Էրդողանը թուզ է հյուրասիրել Պուտինին և Ռոհանիին

20:01 • 17.09.19

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 16-ին կայացած եռակողմ հանդիպման ավարտին կարճատև առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Հասան Ռոհանիի հետ:

Զրույցի ընթացքում Էրդողանն իր ռուս և իրանցի պաշտոնակիցներին Թուրքիայում աճեցված թուզ է հյուրասիրել: Համապատասխան լուսանկարները թուրք առաջնորդն այսօր հրապարակել է իր թվիթերյան էջում:

Հիշեցնենք, որ նախօրեին Անկարայում կայացած եռակողմ գագաթնաժողովում կողմերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկման ժամանակ հայտարարել է Սիրիան ազդեցության ոլորտների բաժանելու անթույլատրելիության մասին: