1996թ. խախտված իրավունքները վերականգնելու իրավական ձև չկա. անցումային արդարադատությունը կործանարար կլինի ՀՀ-ի համար. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)
Եթե հանկարծ արհեստականորեն անցումային արդարադատություն իրականացնենք, դա մեծ ստվեր կգցի մեր ամբողջ պետության վրա և մեծ հարված կհասցնի պետաիրավական համակարգին: Թե ինչ արդյունքներ կգրանցվեն, բացասականները տեսնում եմ, բայց ոչ մի դրական բան չեմ տեսնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի նախագահ, «Ազգային ժողովրդավարական միություն» (ԱԺՄ) կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը:
«Անցումային արդարադատության անցնելու համար Հայաստանում ոչ մի նախադրյալներ չկան: Անցումային արդարադատության անցնում են այն երկրներում, որտեղ ներսում տեղի է ունեցել քաղաքացիական պատերազմ՝ կա՛մ ֆաշիստականից անցնում ես դեմոկրատական ռեժիմի, կա՛մ տոտալիտարից, որտեղ 100-ավոր բանտարկյալներ կան, անցնում ես դեմոկրատականի: Հայաստանը նախկինում ոչ մի ցուցակում չի համարվել տոտալիտար պետություն, անգամ ավտորիտար չի համարվել: Այսինքն՝ ոչ մի ձևով արդարացված չէ: Եթե հանկարծ արհեստականորեն անցումային արդարադատության անցնենք, դա առաջինը մեծ ստվեր կգցի մեր ամբողջ պետության վրա: Այսինքն՝ մենք մեր պետության մասին ավելի վատը պետք է խոսենք, քան ինքը կար, որպեսզի արդարացնենք, թե ինչու ենք անցումային արդարադատության անցնում»,- նշեց ՀԽ նախագահը:
Վազգեն Մանուկյանի խոսքով՝ հեղափոխությունից հետո ոչ մի լուրջ համակարգային փոփոխություններ տեղի չեն ունեցել: Ըստ նրա՝ այլ երկրներում սովորական ընտրություններից հետո նոր իշխանություններն ավելի շատ փոփոխություններ են իրականացնում, քան հիմա Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո տեղի են ունեցել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին հրապարակվեց անցումային արդարադատության նախագիծը, որով նախատեսվում է հավաքել 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներում մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների, ինչպես նաև հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր: 1996 թ.-ի նախագահական ընտրություններում Վազգեն Մանուկյանը ընդդիմության միասնական թեկնածուն էր, և հիմնական պայքարը իր և այդ ժամանակ գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի միջև էր: Շատերի գնահատմամբ, հենց այդ օրվանից սկսած Հայաստանում արմատավորվեց ընտրությունների կեղծման գործելակերպը: Նախագծում նաև նշվում է, որ դիտարկվելու են խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունները:
«Պատմությունը պետք է ուսումնասիրել և դասեր քաղել, բայց հետ գնալ և փոխել պատմությունը, հնարավոր չէ: Չկա իրավական ձև՝ գնալ հետ և վերականգնել խախտված իրավունքները: Դա գեղեցիկ հնչում է մատուցելու համար, բայց իրականում դա չիրականացվող բան է: Դրանք գեղեցիկ խոսքեր են, բայց անցումային արդարադատությունը շատ վտանգավոր և կործանարար կլինի Հայաստանի համար»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքի շահագործման հարցին, ԱԺՄ նախագահը նշեց, որ այն պետք է լուծվի ոչ թե հանրաքվեի, այլ կառավարության կամքի դրսևորման միջոցով. «Պետության ղեկավարը պետք է կարողանա որոշումներ կայացնել: Շատ անգամ այդ որոշումների ժամանակ տարբեր կողմերից ճնշումներ են լինում, շատ անգամ դու որոշումն ընդունում ես ոչ լիարժեք ինֆորմացիայի հիման վրա, բայց պետության ղեկավարը որոշում ընդունելու համար է: Մասնագետները պետք է որոշեն՝ հանքի շահագործման դեպքում ընդունելի՞ են այդ վնասները, թե՞ ոչ, որովհետև չի կարող ոչ մի վնաս չբերել: Չեմ կարծում եմ, որ այսպիսի հարցերը պետք է լուծել հանրաքվեի միջոցով, դա մասնագետների հարց է և պետական կամք՝ աշխատեցնել, թե չաշխատեցնել և պատասխանատվություն կրել հետևանքների համար»:
Անդրադառնալով կառավարության վարած տնտեսական քաղաքականությանը, Վազգեն Մանուկյանն ասաց. «Ինձ համար մեր կառավարության տնտեսական քաղաքականությունը սև արկղ է, ես չգիտեմ՝ ինչ ներքին մտադրություններ կան՝ տնտեսությունը զարգացնելու»:
Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, ըստ նրա, բավարար խթան չեն ներդրումների մեծ ներհոսք ապահովելու համար:
«Պետք է ունենալ ծրագրեր: Եթե կառավարությունը մտածում է, որ մի քանի նպաստավոր պայման ստեղծի, ապա՝ տնտեսությունն ինքն իրեն կզարգանա, այդպես չի լինում: Կառավարությունը շատ լծակներ ունի ազդելու տնտեսության զարգացման վրա և կարծում եմ՝ այդ լծակները դեռ վարպետորեն չեն օգտագործվել»,- նկատեց նա:
Վազգեն Մանուկյանի խոսքով՝ ինքնին «թավշյա հեղափոխությունը» չէր կարող ապահովել մեծ ներդրումներ, քանի որ սպասումներն իրական չէին:
«Երբ որ իրենք եկան իշխանության և երկար ժամանակ ընդդիմություն էին, իրենց մոտ բազմաթիվ միֆեր կային: Շատ մեծ միֆեր կային, որ ինչ-որ զսպող ուժեր կան ու հենց այդ զսպող ուժերը գնան, տնտեսությունը կզարգանա: Պարզվեց՝ դա այդպես չէ: Միֆ էր, որ կոռուպցիան մի քիչ վերացնես, տնտեսությունը կսկսի զարգանալ: Ոչ, ամենօրյա աշխատանք է պետք, նոր ծրագրեր, խելոք մարդիկ, որպեսզի կարողանան այդ աշխատանքը առաջ տանեն: Այն սպասումը, որ մենք իշխանությունը կփոխենք, կասենք, որ ավելի դեմոկրատական ենք և այստեղ ներդրումների հոսք կլինի, դա միֆ էր: Եվ ոչ թե չկարողացան անել, այլ դա հնարավոր չէր անել»,-ընդգծեց Վազգեն Մանուկյանը:
Ինչ վերաբերում է Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, Վազգեն Մանուկյանի կարծիքով՝ բանակցություններում բավականին շտկելու բաներ կան: Նա նաև ընդգծեց, որ փոխզիջումներ պետք է գտնել, բայց ներկա վիճակում ստատուս-քվոյին այլընտրանք չկա:
«Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի նախկին հոդվածները, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ մոտ լինելը, իմ մոտ վտանգի զգացում առաջացավ, որ միգուցե նոր եկած ուժերը կարող են շատ բացասաբար ազդել Ղարաբաղի խնդրի լուծման վրա: Մանավանդ, որ այդ ուժերից շատերի հետևում կանգնած են արտաքին գրանտներ, իսկ փողն առանց ազդեցության չի լինում: Հետագայում, հասարակական ցասումը բերեցին նրան, որ իմ մոտ այդ զգացումը չասեմ, որ վերացավ, բայց մեղմացավ: Կամաց-կամաց վերադառնում ենք այն վիճակին, որ պետք է Ղարաբաղը պահել մինչև վերջ: Բայց կուզեի, որ Նիկոլ Փաշինյանն ավելի հստակ կարծիքներ հայտներ Արցախի հարցի վերաբերյալ»,- ասաց նա:
Հանրային խորհրդի նախագահի խոսքով՝ այժմ Արցախի ուղղությամբ լավագույն քայլերը կլինեն պետության, տնտեսության արագ զարգացումը, ինչպես նաև այն, որ բանակի վերաբերյալ արտահայտությունները լինեն շատ զգույշ:
«Պետք է մեծ արագությամբ զարգացնել պետությունը, ոչ թե նստել իրար հետ նորից կռվել՝ անցյալը սև էր, սպիտակ էր... անունը դնել թավշյա... ավելի շուտ «շուշաթուղթ» է դա, թավշյա չէ: Պետք է քիչ խփել բանակին: Արդյո՞ք բանակներն աշխարհում շատ մաքուր կառույցներ են՝ ո՛չ, բայց ցանկացած պետություն աշխատում է բանակի մաքրությունը ապահովել, ոչ թե հայտարարություններով, ֆեյսբուքներով, այլ ներքին շատ մեխանիզմներ կան դրանց դեմ պայքարելու: Ես պաշտպանության նախարար եմ եղել. մտածում եք այդ ժամանակ բանակում միայն հերոսնե՞ր էին: Պարտադիր չէ, որ բանակի ներքին կյանքը քննարկվի հասարակությունում, հատկապես, որ մեր բանակը շատ լավն է: Բանակի նկատմամբ արտակարգ հարգանքն ու հեղինակությունը չի կարելի ձեռք տալ»,- եզրափակեց Վազգեն Մանուկյանը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին

Մոսկվան ոչ կոռեկտ դիվանագիտական վարքով երկարաձգում է Փաշինյանի իշխանությունը․ Աբրահամ Գասպարյան

Ոստիկանները բերման ենթարկեցին փողոցը փակած քաղաքացիներին

Քաշքշուկ՝ ոստիկանների և ցուցարարների միջև

Եթե մեր շարժումը հասներ ավարտին, համոզված եմ՝ Արցախի ողբերգական դեպքերը չէին լինի․ Լևոն Քոչարյան

Ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է. Մանուկյան

Ոստիկանությունը համաչափ ուժ է կիրառում. ՀՀ ոստիկանապետ

Նախապատրաստել ենք ավելի քան 40․000 կեցավայր՝ ԼՂ մեր հայրենակիցների համար․ Փաշինյան

«Եռաբլուր»-ը՝ սեպտեմբերի 21-ին

Եթե Փաշինյանը մաքուր է, թող գա և ասի, որ մեղավոր չի. զինծառայողի մայր

Ադրբեջանը ցուցակ է ներկայացրել, հավանաբար ես էլ կարող եմ ցուցակում լինել․ Սեյրան Օհանյան

Եվլախում որոշվելու է Արցախի բնակչության ճակատագիրը․ Սեյրան Օհանյան

Եկել եք ասեք, որ ծախե՞լ եք Արցախը․ ծնողները ԵԿՄ անդամներին թույլ չտվեցին ծաղկեպսակ դնել

Արցախի ՊԲ ն կիսասոված կատաղի դիմադրություն է ցույց տվել․ Աբրահամյան

Իմ տեղեկություններով՝ Եվլախի հանդիպումը մեկ ֆորմատով նախատեսված չէ, մի քանի հարթություններով է ընթանալու․ Տիգրան Աբրահամյան

Դուք և ձեր նման ոչնչությունները չեն որոշում՝ ով է իշխանությունը. Աղազարյանը՝ լրագրողներին

Պետությունն ու իշխանությունը չեք տարբերում․ Հակոբ Ասլանյան

Ալմաթայի հռչակագրից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են. Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանը հիմա Հայաստանում իշխանություն չի փոխի, մենք իրենց համար բեռ ենք․ Արթուր Խաչիկյան

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսօր շատ թույլ է․ Կարեն Վրթանեսյան

Հեղաշրջման փորձ չկա, ոչ մի իշխանության տենչ չկա․ Սեյրան Օհանյան

Փաշինյանն Արցախի հարցը լուծելուց հետո լուծելու է նաև Հայաստանի հարցը․ Վազգեն Մանուկյան

Երևանի քաղաքապետ պետք է ընտրվի Հայկ Մարությանը, տրամաբանությունն այդպես է հուշում․ Էդգար Ղազարյան

Wildberries․ հիվանդությո՞ւն, թե՞ նորմա

Առաջինը` հայկական սպորտում. To.SportFM-ը դարձել է ՆՈԱ-ի հովանավորը

Երևանցիները պետք է հաղթեն, հետևաբար՝ պետք է մասնակցեն․ Մանե Թանդիլյան

Գնում ենք իշխանափոխության, պատերազմի և խաղաղության ընտրության միջև ենք․ Անդրանիկ Թևանյան

Եթե վարչական ռեսուրս կիրառեինք, ժամը 11-ի դրությամբ մասնակցության 12 տոկոս կունենայինք․ Տիգրան Ավինյան

Ամենատարբեր առաջարկներ ու գաղափարներ կան․ Փաշինյանը՝ Էրդողանի առաջարկի մասին

Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու, բայց ամեն ինչ անում ենք, որ մինչև տարեվերջ ստորագրվի. Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ է գրել Պուտինին ուղղված նամակում

Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել, այն միշտ կողմնորոշված է ըստ ՀՀ պետական շահերի. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մասնակցեցին Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը

Իշխանափոխությունը Հայաստանում պետք է լինի միայն ընտրությունների միջոցով, հավատում եմ դրան․ Երվանդ Թարվերդյան

Եթե քաղաքապետ ընտրվեմ, իշխանափոխությունը երկրում 10 օրից պակաս կտևի․ Սուրեն Պետրոսյան

Երևանի քաղաքացին այսօր քաղաքականապես բավական գրագետ է, և բավական ծանոթ է մեզ. Երվանդ Թարվերդյան

Հակառուսական լուրջ շարժում իրականացնելով՝ իշխանությունները երկիրը վերածում են ուժային կենտրոնների միջև ռազմաճակատի․ Սեյրան Օհանյան

Հայաստանը չի բանակցում Աղդամի ճանապարհի շուրջ, քննարկումները բացառապես Լաչինի միջանցքի շուրջ են. Արթուր Հովհաննիսյան

Ամառվա մասին մոռացե՛ք. ձմեռային զորակոչին պետք է կին զորակոչիկներ ունենանք. Փաշինյանը՝ Պապիկյանին

Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում և քաջալերում ենք ներգրավվել Բաքվի հետ երկխոսության մեջ․ Փաշինյան
-
12:00 • 24.09.23 Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին
-
17:01 • 22.09.23 Մոսկվան ոչ կոռեկտ դիվանագիտական վարքով երկարաձգում է Փաշինյանի իշխանությունը․ Աբրահամ Գասպարյան
-
14:36 • 22.09.23 Ոստիկանները բերման ենթարկեցին փողոցը փակած քաղաքացիներին
-
14:25 • 22.09.23 Քաշքշուկ՝ ոստիկանների և ցուցարարների միջև
-
14:08 • 22.09.23 Եթե մեր շարժումը հասներ ավարտին, համոզված եմ՝ Արցախի ողբերգական դեպքերը չէին լինի․ Լևոն Քոչարյան
-
14:05 • 22.09.23 Ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է. Մանուկյան
-
14:03 • 22.09.23 Ոստիկանությունը համաչափ ուժ է կիրառում. ՀՀ ոստիկանապետ
-
12:53 • 22.09.23 Նախապատրաստել ենք ավելի քան 40․000 կեցավայր՝ ԼՂ մեր հայրենակիցների համար․ Փաշինյան
-
14:39 • 21.09.23 «Եռաբլուր»-ը՝ սեպտեմբերի 21-ին
-
14:10 • 21.09.23 Եթե Փաշինյանը մաքուր է, թող գա և ասի, որ մեղավոր չի. զինծառայողի մայր
-
14:04 • 21.09.23 Ադրբեջանը ցուցակ է ներկայացրել, հավանաբար ես էլ կարող եմ ցուցակում լինել․ Սեյրան Օհանյան
-
13:53 • 21.09.23 Եվլախում որոշվելու է Արցախի բնակչության ճակատագիրը․ Սեյրան Օհանյան
-
13:47 • 21.09.23 Եկել եք ասեք, որ ծախե՞լ եք Արցախը․ ծնողները ԵԿՄ անդամներին թույլ չտվեցին ծաղկեպսակ դնել
-
13:45 • 21.09.23 Արցախի ՊԲ ն կիսասոված կատաղի դիմադրություն է ցույց տվել․ Աբրահամյան
-
13:44 • 21.09.23 Իմ տեղեկություններով՝ Եվլախի հանդիպումը մեկ ֆորմատով նախատեսված չէ, մի քանի հարթություններով է ընթանալու․ Տիգրան Աբրահամյան
-
13:23 • 21.09.23 Դուք և ձեր նման ոչնչությունները չեն որոշում՝ ով է իշխանությունը. Աղազարյանը՝ լրագրողներին
-
13:16 • 21.09.23 Պետությունն ու իշխանությունը չեք տարբերում․ Հակոբ Ասլանյան
-
12:52 • 21.09.23 Ալմաթայի հռչակագրից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են. Նիկոլ Փաշինյան
-
17:43 • 20.09.23 Ռուսաստանը հիմա Հայաստանում իշխանություն չի փոխի, մենք իրենց համար բեռ ենք․ Արթուր Խաչիկյան
-
20:57 • 19.09.23 Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսօր շատ թույլ է․ Կարեն Վրթանեսյան
-
20:57 • 19.09.23 Հեղաշրջման փորձ չկա, ոչ մի իշխանության տենչ չկա․ Սեյրան Օհանյան
-
20:56 • 19.09.23 Փաշինյանն Արցախի հարցը լուծելուց հետո լուծելու է նաև Հայաստանի հարցը․ Վազգեն Մանուկյան
-
21:49 • 18.09.23 Երևանի քաղաքապետ պետք է ընտրվի Հայկ Մարությանը, տրամաբանությունն այդպես է հուշում․ Էդգար Ղազարյան
-
18:58 • 18.09.23 Wildberries․ հիվանդությո՞ւն, թե՞ նորմա
-
17:54 • 18.09.23 Առաջինը` հայկական սպորտում. To.SportFM-ը դարձել է ՆՈԱ-ի հովանավորը
-
16:13 • 17.09.23 Երևանցիները պետք է հաղթեն, հետևաբար՝ պետք է մասնակցեն․ Մանե Թանդիլյան
-
15:37 • 17.09.23 Գնում ենք իշխանափոխության, պատերազմի և խաղաղության ընտրության միջև ենք․ Անդրանիկ Թևանյան
-
15:35 • 17.09.23 Եթե վարչական ռեսուրս կիրառեինք, ժամը 11-ի դրությամբ մասնակցության 12 տոկոս կունենայինք․ Տիգրան Ավինյան
-
11:47 • 17.09.23 Ամենատարբեր առաջարկներ ու գաղափարներ կան․ Փաշինյանը՝ Էրդողանի առաջարկի մասին
-
11:39 • 17.09.23 Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու, բայց ամեն ինչ անում ենք, որ մինչև տարեվերջ ստորագրվի. Նիկոլ Փաշինյան
-
11:32 • 17.09.23 Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ է գրել Պուտինին ուղղված նամակում
-
11:30 • 17.09.23 Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել, այն միշտ կողմնորոշված է ըստ ՀՀ պետական շահերի. Փաշինյան
-
11:18 • 17.09.23 Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մասնակցեցին Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը
-
13:40 • 16.09.23 Իշխանափոխությունը Հայաստանում պետք է լինի միայն ընտրությունների միջոցով, հավատում եմ դրան․ Երվանդ Թարվերդյան
-
20:50 • 14.09.23 Եթե քաղաքապետ ընտրվեմ, իշխանափոխությունը երկրում 10 օրից պակաս կտևի․ Սուրեն Պետրոսյան
-
15:00 • 14.09.23 Երևանի քաղաքացին այսօր քաղաքականապես բավական գրագետ է, և բավական ծանոթ է մեզ. Երվանդ Թարվերդյան
-
13:16 • 14.09.23 Հակառուսական լուրջ շարժում իրականացնելով՝ իշխանությունները երկիրը վերածում են ուժային կենտրոնների միջև ռազմաճակատի․ Սեյրան Օհանյան
-
13:04 • 14.09.23 Հայաստանը չի բանակցում Աղդամի ճանապարհի շուրջ, քննարկումները բացառապես Լաչինի միջանցքի շուրջ են. Արթուր Հովհաննիսյան
-
12:47 • 14.09.23 Ամառվա մասին մոռացե՛ք. ձմեռային զորակոչին պետք է կին զորակոչիկներ ունենանք. Փաշինյանը՝ Պապիկյանին
-
11:40 • 14.09.23 Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում և քաջալերում ենք ներգրավվել Բաքվի հետ երկխոսության մեջ․ Փաշինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 14:56 • 24/09 Տեղահանված արցախցիների առաջին խումբը ժամանել է Սյունիք. ՍիվիլՆեթ (լուսանկարներ) Տեղահանված արցախցիների առաջին խումբը ժամանել է Սյունիք, հայտնում է տեղում աշխատող՝ ՍիվիլՆեթի լրագրող Արմինե Սիմոնյանը։ Մոտ 40 հոգանոց խումբը հաշվառում է անցնում հումանիտար կայանում։ Իրականացվում է կարիքի գնահատում։ Նրանք
-
Իրադարձային 12:15 • 24/09 Մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ինքն ընտրի՝ անկախությա՞ն, թե՞ ծայրագավառ դառնալու կողմնակից է. Փաշինյան Եթե ԼՂ բնակիչների իրավունքների, անվտանգության երաշխավորմանն ուղղված ջանքերն արդյունք չտան, Կառավարությունը ԼՂ մեր քույրերին ու եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի Հայաստանում Փաշինյան
-
Իրադարձային 14:15 • 24/09 ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է իշխանությունը յուրացնելու դեպք. ձերբակալվել են Ալբերտ Բազեյանն ու ևս 7 հոգի (տեսանյութ) ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության ու ահաբեկչության դեմ պայքարի և քննչական գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվհետախուզական միջոցառումների ու վարութային գոր
-
Իրադարձային 13:46 • 24/09 Իշխանյանը հայտարարել է, թե Արցախի Անվտանգության խորհրդի հայտարարության տեքստին Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել. վարչապետի խոսնակն արձագանքել է Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հայտարարել է, թե Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարության տեքստին Նիկոլ Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել «Երկրի» հարցին ի պատասխան ԱՀ ԱԺ նախագահ, ՀՅԴ Բ
-
Իրադարձային 15:40 • 24/09 Ստեփանակերտում կյանքը շարունակում է ընթանալ խաղաղ հունով. խաղաղապահները տեսանյութ են հրապարակել Ստեփանակերտում կյանքը շարունակում է ընթանալ խաղաղ հունով այս մասին ասվում է ռուս խաղաղապահների զորակազմի թելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ Դրան կից հրապարակվել է նաև համապատասխան տեսանյութ «Ադ
-
Քաղաքականություն 16:37 • 24/09 ՔՊ` 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»`14 մանդատ, «Մայր Հայաստան»` 12 մանդատ, «Հանրապետություն»` 8 մանդատ, «Հանրային ձայն»` 7 մանդատ. ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները Երևանի ավագանու ընտրությունների պարագայում կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, կուսակցությունների դաշինքների դեպքում՝ 6%:
-
Իրադարձային 12:32 • 23/09 Միջազգային առաջնորդները երկակի ստանդարտներ են կիրառում և ընդունում բռնшպետական երկրին՝ արհամարհելով 30 հազար երեխայի ճակատագիրը. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը France24-ին Հիմա ո՞վ է ապահովելու այն մարդկանց իրավունքները, այն մարդկանց, որոնք երբեք չեն եղել Ադրբեջանի կազմում, չեն խոսում ադրբեջաներեն, նորից եմ ասում՝ ինչպե՞ս է լինելու այդ գործընթացը։
-
Իրադարձային 09:48 • 23/09 «Սասունցի Դավիթ» կայարանից «Գործարանային» կայարան ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում․ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի-երկկողմանի երթևեկության Այսինքն ուղևորները «Գարեգին Նժդեհ» կայարանից ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան, իջնում «Սասունցի Դավիթ» կայարանում ապա նույն գծով շարունակում երթևեկությունը դեպի «Բարեկամություն» կայարան։
-
Իրադարձային 22:25 • 23/09 Մոսկվան հույս ունի, որ հայ ժողովուրդն իր պատմությունը կապում է Ռուսաստանի հետ, այլ ոչ թե «օվկիանոսի այն կողմից եկածների». ՌԴ արտգործնախարար Մենք խորապես համոզված ենք, որ հայ ժողովուրդը հիշում է մեր ընդհանուր պատմությունը և իր պատմությունը կապում է Ռուսաստանի և այլ բարեկամ երկրների,
-
Իրադարձային 14:47 • 23/09 Եթե որևէ մեկը կարծում է, թե Արցախում կռիվն ավարտվել է` չարաչար սխալվում է․ այս պահին ընդամենը հրադադար է․ Տիգրան Աբրահամյան Մեծ առումով ահաբեկիչը զենքը գլխներիս դրած անընդհատ սպառնում ու իր անելիքներն է թելադրում ու այս պահին շատ դժվար է այդ գործընթացը բանակցություններ անվանել:
-
Իրադարձային 11:30 • 23/09 Կվաստակե՞նք Արցախից ներողություն խնդրելու իրավունք․ Վահե Հովհաննիսյան Նիկոլն ու իր իշխանությունը չպե՞տք է ներողություն խնդրեն այդ տղերքից։ Այս ամենը սկսվել է Նիկոլի «Արցախն Ադրբեջանի մաս է» հայտարարությունից հետո, ու նրա շրջապատը շարունակել է (և շարունակելու է) նրան «մեծարգո» ասել։
-
Իրադարձային 13:20 • 19/09 Տխրությամբ կարդացի այն, ինչ «դու» ինձ գրել էիր, դու երբեք չէիր ասի այն բառերը, որոնց տակ ստորագրությունդ է դրված. Արոնյանը պատասխանել է ադրբեջանցի Մամեդյարովին Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դիմել է ադրբեջանցի գործընկերոջը՝ գրոսմայստեր Շահրիար Մամեդյարովին՝ մեկնաբանելով վերջինիս գրառումը, որում Արոնյանի հասցեին մեղադրանքներ են հնչեցվել«Իմ նամակը Շահրիար Մամեդյարովին,Բարև, Շահ
-
Իրադարձային 16:11 • 21/09 Բաքվի հայտարարությունը` Եվլախում կայացած հանդիպման արդյունքներով Բաքուն հայտարարությամ է հանդես եկել Եվլախում Արցախի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման արդյունքներով Դրանում նշվում է, որ կառուցողական և դրական մթնոլորտում կայացած հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի Սահմանադրության
-
Իրադարձային 16:51 • 19/09 Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում. Մեդվեդևը ենթադրաբար Փաշինյանին ուղղված գրառում է արել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը թելեգրամյան ալիքում գրառում է արել՝ ենբթադրաբար ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին«Մի անգամ եղբայրական երկրից իմ գործընկերներից մեկն ինձ ասաց &laqu
-
Իրադարձային 17:36 • 21/09 Պեսկովն ասել է՝ արդյոք Ռուսաստանը կարո՞ղ է ընդունել տարհանված արցախցիներին Ռուս խաղաղապահները ջանքեր են գործադրել՝ օգնելու Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հեռանալ վտանգավոր տարածքներից։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 10:56 • 21/09 Մեր երեխաներին վերջապես պետք է ազատ, անկախ և խաղաղ Հայաստան ժառանգենք. Ալեն Սիմոնյան Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 32րդ տարեդարձը՝ ապրելով մեր պատմության ամենածանր ժամանակահատվածներից մեկը Մեր երկիրը, պետականությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնա
-
Իրադարձային 10:23 • 18/09 Լաչինի միջանցքով դեպի Ստեփանակերտ է շարժվում ԿԽՄԿ 2-րդ շարասյունը. ռուս խաղաղապահներ (լուսանկարներ) Ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ առաջին բեռնատարներն անցել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով և այժմ գտնվում են Ստեփանակերտում. ներկայում բեռնաթափումէ իրականացվում Կրամիր խաչի միջազգային կոմիտեի պահեստում. այս մասին թելեգրամյան ալիքում հայտնել են ռուս խաղաղապահները:
-
Իրադարձային 13:49 • 22/09 Ես հայերին բողոքի ակցիաների կոչ չեմ անում. Մարգարիտա Սիմոնյանը պարզաբանել է Ռուսական Russia Today լրատվամիջոցի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանն անդրադարձել է լրատվամիջոցներում և թելեգրամյան ալիքներում տարածված տեղեկությանն առ այն, որ նա հայերին բողոքի ակցիաներին ամսնակցելու կոչ է արել«Ես հայեր
Տնտեսություն
-
17:37 • 13.09.23 15 րոպե և Գլոբբինգի հետ մաքսային գործընթացներն ավարտված են
Սպորտ
-
20:38 • 24.09.23 Թիկնիզյանի գոլը հաղթանակ է պարգևում Լոկոմոտիվին Զենիթի դեմ խաղում
-
17:30 • 24.09.23 Մարիամ Մկրտչյանը շախմատի Մ20 տարեկանների առաջնության առաջատարն է
-
17:17 • 24.09.23 Ինտերը հյուրընկալվելիս հաղթեց Էմպոլիին, Մխիթարյանը մասնակցեց խաղին
Մամուլի տեսություն
-
10:47 • 23.09.23 Ինչ ունեցվածք է հայտարարագրել դատավոր Կարեն Ֆարխոյանը․ «Ժողովուրդ»
-
10:10 • 23.09.23 Բոլոր ոստիկանները պարգևավճարներ են ստացել. «Ժողովուրդ»
Իրադարձային
-
22:48 • 24.09.23 22:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1,050 անձ
-
22:44 • 24.09.23 Վաղը ժամը 07:00-ից Երևանի մետրոն կաշխատի