Բրիտանուհին իր հարսանիքին տոնական մատնահարդարում անելու համար օգտագործել է հոր աճյունամոխիրը

23:55 • 06.10.19

Մեծ Բրիտանիայում ամուսնացող աղջիկը հարսանիքի օրը եղունգների հարդարման և երկարացման համար օգտագործել է հանգուցյալ հոր աճյունամոխիրը:

Ինչպես հաղորդում է Unilad-ը, 26-ամյա Շառլոտա Ուոլթոնը միշտ երազել է, որ հայրն ուղեկցի իրեն դեպի հարսանեկան խորանը, սակայն վերջինս մահացել է քաղցկեղից հանդիսությունից մի քանի ամիս առաջ:

Դրանից հետո Շառլոտայի զարմուհին առաջարկել է իրեն մատների հարդարանքում օգտագործել աճյունամոխրի մի մասը: Հարսնացուին այդ միտքը դուր է եկել: Նրա խոսքով՝ հարսանյաց արարողության ժամանակ նրա մոտ այնպիսի զգացողություն էր, ասես հայրը բռնել է իր ձեռքից՝ ուղեկցելով դեպի խորան:  

Նշվում է, որ բրիտանուհին հարսանիքից հետո պահել է եղունգներն ու կախել դրանք տանը: