Հայտնի է դարձել, թե ինչպես է Պուտինն անցկացրել հանգստյան օրերը տարեդարձին ընդառաջ

22:32 • 06.10.19

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանգստյան օրերն անցկացրել է սիբիրյան տայգայում, որտեղ վայելել է աշնանային բնությունը:

Ինչպես փոխանցում է Life.ru-ն, այս մասին հայտնել է ՌԴ ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Նախագահը Սիբիրում է եղել, տայգայում: Նա վայելում է աշնանային տայգայի բնությունը», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Կրեմլն ավելի ուշ լուսանկարներ և տեսանյութ կհրապարակի Պուտինի հանգստից:

Նշենք, որ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին նշում է 67-ամյակը: Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները հայտնել էին, թե ինչպես է նա պատրաստվում նշել տարեդարձը: Հաղորդվում էր, որ ծննդյան օրը ՌԴ նախագահը կնշի բնության գրքում հարազատների հետ: