Աֆղանստանի նախագահի հանրահավաքի ժամանակ պայթյուն է որոտացել. զոհվել է 24 մարդ, 31-ը վիրավորվել է

13:11 • 17.09.19

Աֆղանստանի Փարվան նահանգում՝ նախագահ Աշրաֆ Ղանիի նախընտրական հանրահավաքի վայրի մոտ, երեքշաբթի երկու պայթյուն է որոտացել, որի հետևանքով ավելի քան 24 մարդ է զոհվել, 31-ը վիրավորվել է, Twitter-ում հաղորդել է 1TVNewsAF հեռուստաալիքը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ պայթուցիկ սարքերը որոտացել են մինչ նախագահի ելույթը: Նախագահը, ըստ հաղորդման, չի տուժել:

Դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: