ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել  «Ուկրաինայի արդարադատության վրա ազդելու» Թրամփի փորձերի գործով

23:43 • 09.09.19

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում հայտարարել են հետաքննություն սկսելու մասին՝ կապված այն հրապարակումների հետ, որ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա փաստաբան Ռուդի Ջուլիանին փորձել են ազդել Ուկրաինայի կառավարության վրա, գրում է Indipendent-ը։

Հետաքննությունը, ըստ հաղորդման, երկուշաբթի սկսել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք կոմիտեները։ Հետախուզության գծով ՝ Ադամ Շիֆը և վերահսկողության և բարեփոխումների հարցերով՝ Իլիա Քամինգսը Սպիտակ տուն և Պետդեպարտամենտ ուղարկված համատեղ նամակներում պահանջել են իրենց տրամադրել գրառումներ, որոնք վերաբերում են Թրամփի և Ջուլիանիի՝ Ուկրաինայի արդարադատության համակարգը մանիպուլյացիայի ենթարկելու փորձերին:

Խորհրդարանականների կարծիքով ՝ ենթադրյալ մանիպուլյացիայի նպատակը քաղաքական ընդդիմախոսին՝ Ջո Բայդենին վարկաբեկելն է։

«Այս նախնական հարցումները համակողմանի հետաքննության առաջին քայլն են», - ասված է հաղորդագրության մեջ:

Հետաքննության մասին լուրերի ֆոնին մամուլում մի շարք տեղեկությունն են հայտնվել առ այն, որ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին, որը Թրամփի իրավական հարցերով խորհրդատուն է, ճնշում է գործադրում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա, որպեսզի բացվի հանրապետականների հայցերի քննությունը առ այն, որ Ջո Բայդենն անարդարությունների է դիմել որդուն՝ Հանթերին գործարար հարաբերություններում օգնելու համար։

Աղբյուրի հաղորդմամբ՝  Ջուլիանին այս գործով կապ է պահպանում Կիևի դատախազների հետ, որոնք նշանակվել են Զելենսկու նախորդների կողմից։

Օգոստոսի վերջին CNN հեռուստաալիքը հաղորդել էր, որ Ջուլիանին հուլիսին հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու օգնական Անդրեյ Երմակի հետ Իսպանիայում, որպեսզի քննարկի ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենի հնարավոր ազդեցությունն Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի` 2016 թվականի պաշտոնաթողության վրա:

Բայդենի որդին՝ Հանթերը, ընդգրկված էր Ուկրաինայում խոշորագույն մասնավոր գազային ընկերություններից մեկի՝ Burisma Group-ի տնօրենների խորհրդի կազմում։  ԱՄՆ-ի փոխնախագահ Բայդենը 2016 թվականին Կիևից պահանջել էր հակակոռուպցիոն խիստ քաղաքականություն վարել և այդ արշավի շրջանակներում կոչ էր արել պաշտոնաթող անել այն ժամանակ գործող գլխավոր դատախազին, որը նաև հետաքննում էր Burisma-ի գործունեությունը:

 

ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել  «Ուկրաինայի արդարադատության վրա ազդելու» Թրամփի փորձերի գործով