Սեուլում բժիշկները սխալմամբ ընդհատել են պլանային ստուգման եկած կնոջ հղիությունը

15:08 • 25.09.19

Սեուլում բժիշկները սխալմամբ ընդհատել են պլանային ստուգման եկած կնոջ հղիությունը, հայտնում է CNN հեռուստաալիքը:

Բուժհաստատությունում բժիշկները շփոթել են երկու կանանց բժշկական քարտերը: Երբ 6-շաբաթական հղի կինը եկել է պլանային ստուգման, նրան ընդհանուր անզգայացման են ենթարկել:   

Հաղրդվում է, որ ո՛չ բժիշկները, ո՛չ բուժքույրերը գործողությունից առաջ չեն ճշտել հիվանդի անունը: Իսկ երբ կինը գիտակցության է եկել, ապա պարզվել է, որ նրա հղիությունն ընդհատել են:

Բուժհաստատության աշխատակիցներն ընդունել են իրենց մեղքը, նրանք մեղադրվում են անփութության համար:

Միևնույն ժամանակ նշվում է, որ համաձայն երկրում գործող օրենքի՝ երկրում հղիության արհեստական ընդհատումներն արգելված են և պատժվում են մինչև 1 տարի ազատազրկմամբ: