Դատարանի մոտ գրանցված միջադեպով 3 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, 1-ը՝ հրավիրվել ոստիկանություն. Է. Ջանոյան

19:45 • 12.09.19

Շենգավիթի դատարանի մոտ գրանցված միջադեպով երեք քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, մեկ քաղաքացի հրավիրվել է ոստիկանություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Հիշեցնենք, որ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո  դատարանի բակում լարված իրավիճակ էր ստեղծվել:  Քոչարյանի աջակիցներին, այդ թվում և Արամ Հարությունյանին ոստիկանությունը բերման է ենթարկել: Քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունն էլ վատացել է, և նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։