Զելենսկիին ծաղրել են գոյություն չունեցող պետության անուն հիշատակելու համար

17:46 • 28.07.19

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ծաղրել են գոյություն չունեցող պետության անունը՝ «Կիևյան Ռուսիա-Ուկրաինա», հիշատակելու համար:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, նման պետության մասին ուկրաինացի ղեկավարը հիշատակել է Կիևյան Ռուսիայի Մկրտության օրվա (Ռուսաստանում՝ Հին Ռուսիայում, քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն) առթիվ շնորհավորական խոսքի ժամանակ:

Համացանցի օգտատերերը Զելենսկիին կոչ են արել հիշել դպրոցական ծրագիրը և պետության անվանումը, որը կնքել է Վլադիմիր իշխանը:

«Վովա, քեզ մի ահավոր գաղտնիք բացեմ. այն ժամանակ ոչ մի Ուկրաինա չի եղել»,- գրել է օգտատերերից մեկը: Շատերն էլ կոչ են արել պատմություն սովորել, քանի որ նախագահն իրավունք չունի տգետ լինելու: