Թուրքիայում դատում են «իսլամական ֆեմինիզմի» առաջնորդ Ադնան Օքթարին (լուսանկարներ)

13:50 • 17.09.19

Թուրքիայում այսօր սկսվում է «իսլամական ֆեմինիստական աղանդի» առաջնորդ Ադնան Օքթարի դեմ քրեական գործով դատավարությունը:

Մեղադրանքներ են առաջադրվել «Ադնան Օքթարի համայնքի» 226 անդամի, այդ թվում՝ առաջնորդին:

Նրանց դեմ մեղադրանքներ են առաջադրվել 24 տարբեր հոդվածներով՝ «սեռական բռնության», «հանցանք իրականացնելու նպատակով կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու» և այլն, հայտնում է haber.sol.org.tr-ն:

Նշենք, որ «իսլամական քարոզիչը» շատ հակասական ձևով է ընկալվում այդ երկրի հասարակությունում:

Ադնան Օքթարը վարել է հեռուստատեսային հաղորդումներ, որոնց մասնակցել են իր կազմակերպության անդամ կանայք, որոնց «կատուներ» են կոչել: Այդ հեռուստատեսային հաղորդումների ժամանակ հաճախ արծարծվել են տարատեսակ՝ հասարակության ընկալումների համար հակասական թեմաներ: Նա նաև մի քանի գրքի հեղինակ է:

Թուրքիայում երկար տարիներ գործող «իսլամական ֆեմինիստական աղանդի» առաջնորդը եղել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության, ինչպես նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակիցը, և իր «համայնքը» նախկինում որևէ խնդիր չի ունեցել: