Լեդի Գագայի թվիթերյան գրառումը մտահոգել է երկրպագուներին
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան թվիթերյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ նախատեսում է իր նոր ալբոմը ADELE անվանել, ինչը զարմացրել է երգչուհու երկրպագուներին, հաղորդում է РИА Новости-ն:
I’m calling my next album ADELE.
— Lady Gaga (@ladygaga) 1 октября 2019 г.
Ըստ աղբյուրի՝ Գագայի հետևորդներից շատերը հարցրել են՝ դա կատակ է, թե ոչ:
«Լո՞ւրջ…», - հարցրել են թվիթերի օգտատերերը երգչուհուն:
Հետևորդներից մեկը ենթադրել է, որ Գագան ամենևին նկատի չի ունեցել «Գրեմմիի» մրցանակակիր, երգչուհի Ադելին, այլ՝ հնարավոր է նույն անվամբ մեկ այլ անձի:
Լեդի Գագան դեռ չի արձագանքել մեկնաբանություններին:
Աղբյուրը նշում է, որ երգչուհին նախկինում երբևէ չի աշխատել Ադելի հետ: Առավելագույնը, որ երգչուհիները միասին արել են, լուսանկարվելն է աստղային երեկույթների ժամանակ:
Լեդի Գագայի վեցերորդ ալբոմի լույսընծայման մասին հայտնի էր դարձել դեռ այս տարվա գարնանը: Եվ միայն վերջերս նա ինքը հաստատեց, որ ձայնագրում է նոր ալբոմ:










