Շոտլանդիայում ծնողներին արգելվել է հարվածել երեխաներին

00:25 • 04.10.19

Շոտլանդիան տարածաշրջանում դարձել է առաջին երկիրը, որտեղ ծնողներին արգելվել է հարվածել երեխաներին: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:

Ըստ քվեարկության արդյունքների, հինգշաբթի օրը համապատասխան օրինագծին աջակցել են շրջանի խորհրդարանի 80 անդամներ, դեմ են եղել 29-ը: Օրինագիծն ուժի մեջ կմտնի հրամանն ստորագրելուց մեկ տարի հետո:

Մեծ Բրիտանիայի մյուս երկրներում ծնողներին թույլատրվում է «որոշակի սահմաններում» հարվածել երեխաներին` դաստիարակչական նպատակներով: Դպրոցներում ֆիզիկական ուժի կիրառումն արգելված է:

Օրինագծի կողմնակիցները երեխաների նկատմամբ ցանկացած ուժի կիրառումը նրանց նկատմամբ համարում են խոցելի, քանի որ մեծերն այդ առումով պաշտպանված են և նրանց համար կա օրենք: Դեմ արտահայտվողները կարծում են, որ օրինագծի պատճառով շատ ծնողներ կպատժվեն միայն այն բանի համար, որ իրենց երեխաներին ուզում են սովորեցնել լինել կարգապահ: