«Դա նաև մորս երազանքն է». Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ ամուսնության մասին (տեսանյութ)

16:08 • 17.09.19

«Բարի լույս, Բրիտանիա» հաղորդմանը տված հարցազրույցում հանրահայտ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, որ պատրաստվում է ամուսնանալ ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ, ինչպես նաև խոստովանել է, որ դա իր մոր երազանքն է, գրում է Daily Mail-ը:

«Նա ինձ այնքան է օգնել: Անխոս, ես սիրահարված եմ նրան»,- Փիրս Մորգանի հետ զրույցում ասել է Ռոնալդուն՝ պատասխանելով ընկերուհու հետ ամուսնության վերաբերյալ հարցին և հավելել, որ մի օր անպայման կամուսնանա Ռոդրիգեսի հետ:

«Դա նաև մորս երազանքն է»,- հայտնել է ֆուտբոլիստը և հավելել. «Նա (Ռոդրիգեսը) իմ ընկերն է: Ես նրա առջև բացել եմ սիրտս, ու նա նույնն է արել»:

Միևնույն հարցազրույցի ընթացքում Կրիշտիանու Ռոնալդուին ցուցադրել են հանգուցյալ հոր մասնակցությամբ տեսանյութ, որը դիտելիս ֆուտբոլիստը չի կարողացել զսպել արցունքները։

Հարցազրույցի ընթացքում հաղորդավարը Ռոնալդուին 2004 թվականին՝ հոր մահից մեկ տարի առաջ արված և միայն վերջերս բացահայտված կադրեր է ցույց տվել, որտեղ ֆուտբոլիստի հայրը հպարտությամբ նորվեգական մամուլին պատմում է Ռոնալդուի ձեռքբերումների մասին:

«Երբեք չէի տեսել այս կադրերը»,- արտասվելով հայտնել է ֆուտբոլիստը։

Մորգանի այն հարցին, թե ինչն է նրան այսպիսի հուզականությամբ լցնում, ֆուտբոլիստը պատասխանել է․ «Այն, որ հայրս չի տեսնում իմ հաջողությունները»։

«Ընտանիքս, մայրս, եղբայրներս, նույնիսկ ավագ որդիս, բացի հորիցս․․․ Նա չհասցրեց տեսնել»,- հայտնել է «Յուվենտուս»-ի աստղը և խոստովանել․ «Ես իմ հորը մինչև վերջ չեմ ճանաչել։ Նա հարբեցող էր։ Նրա հետ երբեք իրական զրույց չեմ ունեցել»։

 

Family fun: The football ace, 34, and the former shop assistant, 25, have been dating since 2016 and it seems he is very confident in their union as he made the gushing vow

Her dream: The star is famously close to his mother and admits it's her dream for the couple to wed (pictured with his mum and son in 2015)