Սաուդյան Արաբիայում այրվում է աշխարհի ամենամեծ նավթավերամշակման գործարաններից մեկը (տեսանյութ)

11:11 • 14.09.19

Սաուդյան Արաբիայում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավթավերամշակման երկու գործարանում, գրում է РИА Новости-ն` հղում անելով տեղական իշխանություններին:

Հրդեհներից մեկը բռնկվել է երկրի արևելքում գտնվող Աբկայք քաղաքի նավթահորի մոտակայքում տեղակայված նավթավերամշակման գործարանում, որը համարվում է աշխարհում նավթավերամշակման ամենախոշոր գործարաններից մեկը, մյուսը` Խուրայսում, որը գտնվում է մայրաքաղաք Էր Ռիադից արևելք ընկած հատվածում:

Նավթավերամշակման երկու գործարաններն էլ պատկանում են Saudi Aramco պետական ընկերությանը:

Տեղական հեռուստաալիքի լրագրողներից մեկը սիրողական տեսախցիկով Twitter-յան իր էջում է հրապարակել հրդեհի տեսարանի մի փոքր հատված.