Վարչապետը նոր է սկսում իր համար բացահայտել ԼՂ խնդրի կարգավորման ընթացքը և հանգում է մտքերի, որոնք պետք է խմբագրվեն, բայց չի համբերում, ու կուրիոզային էլեմենտներ ենք ունենում. Կ. Բեքարյան
Վարչապետը նոր սկսել է իր համար բացահայտել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը: Նիկոլ Փաշինյանն իր համար նաև բացահայտում է Արտաքին գործերի նախարարության, արտաքին քաղաքականության կարևորությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով ԱԳՆ կենտրոնական ապարատի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համաժողովում վարչապետի ելույթին: «Այդ բացահայտման ժամանակ նա հանգում է ինչ-ինչ մտքերի, որոնք դեռ պետք է որոշակիորեն խմբագրվեն և սրբագրվեն, բայց քանի որ չի համբերում, դա արտահայտում է, մենք անընդհատ կուրիոզային էլեմենտներ ենք ունենում»,- նշեց Կարեն Բեքարյանը:
-Պարո´ն Բեքարյան, օգոստոսի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների համաժողովը: Նախ ի՞նչ է ենթադրում և ի՞նչ նպատակ ունի ԱԳՆ այս համաժողովը:
- Սա նոր ձևաչափ չէ: Դա ընդունված է համաշխարհային պրակտիկայում, որ առնվազն տարին մեկ անգամ դեսպանները, ԱԳՆ կենտրոնական ապարատը միասին հավաքվում են: Տարբեր երկրներ նման հավաքների տարբեր պարբերություն են դնում, երկրներ կան, որ դա ռեգիոնալ են անում, իսկ ՀՀ-ի պարագայում սա ընդունված պրակտիկա էր տարիներ ի վեր, որ տարին մեկ անգամ ՀՀ դեսպանները, ԱԳՆ կենտրոնական ապարատը միասին հավաքվում են: Հիմնական նպատակը «ժամացույցների ստուգումն է», ինչպես նաև նոր իրավիճակի գնահատման, նոր մարտահրավերներին դիմագրավելու հնարավորություններին, արված աշխատանքի գնահատմանը և հաջորդ փուլի աշխատանքներին պատրաստվելու համար է: Այս ձևաչափը նոր չէ, միշտ եղել է, բայց անցած տարի ընդմիջում է ունեցել, և վարչապետն էլ իր խոսքում նշում է, որ նախորդ տարի հանդիպում չենք ունեցել ու հայտնի իրադարձություններից հետո առաջին անգամ են այս ձևաչափով հավաքվում:
- Ինչպե՞ս կգնահատեք վարչապետի՝ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը ելույթը: Նիկոլ Փաշինյանը խոսեց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի, Արցախյան հիմնախնդրի, ստացած ժառանգության մասին: Ի՞նչ մեսիջներ կային Փաշինյանի ելույթում:
- Եթե փորձենք կարճ, կես կատակ-կես լուրջ անդրադառնալ, ապա առաջինը և հիմնականն այն էր, որ վարչապետն ինքն իր համար բացահայտում է Արտաքին գործերի նախարարության, արտաքին քաղաքականության կարևորությունը, և այդ բացահայտման մեջ սկսում է ինքն իր համար ինչ-որ նոր բացահայտումներ անել, օրինակ, Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: Հիմա փորձենք փակագծերն ավելի բացել. ելույթի առաջին հատվածը ես չգիտեմ՝ ինչ ասոցիացիաներ է առաջացրել նստածների մոտ, ապա նաև ընթերցողների և դիտողների, բայց ինձ համար դա անգամ անհարմար էր: Այդ լսարանին սկսել դասախոսություն կարդալ, թե ինչի համար է արտաքին քաղաքականությունն ընդհանրապես և այլն, կարծում եմ, որևէ կերպ ոչ տեղին էր, ոչ իմաստ ուներ: Անդրադառնանք ավելի կոնկրետ թեզերին. 2018 թ.-ին տեղի ունեցած իրադարձությունների գերագնահատումն այն աստիճան, որ վարչապետն արդեն դրան անվանում է համաշխարհային իրադարձություն, հաջորդ անգամ, երևի, կանվանի 100-ամյակի իրադարձություն: Բայց սա դեռ ոչ մեծ խնդիրներից է: Վարչապետի ակնկալիքը դեսպաններից այն է, որ նրանք արդեն իրենց հյուրընկալող երկրում ներկայանան որպես համահայկական, համայն հայության ներկայացուցիչ: Առաջին հայացքից խոսքեր են, որոնք գեղեցիկ են հնչում, բայց սրա տակ որքա՞ն անհասկանալի էլեմենտներ կան, դեպքեր կան՝ ռիսկեր: Սրա տակ կա՞ ընդհանրապես գործիքակազմ, թե՞ նման է այն ցանկություններին, որոնք հնչեցին 2050 թ.-ի հետ կապված: Սրանք մեծագույն հարցեր են: Երբ դնում ես այսպիսի խնդիր, այն իր տակ պետք է ունենա բովանդակություն և կիրառական քաղաքականության գործիքներ, հակառակ պարագայում դա ինչ-որ պահի վեր է ածվում օդ կրակած արտահայտության կամ լրացուցիչ շիլաշփոթի: Նիկոլ Փաշինյանի ելույթում մեկ շատ հետաքրքիր հատված էլ կա, երբ նա ասում է, որ Հայաստանի կառավարությունն ունի ժողովրդական աջակցության նույնպիսի մակարդակ Հայաստանում և Սփյուռքում: Սա, անկեղծ, ժպիտ է առաջացնում: Այսինքն, դա ինչպե՞ս է չափվել, ո՞վ է չափել, և արդյոք տարբեր երկրներում վարչապետի հետ հանդիպումներին մեր հայրենակիցների հետ ներկայությո՞ւնն է սրա գնահատականը, լո՞ւրջ է այսպիսի գնահատական հնչեցնելը և դրա վրա շատ խրթին, բայց դատողություն կառուցելը:
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նաև անդրադարձավ արտաքին քաղաքականությունում փոփոխություններին՝ նկատելով, որ շատ բան է փոխվել, և այդ փոփոխություններից առանցքայինը «ավանդական խուսանավումների քաղաքականությունը փոխարինելն է սեփական հստակ դիրքորոշում ունենալու և այդ դիրքորոշումը հետևողականորեն պաշտպանելու քաղաքականությամբ»: Ինչպե՞ս կմեկնաբանեք վարչապետի այս հայտարարությունը:
- Իր կողմից այդ թեման շոշափվում է ելույթում, և իր կողմից էլ այդ նույն թեման շատ հետևողական խճճվում է: Խոսվում է, որ «արտաքին քաղաքականությունում մեծ շրջադարձեր չեն եղել, բայց դա չի նշանակում, որ արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել: Իրականում ՀՀ արտաքին քաղաքականության մեջ շատ բան է փոխվել, և այդ փոփոխություններից առանցքայինը ավանդական խուսանավումների քաղաքականությունը փոխարինելն է սեփական հստակ դիրքորոշում ունենալու և այդ դիրքորոշումը հետևողականորեն պաշտպանելու քաղաքականությամբ: Սա, իհարկե, չի նշանակում, թե մեր կառավարությունը հրաժարվել է խուսանավելու, ճկուն լինելու գործիքակազմից»: Հիմա այս երկու միտքը միացրեք և տեսեք՝ ինչ-որ արդյունք ստացա՞ք:
Սա որպես ուղղակի միտք է, այնտեղ կա նաև շարունակություն՝ «քավ լիցի, դա անհնար է և ոչ խելամիտ»: Անգամ գնահատական կա վերևում արտահայտված սեփական մտքին: Այսինքն, զուտ որպես միտք, որպես պետքական հռչակում, այն արդեն ինքնահակասական է և պրոբլեմներ ունի, բայց մենք այստեղ ունենք պրոբլեմների ավելի մեծ հատված, որը վերաբերում է դրա պրոեկտմանը դեպի կիրառական քաղաքականություն: Օրինակ՝ Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված այսօրվա մոտեցումները, եթե դրանք հնարավոր է մոտեցում անվանել, իհարկե, իրենց մեջ չունեն ոչ մի հստակություն, դրանք անորոշություն և քաոս են ստեղծում:
Եվ հետևաբար, այս խուսանավում-չխուսանավում հակասական էլեմենտը, դեկլարատիվ լինելուց բացի, անգամ դեկլարատիվում է հակասական, ուրիշ որևէ խնդիր չի լուծում ոչ մի ձևով: Նույն ելույթում շատ անհաջող էր Աբխազիայի և Հարավային Օսիայի վերաբերյալ բերված օրինակը, որը որոշակի արտահայտումն էր նրա, որ կոնֆլիկտի այսօրվա իրավիճակին ուղղակի չի տիրապետում: Նկատի ունեմ ելույթում հետևյալ միտքը. «Երբ մենք հստակ արձանագրում ենք, որ Հարավային Օսիայի, Աբխազիայի բնակիչները նույնիսկ այսօր կարող են հանգիստ այցելել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի և այնտեղի շուկայում վաճառել իրենց արտադրած գյուղմթերքը, գնել իրենց անհրաժեշտ ապրանքները և հետ վերադառնալ Աբխազիա կամ Հարավային Օսիա»: Այսինքն, նա ի՞նչ նկատի ունի այս հայտարարությամբ, իրենք դա կարողանում են անել որպես Աբխազիայի, Օսիայի քաղաքացինե՞ր, իրենք դա անում են որպես Ռուսաստանի քաղաքացինե՞ր կամ անում են արդյոք ընդհանրապես՝ հաշվի առնելով, որ այսօր սահմանները 5-օրյա պատերազմից հետո ուղղակիորեն պրոբլեմատիկ են: Այսինքն, ինչպե՞ս ենք պատկերացնում, որ գյուղացին այդպիսի մեծ շրջագայության դուրս գա, որովհետև ուղիղ անցնելը հազար տիպի խոչընդոտ ունի, որպեսզի գա այնտեղ, շուկայում ինչ-որ բան վաճառի: Սա օրինակ է, որը խորացրած չէ, մտածված չէ:
- Աբխազիայի և Հարավային Օսիայի մասով Նիկոլ Փաշինյանը ևս մեկ օրինակ բերեց իր ելույթում, մասնավորապես. «Զարմանալի է, թե միջազգային հանրության ընկալման մեջ ինչ խորությամբ են նույնականացվում Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները: Սա խնդիր է, և պետք է առանց ջանք խնայելու ցույց տալ տարբերությունը։ Ինչպես Ադրբեջանն է ԽՍՀՄ կազմից դուրս եկել, և ոչ ոք դա տարօրինակ չի համարում, այդպես էլ Ղարաբաղն է Ադրբեջանի կազմից դուրս եկել, և դա չպետք է զարմանք հարուցի»: Նաև վարչապետի կողմից նման արտահայտություն հնչեց, որ «դառնացած է այն իրավիճակով, որով ժառանգել է ԼՂ հարցի կարգավորման գործընթացը»:
- Իրականում, սա ամենացավալի հատվածն է ելույթի: Ինչի հետ մենք գործ ունենք. վարչապետը շատ հետաքրքիր ձևով՝ անդրադառնալով ժառանգությանը, արտահայտում է միտք, որ ինքը դառնացած է այն իրավիճակով, որը ժառանգել է: Այստեղ առաջանում են բազմաթիվ հարցեր. առաջին հերթին թեմայով հետաքրքրված, թեմային հետևած քաղաքական գործիչը՝ կապ չունի ընդդիմություն, թե իշխանություն, մինչ այդ թերթի գլխավոր խմբագիրը, քաղաքական գործընթացներին շատ ակտիվ հետևող մարդը, եթե այս թեմայով որևէ կերպ, որևէ փուլում հետաքրքրած լիներ, նա այսօր անակնկալների առաջ կանգնելու խնդիր չէր ունենա: Այսինքն՝ թիվ 1 ամրագրումը ելույթում արտահայտած մտքից այն է, որ չասելով այս մասին ուղիղ՝ ևս մեկ անգամ ապացուցվում է, որ այս թեման և այս խնդիրը անձին, որն այսօր մեր վարչապետն է, որևէ կերպ չի հետաքրքրել: Երկրորդ շատ հետաքրքիր ամրագրումը՝ դառնացած տոնայնությամբ և բառակազմով, խոսում է մարդ, որը 2008 թ.-ին կանգնած է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, աջակցել նրան բոլոր հնարավոր և անհնար եղանակներով: Այսինքն՝ մի մարդու, որ Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված ուներ լուծման իր պատկերացումը՝ միջնորդների առաջարկած փուլային տարբերակը: Շատ հանգիստ կարելի է փուլային տարբերակի գաղտնազերծված փաստաթուղթ գտնել, կարդալ և տեսնել՝ ինչին էր կողմ Լևոն Տեր-Պետրոսյանը, և ում էր սատարում այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այստեղ առաջանում է շատ բնական հարց՝ ի՞նչ ժառանգություն և ո՞ւմից: Այսինքն՝ Հանրապետության առաջին նախագահը, ում դու սատարել ես 2008 թ.-ին, նա թողել է այն ժառանգությունը, որը կոչվում է փուլային տարբերակ, և դա նրա մոտեցումն է, իսկ 3-րդ նախագահից անմիջական ստանում ես ժառանգություն, որտեղ դրված հիմնական սկզբունքներից մեկը Ղարաբաղի ժողովրդի պարտադիր կամարտահայտմամբ հարցի կարգավորումն է: Եվ դու դա անվանում ես ստացած ժառանգություն, որից դառնանում ես, այսինքն, ինչքան պետք է թեմայից հեռու լինես, ինչքան պետք է սատարմանդ ժամանակ այդ նույն թեմային և մարդու մոտեցումներին ծանոթ չլինես, որ այսօր, կարծես, քո համար նոր բացահայտես կարգավորման գործընթացը և ունենաս ինչ-որ դառնություն, այդ դառնությունն էլ կապես ժառանգության հետ: Մենք այստեղ իրականում մեծ խնդիր ունենք: Վարչապետը նոր սկսել է իր համար բացահայտել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ճանապարհը, ընթացքը, և այդ բացահայտման ներքո նա հանգում է ինչ-ինչ մտքերի, որոնք դեռ պետք է որոշակիորեն խմբագրվեն և սրբագրվեն, բայց քանի որ չի համբերում, դա արտահայտում է, մենք անընդհատ կուրիոզային էլեմենտներ ենք ունենում:
- Նույն համաժողովին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթի և դրանում արտահայտված մտքերի վերաբերյալ ի՞նչ կարող եք ասել:
- Հերթական անգամ նույն շփոթն է: Մի կողմից մեր ակնկալիքն է, որ Ադրբեջանը պետք է բանակցի Արցախի իշխանությունների հետ, և Արցախը պետք է լինի բանակցային սեղանի լիարժեք կողմ, որը միանշանակ ճիշտ է, և մյուս կողմից՝ արտգործնախարարն իր երեկվա ելույթում հղում է անում վարչապետի՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ելույթին, որում Արցախին վերաբերող հատվածում հնչել է հետևյալ արտահայտությունը՝ Արցախը Հայաստան է և վերջ: Այսինքն, դու հարգո՞ւմ ես Արցախի ինքնորոշման իրավունքը, հարգո՞ւմ ես նրան որպես սուբյեկտ և պետություն և ակնկալում ես Ադրբեջանի ու աշխարհի հարգանքը, թե՞ դու ինքդ չես հարգում, բայց ակնկալում ես որևէ մեկի հարգանքը: Ի՞նչ է սա, այս ի՞նչ կարգի շփոթ է: Ընդհանուր առմամբ բոլոր տիպի վերամբարձ հայտարարություններից մի քիչ պետք է փորձել խուսափել: Արտգործնախարարի ելույթում կան էլեմենտներ, որ օրինակ «որպես քրիստոնեությունն ընդունած առաջին ազգ, հայ ժողովուրդն իր ազգային հաստատությունների միջոցով շարունակել է դավանել և կրել հենց այդ համամարդկային արժեքները։ Այս կոնտեքստից բխում է նաև այսօր մեր գլոբալ պատասխանատվությունն ու առաքելությունը պաշտպանելու քաղաքակրթությունները և նորովի վերաստանձնելու քաղաքակրթությունները»: Կրկնում եմ՝ շատ գեղեցիկ է հնչում, բայց այդ քաղաքակրթությունները ո՞նց ենք պաշտպանելու, ո՞ր քաղաքակրթություններն են պաշտպանելու, բոլո՞րն ենք արդյոք պաշտպանելու: Կամ նման արտահայտություն էլ կար՝ «համամարդկային արժեքները ճշմարիտ արժեքներ են, և մենք էլ ճշմարիտ ժողովուրդ», սա ի՞նչ նոր սահմանում է՝ ճշմարիտ ժողովուրդ: Պետք է գոնե մեկ անգամ շունչ քաշել և պարզ հարցի պատասխանել՝ այս թնդանոթի նման կրակված ամբողջ բառակազմն իր տակ դրա ապահովման ի՞նչ ունի նախատեսած: Եթե ապահովման ամեն ինչն ունի նախատեսած, արտակարգ է, եթե մասամբ ունի նախատեսած, ուրեմն արտահայտվեք ավելի համեստ, եթե ընդհանրապես չունի նախատեսված, ինչի՞ մասին ենք խոսում: Վերջիվերջո, սա անմիջական առնչություն ունի լուրջ ընկալվելու խնդրի հետ:
Նույն վարչապետի ելույթում այս շփոթի հետ կապված ուրիշ էլեմենտ կա, ուղղակի երևի մարդկանց ուշադրությունից վրիպել է: Տեսեք, կա այսպիսի հատված. «Ինչպես Ադրբեջանն է դուրս եկել խորհրդային միության կազմից, ու դա ոչ ոք հիմա տարօրինակ չի համարում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն է դուրս եկել Սովետական Ադրբեջանի կազմից, ու դա նույնպես տարօրինակ չպետք է համարվի, որ եթե Ադրբեջանի նախագահը ագրեսիվ հայտարարություններ է անում, ոչ մի տարօրինակ բան չի լինի նրանում, եթե նույնպիսի հայտարարություններ հնչեն նաև Հայաստանից»: Կոպիտ ասած, եթե Վերածննդի հրապարակում նա հայտարարում է՝ Արցախը Հայաստան է և վերջ, երևի թե իր պատկերացմամբ ինքը պատասխանում է այդ հայտարարություններին:
Այստեղ մարդը պատկերացնո՞ւմ է, որ երկրի առաջին դեմքն է, որ այդ բոլոր հայտարարությունները փոխադարձ լեզվակռիվ չեն: Կա ձևաչափը, կան համանախագահները, որոնք տարիներ ի վեր չեն ունեցել կասկած, որ այդ բանակցություններում ապակառուցողական կողմն Ադրբեջանն է, երևի վարչապետը չի հասցրել ծանոթանալ: Եվ եթե հիմա փորձում ենք մրցավազքի մեջ մտնել Ադրբեջանի հետ՝ ապակառուցողականության իմաստով, շատ բնական հարց է առաջանում՝ ի՞նչ է դա մեզ տալիս: Եթե պարզ է՝ դա մեզ ինչ է տալիս, խնդրեմ, անդրադառնանք դրան: Չեզոքացնում ենք, զրոյացնում ենք Ադրբեջանի ապակառուցողականությունը և դրանում «հաղթում ենք» նրան, սա մեզ ի՞նչ է տալիս: Մասընկալում Արցախյան հիմնախնդրի բոլոր նրբերանգների, այդ թվում՝ կարգավորման գործընթացի, դրա էտապների, վերաբերյալ տարաբնույթ անհարկի համեմատություններ են արվել, խոսքը չի վերաբերում միայն վարչապետին:
Ով չի ալարել, Ղարաբաղի խնդիրն ինչի հետ ասես չի համեմատել, անգամ ջրի և ջրի խնդրի: Այս աննորմալ իրավիճակին պետք է վերջ տալ, պետք է հստակ գիտակցել, որ խոսում ենք մեր հիմնական, առաջնահերթ խնդիրներից մեկի մասին, որ այսօր ունենք ազգաբնակչություն, համընդհանուր հայրենիքի մաս ընկալում, և բոլոր տարաբնույթ, անհարկի համեմատությունները ոչ մի լավ բանի չեն բերում: Իսկ եթե խոսքը վերաբերում է բանակցային գործընթացի ուղղակի պատասխանատուներին, բնականաբար, պետք է ամեն բառն ու տառը հաշվարկված լինի: Կարելի է երկար բացահայտել գործընթացը, բայց գոնե կարելի է պաուզա վերցնել բացահայտումն ավարտելու համար, նոր հետո փորձել ինչ-որ ձևով դեպի հանրություն խոսք ասել: Չնայած դրա համար ժամկետը, կարծում եմ, առավել քան բավարար էր:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 14:11 • 08.04.24 Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
- 14:09 • 08.04.24 Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մշակույթ 12:21 • 12/04 Paramount Pictures-ը հրապարակել է «Գլադիատոր 2»-ից 5 րոպեանոց հատված (տեսանյութ) Հոլիվուդյան Paramount Pictures կինոստուդիան հրապարակել է «Գլադիատոր 2» ֆիլմից հինգ րոպեանոց հատված Ինչպես գրում է Daily Mailը, 86ամյա կինոռեժիսոր Ռիդլի Սքոթի ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 22ինՖի
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 09:39 • 12/04 Ոսկեպարցիները ԵՄ դիտորդներին վռնդել են, թեժ վեճ է ծավալվել․ «Հրապարակ» Մեզ պատմեցին նաեւ, որ ոսկեպարցիները բանակային երրորդ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանի հետ եւս օրերս նույնաբովանդակ զրույց են ունեցել, հորդորելով Պողոսյանին՝ իր քաղաքական ղեկավարությանը փոխանցել, որ ոսկեպարցիները թույլ չեն տալու Տավուշից հող հանձնել։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
Սպորտ
-
22:41 • 18.04.24 Նոյերը խոսել է Արսենալի նկատմամբ տարած հաղթանակի մասին
-
21:15 • 18.04.24 Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եզրափակչում է
Մամուլի տեսություն
-
07:49 • 19.04.24 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Իրադարձային
-
07:58 • 19.04.24 Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
-
23:16 • 18.04.24 Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից
-
23:02 • 18.04.24 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել