Ավտոներկրողներ, տուրօպերատորներից տուժած քաղաքացիներ, սևազգեստ մայրեր, զոհված ազատամարտիկների հարազատներ․ Կառավարության դիմաց բողոքի ակցիաներ էին (տեսանյութ)

10:30 • 10.10.19

Կառավարության դիմաց բողոքի մի քանի ակցիաներ են տեղի ունենում: Այստեղ են  հավաքվել տուրիստական գործակալություններից տուժած քաղաքացիները, որոնց մինչ օրս չեն վերադարձրել իրենց գումարները:

Ինչպես ամեն հինգշաբթի՝ այստեղ են նաև սևազգեստ մայրերը, որոնք պահանջում են խաղաղ պայմաններում զոհված իրենց որդիների մահվան հանգամանքների արդար քննություն և բացահայտում: Ակցիա են իրականացնում նաև զոհված ազատամարտիկների հարազատները։

Կառավարության մոտ են նաև ավտոներկրողները, որոնք խնդրում են թույլ տալ աջ ղեկով մեքենաները ներմուծել և վերասարքավորել Հայաստանում։