Դևիդ Բեքհեմն իր չորս երեխաների հետ ներկա է գտնվել Վիկտորյա Բեքհեմի նորաձևության ցուցադրությանը

23:30 • 16.09.19

Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը իր չորս երեխաների՝ Ռոմեոի, Բրուքլինի, Քրուզի ու Հարփերի հետ ներկա է գտնվել կնոջ՝ Վիկտորյա Բեքհեմի նորաձևության ցուցադրությանը։

Վիկտորյա Բեքհեմը Լոնդոնի նորաձևության շաբաթվա շրջանակում կայացած ցուցադրության ընթացքում ներկայացրել է իր գարուն/ամառ 2020 հավաքածուն։

«Մենք այնքան հպարտ ենք քեզնով»,- Instagram-ում գրել է ֆուտբոլիստը և երեխաների հետ լուսանկար տեղադրել։