«Արմավիր» ՔԿՀ-ում զանգվածային անհնազանդություն է. 51 ազատազրկված հացադուլ է հայտարարել

18:05 • 24.09.19

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում զանգվածային անհնազանդություն է սկսվել: Tert.am-ի տեղեկություններով՝ «Արմավիր» ՔԿՀ-ի 51 ազատազրկված անձ հացադուլ է սկսել:

Աղբյուրը պատմեց, որ պատճառը քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գերասիմ Գևորգյանի որոշումն է:

«Առանց այդ որոշման էլ դատապարտյալները բազմաթիվ խնդիրներ ունեն, հիմա ևս մեկն է ավելացել: Գերասիմ Գևորգյանը որոշել է, որ տեղամասերի փոփոխություն իրականացվի և 21 ազատազրկված անձի որոշել են տեղափոխել այլ տեղամաս»,-ասաց աղբյուրը:

Ավելի ուշ Tert.am-ի աղբյուրը հայտնեց, որ ՔԿՀ աշխատակազմը բանակցել է իրենց հետ և հայտնել, որ կքննարկի հարցը, ինչից հետո հացադուլը դադարեցրել են։