Քրիստինա Ագիլերան Լոնդոնի նորաձևության շաբաթվա շրջանակում կազմակերպված երեկույթին ներկայացել է արծաթագույն վերարկուով և թևքերը փետուրներով եզերված զգեստով (լուսանկարներ)
Ամերիկացի հանրահայտ երգչուհի Քրիստինա Ագիլերան Լոնդոնի նորաձևության շաբաթվա շրջանակում կազմակերպված երեկույթին ներկայացել է արծաթագույն վերարկուով և փետուրներով եզերված զգեստով, գրում է Daily Mail-ը:
Թևքերը փետուրներով եզերված զգեստի և արծաթագույն վերարկուի հետ երգչուհին կրել է սև կաշվե երկարաճիտ կոշիկներ և համապատասխան պայուսակ:
Ագիլերան իր տեսքն ամբողջացրել է արծաթագույն ականջօղերով և նուրբ դիմահարդարմամբ:














