Մաքսանենգ-որսագողի մեքենայում 7 վագրի սառեցված մարմին են հայտնաբերել

18:51 • 28.07.19

Վիետնամի մայրաքաղաք Հանոյում ոստիկանները փաստաթղթերի ստուգում իրականացնելիս Նգուենա Հու Հյուի մեքենայում 7 սառեցված վագրի մարմին են հայտնաբերել:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, ստացված տեղեկության համաձայն՝ ձերբակալված տղամարդուն կասկածում են կենդանիների՝ խոշոր չափերի որսագողության և մաքսանենգության մեջ:

Ինչպես նշվում է, անօրինական առևտրի իրականացման համար նա շինարարական ընկերություն է հիմնադրել, որը որպես քողարկման միջոց է ծառայել ապօրինի գործողությունների համար:

Վիետնամցուն մեղադրում են մի շարք ասիական երկրների սև շուկաներում կենդանիների անօրինական վաճառք իրականացնելու մեջ: