Զելենսկին Էրդողանին հրավիրել է մասնակցելու Դոնբասի ենթակառուցվածքների վերականգնմանը

10:48 • 08.08.19

Թուրքիայում գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է Դոնբասի ենթակառուցվածքների վերականգնմանը մասնակցություն ունենալու, գրում է ria.ru-ն:

«Ես թուրքական կողմին հրավիրել եմ միանալու Ուկրաինայի արևելքում ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնմանը»,- Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Նախագահը նշել է, որ ակնկալում է թուրքական կողմի ակտիվ մասնակցությունը Դոնբասի վերականգնման միջազգային համաժողովին, որը Կիևը մտադիր է անցկացնել աշնանը՝ Մարիուպոլում (Դոնեցկի մարզ):