Victoria’s Secret-ն առաջին անգամ աշխատանքի է հրավիրել գեր մոդելի (լուսանկարներ)

23:19 • 08.10.19

Victoria’s Secret հայտնի ընկերությունն առաջին անգամ աշխատանքի է հրավիրել plus size մոդելի: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել է ինքը մոդելը՝ Ալի Թեյթ Քաթլերը:

Մոդելը կրում է XL չափսի հագուստ: Ապրանքանիշը, որ մինչ օրս համագործակցել է բացառապես բարեկազմ մոդելների հետ, Քաթլերի հետ աշխատանքը սկսել է Bluebella լոնդոնյան ապրանքանիշի հետ համագործակցության շրջանակներում:

Ընկերությունը սպիտակեղենի հավաքածուներ է թողարկում տարբեր չափսեր ունեցող կանանց համար:

Քաթլերը ներկայացրել է Victoria’s Secret-ի նկարահանումներից ստացված առաջին կադրերը՝ գրելով, որ դարձել է ապրանքանիշի առաջին մոդելը, որը 14-րդ համարի հագուստ է կրում: