
Մամուլի տեսություն
-
08:24 • 24.04.24 ՔՊ-ականներն ամաչում են մարդամեջ դուրս գալ․ «Հրապարակ»
Իրադարձային
-
22:27 • 24.04.24 Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի