Բրիտանուհին նիհարել է ավելի քան 100 կգ հրշեջ-փրկարար դառնալու համար
Անգլիայի Քորնուոլ կոմսության 32-ամյա բնակչուհի Էբի Հոլիոուքը մշտապես ցանկացել է մարդկային կյանքեր փրկել, սակայն նրան միշտ խանգարել են ընտանեկան հոգսերը, երեխաների դաստիարակությունն ու ավելորդ քաշը:
Ինչպես ներկայացնում է Life.ru-ն, օրերից մի օր կանգնելով լուրջ փոփոխությունների ճանապարհին՝ բրիտանուհին դիմել է տեղի հրշեջ ծառայությանը, սակայն չի կարողացել անցնել ֆիզիկական պատրաստվածության քննությունը:
Էբին սկսել է առողջ սննդակարգով սննվել և մարզասրահ այցելել: Նա երեք ամիսը մեկ քննական վարժանքներ էր հանձնում՝ ամեն անգամ բարելավելով արդյունքները: Երկու տարի անց Էբին նիհարել է 101.5 կգ-ով՝ կշռելով 63.5 կգ:
Էբին կարողացել է կատարել իր մանկության երազանքն ու աշխատանքի ընդունվել հրշեջ ծառայությունում: Այդ երազանքը նրա մոտ ձևավորվել էր, երբ դեռ շատ փոքր էր և ցանկանում էր ընդօրինակել փրկարար հայրիկին:










