«Ձեր դատարկ խոսքերով դուք գողացել եք իմ երազանքներն ու մանկությունը». ՄԱԿ-ի գագաթնաժողովում 16-ամյա աշակերտուհին հուզիչ ելույթ է ունեցել առաջնորդների առաջ. Թրամփն արձագանքել է (տեսանյութ)

14:26 • 24.09.19

Շվեդ ակտիվիստուհի, 16-ամյա Գրետա Տունբերգը, որը համաշխարհային էկոլոգիական շարժման առաջնորդն է դարձել, ելույթ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների առաջ, որոնք հավաքվել են ՄԱԿ-ի կլիմայի հարցերին նվիրված գագաթնաժողովում, գրում է The Guardian-ը:

«Այս ամենը սխալ է: Ես այստեղ չպետք է լինեի: Ես պետք է դպրոցում լինեի՝ օվկիանոսի մյուս կողմում»,- հայտնել է 16-ամյա ակտիվիստն աշխարհի առաջնորդներին ուղղված հուզական ուղերձում:

Տունբերգը մեղադրել է պաշտոնյաներին՝ կլիմայական ճգնաժամը կանխելու համար անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու և գիտական փաստերն արհամարհելու համար, որոնք հաստատում են վերահաս էկոլոգիական աղետը:

«Ձեր դատարկ խոսքերով դուք գողացել եք իմ երազանքներն ու իմ մանկությունը: Մարդիկ տառապում են, մարդիկ մահանում են, էկոհամակարգերը ոչնչացվում են: Մենք զանգվածային ոչնչացման շեմին ենք, իսկ դուք միայն կարող եք խոսել փողերի և հավերժական տնտեսական աճի վերաբերյալ հեքիաթների մասին: Ինչպե՞ս եք համարձակվում»,- հայտնել է դեռահաս ակտիվիստը:

Տունբերգը հավելել է, որ ապագա սերունդներն ակնդետ հետևում են առաջնորդներին, և եթե նրանք ձախողեն, կարող են չակնկալել իրենց ներողամտությունը:

«Մենք թույլ չենք տա շրջանցել այս հարցը»,- ասել է ակտիվիստը:

Գրետան 15 այլ ակտիվիստների հետ միասին բողոք է ներկայացրել ՄԱԿ: Փաստաթղթում ակտիվիստները հայտարարում են, որ կլիմայի պահպանման ոլորտում իրենց անգործությամբ համաշխարհային առաջնորդները խախտում են երեխաների իրավունքները:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մամուլին գագաթնաժողովից առաջ հայտնել էր. «Մեզ ժամանակ չի մնացել: Մենք պարտվում ենք կլիմայի փոփոխության դեմ պայքարում»:

Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեգնական գրառմամբ «ծաղրել» է աշակերտուհուն:

«Շատ ուրախ աղջնակ է երևում, որն անհամբերությամբ սպասում է պայծառ ու գեղեցիկ ապագային: Ուստի հաճելի էր հանդիպել նրան»,- Twitter-ում գրել է Թրամփը:

 

The environmental activist choked on tears while speaking at the United Nations Climate Summit on Monday, where she thundered against leaders for stealing her generation's future

Environment activist Greta Thunberg made a fiery appearance at the United Nations Climate Summit on Monday where she glared at Donald Trump when he walked into the UN headquarters in front of her

The 16-year-old called out the leaders gathered there saying: 'I shouldn't be up here. I should be back in school. You have stolen my dreams and childhood'

Monday's UN Summit sought to get nations to agree to a plan of action to curb the rising number of global emissions that contribute to global warming. Thunberg pictured right on stage with UN Secretary-General Antonio Guterres (far left)

Monday's impassioned speech was a rare display of Thunberg's anger towards international delegates for their relaxed stance on climate change

Thunberg spoke at the Climate action Summit at the United Nations on Monday