Հիմա շատ բան կախված կլինի Արթուր Վանեցյանից, Դավիթ Տոնոյանից, Զոհրաբ Մնացականյանից․ Կարեն Բեքարյանը՝ Փաշինյանի և «Սասնա ծռերի» հանդիպման մասին

13:34 • 06.09.19

Հասարակական, քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչների հանդիպմանը։

Հիշեցնենք, որ երեկ Կառավարությունում կայացել էր Նիկոլ Փաշինյանի և «Սասնա ծռերի» ղեկավար կազմի հանդիպումը։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Սասնա Ծռերի հետ երեկվա հանդիպումով Նիկոլ Փաշինյանն սկսեց շաաատ վտանգավոր մեծ խաղ:

Հայաստանի համար վտանգավոր:

Հիմա արդեն շատ բան կախված կլինի Արթուր Վանեցյանից, Դավիթ Տոնոյանից և Զոհրաբ Մնացականյանից` այս կառավարության եզակի պետական գործիչներից:

Աստված պահի մեր երկիրը»: