Ես շատ եմ ճամփորդել Հայաստանում, բայց զգում եմ, որ դեռ շատ բան կա բացահայտելու. Ջուդիթ Ֆարնուորթ (տեսանյութ)
«Հարցազրույց դեսպանի հետ» հաղորդումն այս անգամ հյուրընկալվել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայրում:
Դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ զրույցում անդրադարձ է կատարվել ՀՀ-ում ՄԹ դեսպանության իրականացրած նախագծերին, որոնց միջոցով փորձ է արվում նպաստել տնտեսական բարեփոխումներին, բարելավել ներդրումային միջավայրը, նաև խթանել կանանց ձեռներեցությունը:
Զրույցի ընթացքում դեսպան Ֆարնուորթը խոսել է Բրեքզիթի գործընթացի, ՄԹ-ում թագավորական ընտանիքի, թագուհու դերի և նրան տրված լիազորությունների մասին:
Անդրադառնալով ՄԹ-ում թանգարաններին՝ դեսպանը նշել է, որ հիմա թանգարաններն իսկապես համապատասխանում են 21-րդ դարի պահանջներին, ինտերակտիվ են, ձևավորված են այնպես, որ միաժամանակ ապահովում են երիտասարդների ժամանցը և կրթում նրանց: Դեսպան Ֆարնուորթը պատմել է նաև, թե որոնք են երաժշտության, գրականության, ֆիլմարտադրության ոլորտում իր նախընտրելի գործերը:
Անդրադառնալով կրթական ծրագրերին՝ ՄԹ դեսպանը նշել է. «Որպես դեսպանատուն՝ մենք առաջարկում ենք կրթաթոշակային ծրագիր երիտասարդ հայերի համար, որ ուզում են սովորել մագիստրոսական աստիճան ստանալու համար»: Զբոսաշրջությանն անդրադառնալով՝ նա ընդգծել է, որ Լոնդոնը չի ներկայացնում ամբողջ Միացյալ Թագավորությունը, ինչպես Երևանը՝ Հայաստանի դեպքում: «Իմ խորհուրդն է մարդկանց՝ այցելել ՄԹ-ի տարբեր քաղաքներ ու նաև անպայման հայտնվել բնության գրկում»:
Դեսպան Ֆարնուորթն ամփոփել է զրույցը՝ ֆուտբոլին, խոհանոցին նաև Հայաստանում իր նախընտրելի վայրերին անդրադարձով:
Մանրամասները՝ տեսանյութում:










