«Հայկական փքաբլիթն ավելի համեղ է, քան դոնաթսը». ամերիկացի երիտասարդները ավանդական հայկական ճաշատեսակներ են համտեսել (տեսանյութ)
Ամերիկյան BuzzFeed ժամանցային պորտալը հայկական սննդի հետ նոր փորձ է անցկացրել։
ԱՄՆ-ում բնակվող երիտասարդ ամերիկուհիներին իրենց հայ հասակակիցներն առաջարկել են համտեսել հայկական ավանդական ճաշատեսակները և դրանք համեմատել ամերիկյան նմանատիպ սնունդների հետ:
Տեսանյութի ընթացքում աղջիկները փորձել են հայկական բորեկ, թան, խաղողի թթու լավաշ և հայկական փքաբլիթ՝ քաղցր միջուկով:
Թանն իր համային առանձնահատկություններով ամերիկուհիներին հիշեցրել է թթու յոգուրտ, իսկ բորեկը՝ ամերիկյան պանրով սենդվիչ: Թթու լավաշը ոչ բոլորին է դուր եկել, մինչդեռ պոնչիկը, աղջիկների խոսքով, շատ ավելի համեղ է, քան ամերիկյան դոնաթսը (Donuts):










