Գայթակղիչ Անջելինա Ջոլին նկարահանվել է Mon Guerlain Intense օծանելիքի գովազդային հոլովակում և ցուցադրել է դաջվածքները (տեսանյութ, լուսանկարներ)
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի, ռեժիսոր Անջելինա Ջոլին նկարահանվել է Guerlain-ի նոր պարֆյումի՝ Mon Guerlain Intense օծանելիքի գովազդային հոլովակում և ցուցադրել է դաջվածքները, հայտնում է Fox News-ը:
Ջոլին 2017 թվականից ի վեր օծանելիքների շարքի դեմքն է հանդիսանում: Այս անգամ նա նկարահանվել է նոր տեսահոլովակում, որի ռեժիսորն «Օսկար» մրցանակի դափնեկիր, կինեմատոգրաֆ Էմանուել Լյուբեցկին է:
Դերասանուհին հոլովակում ժպտում է տեսախցիկին և ի ցույց դնում գեղեցիկ մարմինն ու բազմաթիվ դաջվածքները:
Տեսահոլովակում հնչում է The Troggs խմբի Wild Thing երգը: Աղբյուրի հաղորդմամբ՝ նկարահանումները տեղի են ունեցել դերասանուհու՝ Կամբոջայում գտնվող տանը:
Դերասանուհու դաջվածքների մեջ աչքի է ընկնում ձախ թիկունքին արված բուդդայական ասացվածքը, որը թարգմանաբար նշանակում է. «Թող ձեր թշնամիները հեռու փախչեն ձեզնից: Եթե դուք հարստություն ձեռք բերեք, թող այն միշտ ձերը մնա: Քո գեղեցկությունը լինելու է Ասպարայի գեղեցկությունը: Ուր էլ գնաք, շատերը կծառայեն և կպաշտպանեն ձեզ, նրանք կշրջապատեն ձեզ բոլոր կողմերից»:
Դերասանուհին ստորին հատվածում ունի նաև բենգալյան վագրի 30 սմ երկարությամբ դաջվածք, որը, աղբյուրի հաղորդմամբ, արել է դեռևս 2004 թվականին՝ Բանգկոկում:














