Գյուրջյան փողոցում բախվել են Mercedes-ն ու Mitcubishi-ն. կա վիրավոր. Shamshyan.com

18:56 • 28.07.19

Հուլիսի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում, Գյուրջյան փողոցում բախվել են Mitcubishi Pajero io 77 RR 977 համարանիշի և Mercedes մակնիշի 36 CN 702 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: