Երբևիցե միրգ և բանջարեղեն չկերած բրիտանուհուն կուրանալու վտանգ է սպառնում
Մեծ Բրիտանիայի Նորվիչ քաղաքի բնակչուհին, որը տարիներ շարունակ խուսափել է միրգ և բանջարեղեն ուտելուց, կուրանալու վտանգ է սպառնում: Այդ մասին Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 25-ամյա Ջեյդ Յանգմենը երեք տարեկանից տառապում է հոգեկան հիվանդությամբ, ինչը նրան ստիպել է հրաժարվել որոշ կերակուրներից: Նա գրեթե ոչինչ չի ուտում, բայց պիցցայից, մակարոնից, չիպսից և հավի մսից:
Աղջկա խոսքով՝ բանջարեղենի և մրգերի միայն տեսքն արդեն իր մոտ սրտխառնոց է առաջացնում: «Ես հասկանում եմ, որ եթե ուտեմ, ինձ ոչինչ չի պատահի, նույնիսկ կարող է հաճելի լինել, սակայն ես պարզապես չեմ կարողանում դրանք բերանս տանել»,- ասել է նա: «Փորձեցի ստիպել ինձ, բայց չի ստացվում»:
Հիվանդությունը հաղթահարելու համար երիտասարդ աղջիկը երկար ժամանակ այցելել է հոգեթերապևտների մոտ, սակայն անարդյունք: «Յուրօրինակ դիետայի» պատճառով նա չի ստանում անհրաժեշտ վիտամիններ: Բժիշկները ենթադրում են, որ այդ վիճակը կարող է տեսողության կորստի բերել:










