Մխիթարյանի փոխանցումից հետո Օբամեյանգը գեղեցիկ գոլ է խփել (տեսանյութ)

19:09 • 28.07.19

Լոնդոնի «Արսենալ»-ն «Emirates Cup»-ի շրջանակում ընկերական հանդիպում է անցկացնում ֆրանսիական «Լիոնի» հետ։ Ունաի Էմերիի թիմի մեկնարկային կազմում է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։

Ինչպես հայտնում է Armsport-ը, առաջին խաղակեսից հետո «զինագործները» հաղթում են 1-0 հաշվով։ Հանդիպման առայժմ միակ գնդակը խփել է Պիեր Էմերիկ Օբամեյանգը` 35-րդ րոպեին հաջողության հասնելով Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: