ԱՄՆ Կոնգրեսը սկսում է Դոնալդ Թրամփին իմպիչմենտ հայտարարելու գործընթաց

03:18 • 25.09.19

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սկսում է նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացը: Այդ մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, հաղորդում է ТАСС-ը:

«Այսօր ես հայտարարում եմ, որ Ներկայացուցիչների պալատն իմպիչմենտի գործընթացի շրջանակում պաշտոնական հետաքննություն է սկսում: Ես վեց հանձնաժողովներին հանձնարարում եմ սկսել իրենց սեփական հետաքննությունը», - ասել է Փելոսին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Ներկայացուցիչների պալատի կողմից իմպիչմենտ հայտարարելու նախաձեռնությանը:

«ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հայտարարությունը՝  նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու վերաբերյալ, փչացնում է երկրի ղեկավարի համար կարևոր նշանակություն ունեցող օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Համապատասխան հաղորդագրությունը հրապարակել է Թրամփի Twitter-ի էջում:

«ՄԱԿ-ում այդքան կարևոր օր է, այդքան աշխատանք և այդքան նվաճումներ, և դեմոկրատները միտումնավոր փչացրեցին և վարկաբեկեցին այն «վհուկների որսի» մասին հերթական անիմաստ սենսացիայով: Դա այնքան վատ է մեր երկրի համար», - գրել է Սպիտակ տան ղեկավարը:

Մինչև օրս ԱՄՆ-ի պատմության մեձ պետության ղեկավարի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց է իրականացվել ընդամենը երեք անգամ: Դրա գործարկումը ամենևին չի նշանակում, որ Թրամփը հեռացվելու է պաշտոնից: