Բեյլի գործարքը չինական ակումբի հետ ձախողվել է. աղբյուր
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տեղափոխությունը չինական ակումբ ձախողվել է: Այս մասին հաղորդում է Armsport-ը`վկայակոչելով BBC-ի լրագրող Դևիդ Օրնստայնին:
Ստեղծված իրավիճակում 30-ամյա ուելսցին կմնա «Ռեալ»-ում։ Նշվում է, որ Մադրիդի «Ռեալ»-ը չեղարկել է գործարքը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բեյլը «Ցզյանսու Սունին»-ի հետ կկնքի տարեկան 22 միլիոն եվրո աշխատավարձով 3 տարվա պայմանագիր:










