ԱՄՆ-ում երկու աշակերտի բռնաբարած ուսուցչուհուն դատապարտել են 22 տարվա ազատազրկման

05:16 • 18.09.19

ԱՄՆ-ի Չիկագո քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկում աշխատող ուսուցչուհի Լինդսի Անդերսոնը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման` իր աշակերտներից երկուսին բռնաբարելու համար: Այս մասին տեղեկացնում է Metro-ն:

Տղաներից մեկին վատ պահվածքի համար հեռացրել էին դպրոցից, և ուսուցչուհին որոշել է «պատժել» նրան: Սկզբում նա 14-ամյա տղային սիրաշահել է, հետո մի քանի անգամ բռնաբարել:

Տուժողներից մյուսին նա ճանապարհել էր դպրոցից տուն: 15-ամյա տղան ծնողներին պատմել է, որ ուսուցչուհին իրեն նվերներ է խոստացել, հետո տարել է անտառ, թմրանյութ տվել և բռնաբարել: Մանկապիղծը խոստովանել է իր մեղքը: