Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերները նյարդային են, քանի որ կառավարությունում իր կադրերի պատճառով չի կարողանում կատարել խոստումները. կառավարման հոգեբան Ռուբեն Աղուզումցյան
Արդյունավետ կառավարումը կարող է լինել կայուն պայմաններում, իսկ կայուն պայմանները պայմանավորված են կադրային քաղաքականությամբ: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, կառավարման հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման արդյունավետությանը: Նրա կարծիքով՝ մեր կառավարության կադրային քաղաքականության հարցը բավականին խնդիրներով է:
- Պարո՛ն Աղուզումցյան, որքանո՞վ է արդյունավետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման համակարգը:
- Արդյունավետ կառավարումը կարող է լինել կայուն պայմաններում, կայուն պայմանները պայմանավորված են կադրային քաղաքականությամբ: Մեր կառավարության կադրային քաղաքականության հարցը բավականին խնդիրներով է, ինչը հաստատվում է նաև նրանով, որ մենք տեսնում ենք՝ փոխվում են կառավարչական համակարգում տարբեր պաշտոններ զբաղեցնող մարդիկ: Այս առումով կարող են լինել շատ տարբեր ու անսպասելի երևույթներ, որոնք կողքից կարող են անհասկանալի թվալ: Մենք տեսնում ենք, որ վարչապետը կառավարության նիստերին երբեմն խիստ նկատողություն է անում, սա նաև նրանով է պայմանավորված, որ կարող են լինել որակյալ մասնագետներ, բայց ոչ՝ կառավարիչներ: Այս ամենի հետևանքով կարող են լինել տարբեր պրոբլեմային իրավիճակներ:
- Ինչպես նկատեցիք, շատ անգամ վարչապետը խիստ է խոսում կառավարության մյուս անդամների հետ՝ շեշտելով, որ հանձնարարականը վաղուց տրված է, սակայն կատարված չէ: Ինչո՞ւ չեն ենթարկվում իրենց ղեկավարին:
- Այստեղ խոսքը միայն չենթարկվելու մասին չէ, հնարավոր է՝ նաև չեն կարողանում կատարել, բայց մարդիկ կառավարման փորձ ձեռք են բերում նաև սխալների միջոցով, թեպետ, ոչ բոլորի մոտ է սխալը դրական իմաստով դաս լինում: Շատ հաճախ սխալն այլ սխալի է հանգեցնում, և այս իմաստով կարելի է հասկանալ վարչապետի վրդովմունքը: Շատ անգամ, երբ հակառակ տեսակետն է հնչում, ներկայացվում է որպես ընդդիմություն, հակաճառություն, բայց դա ավելի շատ փորձի բացակայություն է, սա խոսում է, որ մեր կառավարման համակարգն այդքան էլ արդյունավետ չի աշխատում:
- Ստացվում է՝ պետական կառավարման համակարգում կառավարիչները բացակայում են, կարո՞ղ ենք արձանագրել, որ կառավարությունում կառավարման հոգեբանական ճգնաժամ կա:
- Ճգնաժամ չեմ ասի, քանի որ այն ծանր իրավիճակ է, այստեղ խոսքն ավելի շատ բացթողումների ու սխալ որոշումների ընդունման հարց է: Ճգնաժամից հետո հետ գալը, գրեթե, անհնարին է լինում, հիմա այդպես չէ: Ամբողջ հարցն այն է, որ հեղափոխությունից հետո կադրային քաղաքականությունը չգնաց պրոֆեսիոնալ մակարդակով, այլ գնաց այլ հիմունքներով՝ մարդիկ, ովքեր նվիրյալ էին հեղափոխությանը և այլն, սակայն հեղափոխություն կատարած անձն անպայման չէ, որ լինի որակյալ կադր կամ կառավարիչ, քանի որ պետական աշխատանքն ու կառավարումը բոլորովին այլ բան են: Այստեղ պետք են մասնագետներ, կառավարիչներ, սա հոգեբանական առումով ամենակարևոր հարցն է, որը մեզ մոտ բացակայում է: Այսինքն՝ յուրաքանչյուր մասնագետ համապատասխան գործունեության համար որոշ հոգեբանական հատկությունների անհրաժեշտություն ունի: Օրինակ՝ կառավարիչի համար շատ կարևոր է հաղորդակցումը, լսելու ու որոշում ընդունելու ունակությունը, քանի որ որոշում կարող ես ընդունել և՛ անձնային, և՛ խմբակային: Ցավոք, այս ամենը մեզ մոտ հաշվի չի առնվում, հաշվի չեն առնվում նաև բարոյական ու ոգեղեն հատկությունները: Կադրերի հոգեբանական ընտրությունը զարգացած երկրներում ընդունված է, ցավոք, ՀՀ-ում այն չկա:
- Խոսեցիք շփման մասին, օրինակ՝ վարչապետ Փաշինյանը շատ հաճախ հանրության հետ շփվում է ուղիղ եթերների միջոցով, որոնք շատ նյարդային են լինում: Ինչո՞վ են պայմանավորված վարչապետի նյարդային ուղիղ եթերները:
- Այս հարցին ճիշտ գնահատական տալու համար շատ բաների իմացություն է հարկավոր, որը, բնականաբար, չգիտեմ: Սակայն կա իրավիճակ, որը նույն դրսևորումն է ունենում, գրեթե, բոլոր իրավիճակներում՝ կառավարման մեջ, ընտանիքում և այլն: Եթե որևէ բան ասում ես, ավելին՝ խոստում ես տալիս, բայց ինչ-որ պատճառով չի իրականացվում, որովհետև ստորին օղակներն այնպես չեն աշխատում, ինչի արդյունքում խոստումդ չի կատարվում, կարող ես շատ նյարդային լինել: Փաստորեն, ստացվում է, որ խոստացել է ու չի կատարում, կադրային հարց է, բնական է:
- Նյարդի թիրախն ինչո՞ւ է լինում հասարակությունը, այլ ոչ թե իր կադրերը, որովհետև շատ անգամ Նիկոլ Փաշինյանն անհաջողությունների մեջ մեղադրում է հասարակությանը՝ չաշխատելու, չսովորելու մեջ և այլն:
- Կադրերին էլ ասվում է, քանի որ մենք տեսնում ենք, որ բավականին մարդիկ են փոխվում կադրային համակարգում՝ հեռացվում են կամ այլ պաշտոնի նշանակվում: Ամբողջ հարցն այն է, որ ընդհանրապես կառավարման փորձն ունի ճանապարհ, մարդը պետք է անցած լինի կառավարման տարբեր աստիճաններով, որպեսզի ձեռք բերի լավ մենեջերի որակներ: Կառավարման ժամանակակից այս համակարգն այդ փորձը չունի, նա այլ փորձ ունի, բայց ոչ կառավարման՝ այն էլ պետական կառավարման: Այս փորձը կարող է առաջ գալ, սակայն կարող է նաև ուշացումով առաջ գալ, կարող է նաև ընդհանրապես չգալ:
- Պետական կառավարման մեջ Ձեր ասած փորձի բացակայությունն ի՞նչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ:
- Կարող է այնպես լինել, որ շատ լավ մասնագետ լինի, բայց չկարողանա ոլորտը կառավարել, մենք նման օրինակներ շատ գիտենք: Մարդ կարող է հրաշալի ինժեներ լինել, բայց դա չի նշանակում, որ նա կարող է ոլորտը ղեկավարել: Լավ ինժեները, որը չունի ղեկավարման փորձ, կարող է կորցնել նաև լավ ինժեների հատկությունները: Եթե նախորդ պաշտոնում իրեն լավ է դրսևորել, դեռ չի նշանակում, որ հաջորդում լավն է լինելու, քանի որ նոր պաշտոնը նոր հատկություններ է պահանջում: Այստեղ լուրջ հոգեբանական խնդիր է, քանի որ հոգեբանական ընտրությունը հնարավորություն է տալիս գտնել և ընտրել այն մարդկանց, որոնք կարող են այդ կոնկրետ պաշտոնում լինել արդյունավետ: Մեզ մոտ՝ Կառավարման ակադեմիայում, նման կադրեր տալիս են, սակայն պետական կառավարման համակարգում հոգեբանի հաստիք չկա, այդ պատճառով շատ անգամ կադրերի ընտրությունը սխալ է լինում:
- Նիկոլ Փաշինյանի կառավարման սխալներում տեսե՞լ եք օրինակներ, որոնք հենց կառավարման փորձի բացակայության արդյունք են:
- Քաղաքական հարց է, ես իմ մասով՝ հոգեբանության տեսանկյունից կարող եմ պատասխանել. որոշ մարդիկ, որոնք հիմա կառավարման համակարգի մեջ են, կլինեն և կան, արագ փորձ են ձեռք բերում ու արդյունավետ կառավարում, սակայն խնդիրն այն է, որ մեկ անձով հնարավոր չէ կառավարել, քանի որ այն համակարգ է, թիմի մասին պետք է խոսք գնա: Շատ անգամ ասում են, որ երիտասարդ կադրեր են, բայց 30-40 տարեկանն ի՞նչ երիտասարդ, պարզապես փորձ չունեցող են: Երիտասարդ բառն այստեղ տեղին չէ, պարզապես համակարգի մեջ կան մարդիկ, որոնք արագ փորձ ձեռք կբերեն ու դրական արդյունք ցույց կտան, թիմ կհավաքեն, կան, որ չեն կարող անել: Պետական կառավարման ակադեմիան պատրաստում է կառավարիչներ, բայց աշխատանք չկա, թեպետ, ակադեմիան կառավարությանը կից է: Հիմա առաջին հերթին մտածում են այն մարդկանց մասին, որոնք իրենց համախոհն են, թեպետ, սա բոլոր տեղերում է այսպես: Երբ լուրջ հարցեր կան լուծելու, այս հարցն անտեսվում է, բայց խնդիրը նաև այն է, որ մենք միշտ պահանջում ենք, բայց մեզ հարց չենք տալիս՝ մեզանից ի՞նչ է պահանջվում խնդիրների կարգավորման համար:
- Վարչապետ Փաշինյանը հորդորեց դատարանների մուտքերն արգելափակել, փողոցները փակել, և նրան մեղադրեցին պետական կառավարումը տապալելու մեջ:
- Յուրաքանչյուր փոփոխությունից հետո՝ կլինի դա հեղափոխություն, թե իշխանափոխություն, լուրջ պայքար է գնում: Այդ պայքարի ընթացքում շատ դեպքերում անթույլատրելի պահեր կարելի է տեսնել, որը բնական է, քանի որ խոսքը շատ մեծ գին ունեցող երևույթների մասին է: Այս առումով կարելի է հասկանալ, որ պայքարի ժամանակ կարող են լինել և՛թերություններ, և՛սխալներ: Պայքարն իր մեջ ունի բարձր հուզականություն, իսկ հուզականությունը շատ հաճախ խանգարում է ճիշտ որոշումներ ընդունելուն, այստեղ պետք է հասկանալով մոտենալ:
- Այսօր կառավարության դեմ շատ բողոքի ակցիաներ են լինում, նկատե՞լ եք կառավարության անդամների հռետորաբանության փոփոխություն:
- Այն մարդիկ, որոնք արդյունավետ կարող են լինել, նրանց հռետորաբանությունը փոխվում է, այն մարդիկ, որոնք չեն ուզում փոխվել, չեն ուզում համապատասխանել ժամանակին, չեն հասկանում, որ փոփոխություն է հարկավոր, նրանց հռետորաբանությունը չի փոխվում: Ասում են՝ ծնողը միշտ ճիշտ է, բայց ոչ խելոք ծնողը, քանի որ խելոք ծնողը երեխաներից սովորում է: Այստեղ էլ նույն բանն է, այսինքն՝ մարդիկ կան, որոնք ունեն պաշտոն, որտեղ իրենց զգում են ամեն ինչի տեր, թվում է՝ իրենք են միայն ճիշտ և այլն, այսինքն՝ նրանց մոտ բան չի փոխվի: Խելոքը դաս է քաղում նախկինից, իսկ ով խելոք չէ՝ շարունակում է սխալ գործել, սա էլ կադրային քաղաքականության խնդիր է:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 16:27 • 22/04 Աշխարհաքաղաքականությունը կրկին շրջապտույտ է ապրելու ու Արցախը լինելու է հայկական. Մաքսիմ Վասկով «Հայ ժողովուրդը լքեց իր իսկ պատմական հողերը, ինչն էլ արդեն այնտեղ ռուս խաղաղապահների մնալը դարձրեց անառարկայական»,- ընդգծեց մեր զրուցակիցն՝ անդրադառնալով օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը:
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Իրադարձային 13:47 • 23/04 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Քաղաքականություն 22:59 • 22/04 Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Իրադարձային 11:55 • 23/04 Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
-
Քաղաքականություն 16:27 • 22/04 Աշխարհաքաղաքականությունը կրկին շրջապտույտ է ապրելու ու Արցախը լինելու է հայկական. Մաքսիմ Վասկով «Հայ ժողովուրդը լքեց իր իսկ պատմական հողերը, ինչն էլ արդեն այնտեղ ռուս խաղաղապահների մնալը դարձրեց անառարկայական»,- ընդգծեց մեր զրուցակիցն՝ անդրադառնալով օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը:
-
Քաղաքականություն 14:55 • 22/04 ՀՀ իշխանությունը ցանկանում է մինչև ռուս-ուկրաինական ճակատում բեկում մտնելը հասցնել լուծել այս հարցը. Աբրահամ Գասպարյանը՝ Տավուշում ստեղծված իրավիճակի մասին Ըստ Գասպարյանի՝ սա հանձնվողական գործընթաց է, որովհետև զիջել տարածք և դիմացն ունենալ միայն ռիսկերի նվազեցման խոստում նշանակում է պարզապես տարածք հանձնել և արդեն մտնում ենք պետական հանցագործության դաշտ:
-
Քաղաքականություն 22:59 • 22/04 Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ
-
Քաղաքականություն 14:37 • 22/04 Երևանից ազդանշան չի ստացվել Տավուշից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին. Կրեմլ «Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և, անհրաժեշտության դեպքում, այլ հրատապ հարցեր»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Տնտեսություն
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
10:11 • 23.04.24 Ֆանտաստիկ մրցաշրջան. մենք մտանք պատմության մեջ․ Մխիթարյան
-
08:51 • 23.04.24 Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից
-
00:44 • 23.04.24 «Ինտերը»՝ Իտալիայի չեմպիոն, Մխիթարյանը հերթական տիտղոսը նվաճեց
Մամուլի տեսություն
-
09:16 • 23.04.24 Նոյեմբերյանի համայնքապետը գործուղվել է ԱՄՆ․ «Հրապարակ»
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
-
10:42 • 17.04.24 Դուրովը պատմել է՝ ինչպես են ինքն ու Ցուկերբերգն իրար խաբել
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի